«Հյուսիս-հարավի» նորոգման համար խոշոր հատկացում կա` 42.5 միլիարդ դրամ. Սանոսյան
2024 թվականի բյուջեով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 120 միլիարդ դրամ հատկացրել է տրանսպորտային ոլորտին։ Այս մասին բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ 120 միլիարդից 119.2 միլիարդը հատկացված է ճանապարհային ցանցի բարելավմանը, որտեղ հիմնական գումարը նախատեսված է կապիտալ ծրագրերի համար։
«Բավական խոշոր հատկացումներ ունենք հատկապես «Հյուսիս-հարավի» մասով։ 2024 թվականին նախատեսված է 42.5 միլիարդ դրամ «Հյուսիս-հարավի» տարբեր հատվածներում շինարարություններ սկսելու կամ շարունակելու առումով»,-ասաց Սանոսյանը։