Տագնապալի սպասում... իսկ մենք «բրոշյուր» ենք տպում

Մղձավանջը, որի ակնհայտ դրսևորումները հանրությանը տեսանելի դարձան 2020-ի նոյեմբերի 9-ից, շարունակվում է: Այն, իր հերթին, նորանոր դրսևորումներ ու ձևակերպումներ է ստանում: Նիկոլ Փաշինյանի թիմը, նրա գլխավորությամբ, հետապնդելով իշխանությունն ամեն գնով պահելու և վերարտադրվելու նպատակ, 2021-ին հրապարակավ խոստացավ հետամուտ լինել Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացմանը, անգամ բանաձև կամ գովազդային կարգախոս հնչեցրեցին՝ փրկություն՝ անջատման միջոցով: Պարզվեց (ինչպիսի՜ անակնկալ, չէ՞) նրանք նորից ստում էին, ընդամենը իշխանություն պահելու համար: Պարզվեց, որ ոչ միայն ոչ մի նպատակ չունեն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարելու, այլև բացարձակապես ուրացել են և ուրանում են Արցախը, որը պաշտոնապես իրենք ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս: Պարզվեց՝ անջատում ասելով նրանք նկատի ունեին հազարամյակներով Արցախում ապրած հայությանը բնօրրանից անջատելը, կտրելը, գաղթական դարձնելը: Իսկ Արցախը...

Ի՞նչ Արցախ: Հիմա էլ, պարզվում է, առանց այդ էլ հայության վրա հռհռացող թշնամիների ու «միջազգային հանրության» առաջ «Խաղաղության խաչմերուկ» ենք պարում: Ի դեպ, հենց այս օրերին, Փաշինյանի մասնակցությամբ, Թբիլիսիում, այսպես ասենք՝ «տարածաշրջանային» հավաքույթ էր, որտեղ էլ ներկայացվեց այդ «Խաչմերուկը», քարտեզով-բանով, Նիկոլ Փաշինյանի «լավագույն ավանդույթներով»: Նկարած է տարածաշրջանի քարտեզը, որտեղ կա ՀՀ-ն՝ 29 հազար ու չգիտես քանի քառակուսի կիլոմետրերով, իսկ Արցախը... չկա: Ընդհանրապես չկա: Ոչ մի կերպ չկա: Իմաստ ունի՞ ասել, որ քարտեզի հեղինակը և գլխավոր հովանավորը Նիկոլ Փաշինյանն է: Մինչ այդ սպասվում էր, որ Բրյուսելում՝ եվրոպական բարձր «հովանու ներքո», պիտի հանդիպեին Ալիևն ու Փաշինյանը: Բայց Ալիևն էլի ցուցադրաբար հրաժարվեց Փաշինյանի հետ հանդիպելուց: Հայտարարվեց, որ Բրյուսել չի մեկնի: Իսկ Փաշինյանը, ժողովրդական բառուբանով ասած, իրեն «մեջտեղից ճղում է». է՛լ հարցազրույցներ, է՛լ Ռուսաստանի դեմ նորանոր մեղադրանքներ կամ հների կրկնություններ, է՛լ «Խաղաղության խաչմերուկի» բրոշյուրագրություն, է՛լ «Մետաքսի ճանապարհ»:

Հա, բայց ամեն անգամ հատուկ նշում է, որ «ոչ մի միջանցք» տալու խնդիր չկա, նման բան չի քննարկվում, ինչ «միջանցք»: Բանից պարզվում է (ինչպիսի՜ անակնկալ-2), որ, այո, «միջանցք տալու» խնդիր չկա, պարզապես Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն է նախատեսվում վերածել ադրբեջանաթուրքական առևտրատնտեսական անցուդարձի մե՜ծ «կարիդորի»: Ու դրա անունը դնում են «խաղաղության խաչմերուկ»: Փաշինյանական մեծահարուստներն, ինչ խոսք, ուրախացել և ուրախանում են, որովհետև նրանք կարծում են, որ թուրքական աշխույժ անցուդարձից իրենց էլ մի բան բաժին կհասնի: Չնայած նրանց ճակատագիրը մեզ ամենավերջին հերթին է հետաքրքրում, բայց նկատենք, որ այդ հարցում էլ իրենք անհիմն լավատես են: Այո, Ալիևը չմեկնեց Բրյուսել: Ինչո՞ւ: Հնարավոր ենթադրություններից մեկն այն է, որ նա այդպիսով ցանկացավ ևս մեկ անգամ ցուցադրաբար նվաստացնել Նիկոլ Փաշինյանին: Մյուս ենթադրությունն այն է, որ Ալիևը ցույց է տալիս, որ ինքը նույնիսկ առանց որևէ հանդիպման գնալու ստանում է այն ամենը, ինչ ցանկանում է, դեռ՝ ավելին:

Կա նաև ենթադրություն, որ Ալիևը այդպիսով ցույց է տալիս, թե Եվրոպայի հետ այնքան էլ չունի, որպեսզի հավել յալ շահի Ռուսաստանի բարեհաճությունը, մինչ Հայաստանը հետևողականորեն փչացնում է նույն Ռուսաստանի հետ առանց այն էլ խզման եզրին հասած հարաբերությունները: Ի լրումն ամենի, շուրջբոլորը զորավարժություններ է, որ անում են: Թուրքիան ու Ադրբեջանը ուղղակիորեն ցեղասպանության ենթարկված Արցախի տարածքում, հայերից խլված Նախիջևանում, անմիջականորեն ՀՀ սահմանների մատույցներում են ինտենսիվ զորավարժություններ անում, մշակում են քաղաքային բնակավայրեր գրավելու ռազմագործողություններ, բնակելի թաղամասեր գրավելու գործողություններ: Հարավային հարևան Իրանն էլ իր հերթին է զորավարժություններ անում: Համեմատաբար խաղաղ և «չխառնվող» Վրաստանն անգամ վերջերս ինչ-որ զորավարժություններ անցկացրեց: Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թիթեռ է նկարում, կներեք՝ բրոշյուր է գրում ու տպագրում առ այն, թե ինչ լավ բան է «խաղաղության խաչմերուկը»:

Խաղաղությունն, իհարկե, լավ բան է: Դա անվիճելի է: Խաչմերուկն էլ գուցե վատ բան չի: Բայց երբ շուրջբոլորը պատերազմ է, երբ արդեն 3 տարի շարունակ Հայաստանում, հայկական հողերում պատերազմ է, ավեր ու կոտորած, բռնագաղթ ու կորուստ, երբ թշնամին չի հանդարտվում ու չի պատրաստվում հետդ մի սեղանի շուրջ նստել ու բանակցել, բրոշյուրներ գրելը ոչ մի լավ բան չի կարող հուշել: Որքան ուզում ես, «հալվա» ասա, լեզվիդ վրա քաղցր չի ընկնելու: Փոխարենը խտանում են տագնապահարույց սպասումները:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները