Ուժգին պայթյուններ Թուրքիայում
Ստամբուլի արևմուտքում գտնվող շենքի նկուղում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն հինգ մարդ վիրավորվել է, հայտնում է DHA գործակալությունը։
Պայթյուն է տեղի ունեցել Բաղջըլար թաղամասում՝ եռահարկ շենքի նկուղում, որտեղ գտնվում է որոշակի ձեռնարկություն, հաղորդում է գործակալությունը։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։
«Նախնական տվյալներով՝ տուժել է հինգ մարդ»,- հայտնում են լրատվամիջոցները։