Տունս քանդին պրծան, թե էլ ինչ կանեմ էսքանից հետո, էական չէ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ տեղեկացանք, որ Պեմզաշենում շահադիտական դրդումներով, առանձնակի դաժանությամբ մոր եւ երկու անչափահաս երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակություն կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում է կատարվել քննությունը, պարզվել է, որ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի բնակիչ Ա. Բ.-ն, ով 2022թ. հոկտեմբերի 28-ին ՌԴ-ից ժամանել էր Պեմզաշեն, նույն բնակավայրի բնակչուհի Զ. Մ.-ին իր հետ արտամուսնական կապ ունենալու առաջարկություն է արել, սակայն վերջինս մերժել է: Ա. Բ.-ն, ով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Զ. Մ.-ի ամուսնու հետ, տեղեկացել է, որ կինը նպատակադրվել է այդ մասին տեղեկացնել ամուսնուն: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «մտավախություն ունենալով, որ վերջինս կիմանա իր անպարկեշտ առաջարկի մասին, քաջ գիտակցելով տվյալ տեղեկատվության բարձրաձայնման արդյունքում իրենց համայնքում իր հեղինակազրկումը, այդ ամենը թույլ չտալու եւ կանխելու նպատակով, ընկերոջից, ով հանդիսանում է Զ. Մ.-ի ամուսնու հորեղբորորդին, ճշտումներ է կատարել Զ. Մ.-ի ամուսնու՝ ՀՀ վերադառնալու մոտավոր օրվա մասին եւ իր ազգական, նույն բնակավայրի բնակիչ Վ. Բ.-ի հետ հանդիպման ընթացքում, նախապես տեղեկացված լինելով վերջինիս սոցիալական վատ վիճակի մասին եւ օգտվելով այդ հանգամանքից, տեղեկացրել է նրան Զ. Մ.-ի տանը ենթադրաբար գումար լինելու, ինչպես նաեւ՝ վերջինիս ամուսնու՝ ՀՀ վերադառնալու եւ դրանով պայմանավորված՝ կնոջը լռեցնելու՝ սպանելու մասին»:

Հանցագործները նախապես համաձայնության են եկել եւ դեպքի օրը՝ 2022 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 00:00-ի սահմաններում ապօրինի մուտք են գործել զոհի տուն: Երբ միջանցքում Զ. Մ.-ն նկատել է նրանց, Ա. Բ.-ն բռունցքով հարվածել է կնոջ գլխին, եւ վերջինս, գիտակցությունը կորցնելով, ընկել է հատակին, որից հետո Վ. Բ.-ն եւ Ա. Բ.-ն, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, դանակով հարվածներ են հասցրել Զ. Մ.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Զ. Մ.-ի բղավոցներից միջանցք են դուրս եկել նրա անչափահաս երեխաները՝ 07.12.2010թ. ծնված դուստրը եւ 12.06.2014 թվականին ծնված որդին: Տեսնելով երեխաներին՝ Վ. Բ.-ն եւ Ա. Բ.-ն թելով նախ կապել են տղայի ոտքերը եւ ձեռքերը, ապա՝ աղջնակի ձեռքերը, ինչից հետո նաեւ կապել են Զ. Մ.-ի ձեռքերը եւ քարշ տալով՝ նրան տեղափոխել են ննջասենյակ։ Այնտեղ երեխաների ներկայությամբ, հաշվի առնելով Զ. Մ.-ի ողջ լինելու հանգամանքը, առանձնակի դաժանությամբ շարունակել են դանակով հարվածներ հասցնել վերջինիս։ Ընդհանուր առմամբ ստացած 11 մարմնական վնասվածքների արդյունքում կինը մահացել է: Վ. Բ.-ն եւ Ա. Բ.-ն, համոզված լինելով, որ անչափահաս տղա երեխան ճանաչել է իրենց, կատարվածը թաքցնելու նպատակով, առանձնակի դաժանությամբ սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դեռեւս չմահացած Զ. Մ.-ի եւ նրա անչափահաս դստեր ներկայությամբ խմբով, միմյանց գործողությունները փոխլրացնելով, դանակով հարվածներ են հասցրել անօգնական՝ ոտքերը եւ ձեռքերը կապված վիճակում գտնվող տղա երեխայի մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ կենսական նշանակություն ունեցող օրգաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի կտրած-ծակած մարմնական վնասվածքներ՝ այդկերպ առանձնակի դաժանությամբ սպանելով անչափահաս երեխային:

Քննությամբ նաեւ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ. Բ.-ն, Զ. Մ.-ին եւ նրա որդուն սպանելուց հետո, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի անօգնական վիճակն օգտագործելով, հագուրդ տալով իր սեռական ցանկություններին, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, որից հետո, համոզված լինելով, որ աղջնակը ճանաչել է իրենց, Վ. Բ.-ն եւ Ա. Բ.-ն իրենց կողմից կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, դիտավորությամբ, դանակով երկու հարված են հասցրել անչափահաս աղջնակի կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի կտրած-ծակած թափանցող մարմնական վնասվածքներ՝ սպանելով երեխային: 

Ավելին՝ այստեղ

դիտվել է 10 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները