Իսպանական ամոթ՝ իրավապահների համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Հայաստանի իրավապահ համակարգը Փաշինյանի իշխանության ձեռքին դարձել է բռնաճնշումների գործիք։ Նրանք, ովքեր դեմ են դուրս գալիս իշխանություններին, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի «թանին թթու են ասում», իսկույն հայտնվում են իրավապահ մարմինների «ուշադրության» կիզակետում։ Ու այդ մարդկանց նկատմամբ իրավապահ գործիքակազմը կիրառվում է ամենայն խստությամբ ու դաժանությամբ՝ առանց հաշվի առնելու անգամ անազատության հետ կապված խափանման միջոցի հետ անհամատեղելի դեպքերը։ Օրինակ՝ քաղաքական ակտիվիստ Տաթև Վիրաբյանը, որը բերման էր ենթարկվել Երևանի կենտրոնում հանուն Արցախի պաշտպանության տեղի ունեցած հավաքի ժամանակ, ՔԿՀ խցում արդեն երկրորդ անգամ ուշագնաց է լինում։

Փաստացի, նա առողջական խնդիրներ ունի: Իրավունքի մասնագետները նկատում են, որ իրավաչափ չէ ընդհանրապես նրան կալանքի տակ պահելը, բայց դատախազության և դատարանի պետքն էլ չէ։ Կամ՝ Արմեն Աշոտյանի դատին հետևելով՝ անզեն աչքով էլ կարելի է վերջնականապես համոզվել, որ իսկական իրավական ֆարսի հետ գործ ունենք։ Ուղղակի խնդիր է դրված քաղաքական հայացքների համար նրան պատժել և, ինչքան հնարավոր է՝ դատական նիստերը ձգձգելով, երկար պահել անազատության մեջ։ Այս ֆարսը տեսնելով՝ իրավապահ համակարգի իրեն մի քիչ հարգող ցանկացած ներկայացուցիչ ուղղակի կամաչեր։ Գուցե կան այնպիսիք, որոնք իրոք ամաչում են, բայց մեծամասամբ հայաստանյան իրավապահ համակարգի այսպիսի գործողությունները իսպանական ամոթի առիթ են դառնում։

Գիտակից ցանկացած ոք վստահաբար ամոթ է զգում իրավապահ համակարգի փոխարեն։ Սա խոսում է այս համակարգի, մասնավորաբար դատախազության՝ որպես իրավապահ անկախ մարմնի չգոյության մասին, քանի որ այն ընդամենը իշխանությունների քմահաճույքներն է կատարում։ Զարմանալի է, որ տեղի ունեցողին արձագանք չկա նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից հանդես եկող կենտրոնների, մասնավորապես Եվրոպայի կողմից։ Թերևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանի իշխանությունը հաճույքով իրենց ծառայություններ է մատուցում Հայաստանի շահերի հաշվին, լռում են մարդու իրավունքների աղաղակող դեպքերի առնչությամբ։ Իսկ դա պատճառ է դառնում, որ ՀՀ իշխանությունները զարկ տան կամայականություններին։ Եվ պատահական չէ, որ այնպիսի իրողությունների պայմաններում ենք ապրում, երբ իրավական գործընթացները նույնիսկ աբսուրդի աստիճանի են հասնում։

Արդեն օրինաչափություն է դարձել, որ մարդկանց բերման են ենթարկում, ձերբակալում, խափանման միջոց են ընտրում, քրեական գործի շուրջ մեծ աղմուկ են բարձրացնում, նույնիսկ գործի դետալներ են բացում հանրության համար, բայց հետո պարզվում է, որ մեղադրանքով անցնող անձինք ուղղակի կապ չունեն գործի հետ։ Այսպիսի դեպքերն այնքան շատ են, որ նույնիսկ դժվար է հաշվել։ Բայց նման գործերի քանակը, որպես կանոն, աճում է հատկապես կարևոր քաղաքական գործընթացներից՝ հատկապես ընտրություններից առաջ կամ հետո։ Վերջում պարզվում է, որ իրավապահներն անիմաստ պետական ռեսուրսներ ու ժամանակ են մսխում, քանի որ ամիսներ շարունակ աշխատում են, բայց ճանապարհի կեսից գործը քանդվում է։ Վերցնենք, օրինակ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի դեպքը, երբ վերջում նա արդարացվեց, ու պարզվեց, որ նրա դեմ մեղադրանքներն անհիմն են՝ հանցանքը կատարած չլինելու հիմքով։ Հարց է ծագում, թե ի՞նչ խնդիր է լուծվում նման գործերի միջոցով։

Ըստ էության, առաջնայինը քաղաքական շոուի պտտօղակի շարժման ապահովումն է, որի միջոցով մի կողմից՝ տպավորություն կստեղծվի, թե իշխանությունները շատ լուրջ են տրամադրված և պայքարում են կոռուպցիայի կամ այլ հանցագործությունների դեմ, իսկ մյուս կողմից էլ հանրության ուշադրությունը կշեղվի անվտանգային կարևորագույն խնդիրներից։ Իսկ իրավապահ մարմինները, այդ թվում՝ ոստիկանությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն, այս գործընթացում վերածվել են ընդամենը մեկ անձի՝ Նիկոլի քաղաքական շոուի մի ատրիբուտի։ Այդուամենայնիվ, հանուն արդարության պետք է արձանագրել, որ իրավապահ համակարգում բոլորը չէ, որ պատրաստ են կուրորեն ծառայել իշխանությունների քաղաքական նպատակներին ու կատարել նրանց անօրինական հրահանգները։ Սա հույս է տալիս, որ ամեն ինչ դեռ կորած չէ: Սակայն փաստը մնում է փաստ, որ իրավապահ համակարգի փոքրամասնության միջոցով Նիկոլ Փաշինյանին հաջողվում է իր քաղաքական խնդիրները լուծել իրավական գործիքակազմի կիրառմամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Մենք չենք լքել ո՛չ մարտադաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը․ Իրանի նախագահ Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ–ի Խիմիկ գյուղի նկատմամբ. ՌԴ ՊՆ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները «Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի Փոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Ամենաընթերցվածները