Գիշերն իրավիճակը լարված է եղել Հնդկաստանի և Պակիստանի սահմանին․ հաղորդվել է զոհերի մասին
Սրվել է իրավիճակը Հնդկաստանի և Պակիստանի սահմանին։ Հաղորդվում է հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 20։00-ին սկսված փոխհրաձգության մասին։
Պակիստանի զինված ուժերը որպես փոխհրաձգության առիթ են նշում «հնդկական կվադրոկոպտերի (նկարահանող ԱԹՍ) մոտենալն» իրենց սահմանին։
Հնդկական կողմը հաղորդում է Պակիստանի կողմից անառիթ կրակահերթերի մասին, որոնց իրենք «արժանի պատասխան են տվել»։
Զոհերի և վիրավորների մասին պաշտոնապես չի հաղորդվում, սակայն Times of India-ն հաղորդում է առնվազն 5 պակիստանցի «ահաբեկչի» զոհվելու մասին։
Վերջին տեղեկություններով կրակահերթերը դեռևս շարունակվում են։