Զերծ մնալ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի և ՀՀ որոշ հատվածներ այցերից․ Շվեդիայի ԱԳՆ-ն դիմել է շվեդներին
Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով իր քաղաքացիներին զերծ մնալ Սյունիքի և Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզի այն հատվածներ այցերից, որոնք Սևանա լճից հարավ և արևելք ընկած հատվածներում են։
Նաև կոչ է արվում զերծ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանից 5 կմ հեռավորության վրա գտնվող տարածքներ որևէ ճանապարհորդությունից, որում ներառված են Երասխը և սահմանամերձ տարածքով անցնող ճանապարհների հատվածները։