Հոկտեմբերին Վայոց ձորում ականներ են հայտնաբերվել․ մաքրվել է 15 354 քմ աղտոտված տարածք (լուսանկարներ)

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները հոկտեմբեր ամսին ՀՀ Վայոց ձորի մարզի Կեչուտ բնակավայրում իրականացրել են մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքի մաքրման աշխատանքներ։ Մաքրվել է 15 354 քմ տարածք, հայտնաբերվել է՝ 5 միավոր КОБЭ M-095 տեսակի կասետային ենթազինամթերք։ Հայտնաբերված ենթազինամթերքը ոչնչացվել է։

Հոկտեմբերին ՀԱՓԿ ականազերծման խումբը, համագործակցելով Սյունիքի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և փրկարար ծառայության հետ, ստացված տեղեկատվության համաձայն, Տեղ գյուղում իրականացրել է չպայթած զինամթերքի հայտնաբերման և նույնականացման աշխատանքներ՝ հայտնաբերվել է՝ 2 միավոր 122 մմ, մեկական 125 մմ և 152 մմ չպայթած արկեր։ Հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է։

Հոկտեմբերին ՀԱՓԿ մասնագետներն Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ բնակավայրում տեղազննման աշխատանքներ իրականացնելու արդյունքում հայտնաբերել են 1 միավոր ПГ-7 հակատանկային նռնակ և 4 միավոր ВОГ-25 բեկորային նռնակ։ Հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է։

Հոկտեմբերին ՀԱՓԿ մասնագետները Սյունիքի մարզի Մեղրի համայնքում և Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում իրականացրել են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ։ Դպրոցների երեխաները, ուսուցչական կազմը, ինչպես նաև համայնքի բնակիչներն իրազեկվել են ականների և չպայթած զինամթերքի վտանգի, ուսուցանվել անվտանգ վարքագծի կանոնների պահպանման մասին։ Հոկտեմբեր ամսվա ընթացքում ընդհանուր իրազեկվել է 378 քաղաքացի։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները