Ադրբեջանը պետք է երաշխավորի հայերի իրավունքները, ներառյալ՝ իրենց տներ ապահով վերադարձի. Միյատովիչ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Մարդու իրավունքների խախտումները դարձյալ նշանավորեցին Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտության վերջին գլուխը», - Հայաստան և Ադրբեջան այցերն ամփոփելով հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը:

«Մարդու իրավունքների նկատմամբ լիակատար հարգանքը և միջազգային չափանիշներին խստորեն հետևելը պետք է այժմ դրվեն երկու երկրների միջև հաշտեցման և կայուն խաղաղության ճանապարհի կենտրոնում», - ընդգծել է հանձնակատարը:

Միյատովիչը երկու երկրներ է այցելել հոկտեմբերի 16-23-ը, հանդիպել է ղեկավար պաշտոնյաների, մարդու իրավունքների պաշտպանների, հակամարտությունից տուժածների, միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, եղել է նաև հայաթափված Լեռնային Ղարաբաղում: «Այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրում Հայաստան փախած ավելի քան 100 հազար 600 ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանումն էր: Դա հաջորդեց սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններին, տարածաշրջանի հետագա լիակատար վերահսկողությանը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով ճանապարհի իննամսյա արգելափակման արդյունքում մարդկանց տեղաշարժի ու հիմնական ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև խափանումներին», - նշել է Միյատովիչը՝ հավելելով, որ Ղարաբաղի հայերը «հայտնվեցին լքված վիճակում՝ առանց որևէ կողմից որևէ հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների», «նրանց համար տնից հեռանալը միակ հասանելի տարբերակն էր»:

Հայաստանում Միյատովիչն այցելել է Կոտայքի մարզի Աղավնաձորի և Ծաղկաձորի տեղահանվածների կացարաններ, «որտեղ զրուցել է ղարաբաղցի հայերի, այդ թվում՝ ընտանիքների, տարեցների, հաշմանդամություն ունեցող և այլ խոցելի անձանց հետ»: Հանձնակատարը հանդիպումներ է ունեցել նաև միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

«Հանձնակատարը կրկին ողջունեց Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և քաղաքացիական հասարակության աջակցությամբ բոլոր կարիքավորներին անհապաղ օգնելու համար: Նա կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին լիարժեք աջակցություն ցուցաբերել՝ ապահովելու անհրաժեշտ աջակցության կայունությունը», - նշված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի իշխանությունները Միյատովիչին տեղեկացրել են «Ղարաբաղի տարածաշրջանի և այնտեղ ապրող մարդկանց վերաինտեգրման համար պետության ձեռնարկած միջոցառումների մասին»։ «Հանձնակատարն ընդգծեց, որ Ադրբեջանը պետք է երաշխավորի տարածաշրջանում մնացած էթնիկ հայերի և Հայաստան մեկնածների մարդու իրավունքները, ներառյալ՝ ապահով և արժանապատիվ իրենց տները վերադառնալու իրավունքը», - ասված է հաղորդագրությունում, որը տարածել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը:

«Առաջին անգամն էր տասնամյակների ընթացքում, երբ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացավ այցելել տարածաշրջան [Լեռնային Ղարաբաղ, որը հաղորդագրությունում ներկայացվում է որպես «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան», և հարակից շրջաններ. - խմբ.], թեև այցի շրջանակը սահմանափակ էր ականների առկայության հետ կապված անվտանգային նկատառումներով: Հանձնակատարը մեկնեց Ֆիզուլի, Շուշա [Շուշի. - խմբ.], Մալիբեյլի գյուղ, Խանքենդի [Ստեփանակերտ. - խմբ.], Խոջալու և Աղդամ։ Նա ցնցված էր՝ տեսնելով, որ Խանքենդի քաղաքը գրեթե ամբողջությամբ դատարկվել է սեպտեմբերին բնակչության հեռանալուց հետո: Նրան տեղեկացրեցին, որ տարածաշրջանում շատ քիչ էթնիկ հայեր են մնացել», - նշված է հաղորդագրությունում:

Ֆիզուլիում և Աղդամում հանձնակատարը «տեսավ ավերված քաղաքներն ու գյուղերը, որոնք ակներևաբար տասնամյակներ շարունակ ավերակ վիճակում են եղել»:

«Ադրբեջան այցի ընթացքում հանձնակատարը հանդիպեց տեղահանվածների, ականներից տուժածների, նախկինում մարդու իրավունքների խախտումների ականատեսների և վերապրածների ու նրանց ընտանիքների, ինչպես նաև անհետ կորածների ընտանիքների անդամների հետ», - ասված է հաղորդագրությունում:

Երկու երկրներում Միյատովիչն ընդգծել է «բոլոր տեղահանվածների մարդու իրավունքների ապահովման կարևորությունը, ներառյալ նրանց՝ արժանապատիվ և անվտանգ վերադառնալու իրավունքը. ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների վտանգից պաշտպանվելու իրավունքը, գերիների՝ պաշտպանություն ստանալու մարդու իրավունքները, անհետ կորածների ճակատագիրը և գտնվելու վայրը իմանալու իրավունքը, հակամարտության հետ կապված մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ անկախ և արդյունավետ հետաքննության անհրաժեշտությունը և զոհերին համարժեք ու արդյունավետ փոխհատուցում տրամադրելու կարևորությունը»:

Նա շեշտել է, որ «այժմ առավել քան երբևէ բոլոր կողմերը պետք է վճռական գործողություններ ձեռնարկեն՝ կանխելու և պայքարելու ատելության խոսքի դեմ, ինչպես նաև աջակցեն համակեցությանը և հաշտեցմանը նպաստող նախաձեռնություններին»:

Հանձնակատարն իր դիտարկումներն ու առաջարկությունները կներկայացնի առաջիկայում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները