FIDE Grand Swiss․ Շանթ Սարգսյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Աբասովին

Մեն կղզում տեղի ունեցան FIDE Grand Swiss մրցաշարի 8-րդ տուրի պարտիաները։ Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը սեւ ֆիգուրներով մրցեց ադրբեջանցի Նիջաթ Աբասովի հետ եւ հասավ հաղթանակի։ Շանթ Սարգսյանը 4,5 միավորով բաժանում է  23-45-րդ տեղերը։ Հայաստանի ներկայացուցիչներից 4,5-ական միավոր ունեն նաեւ Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուել Պետրոսյանը։

8-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց իրանցի Պարհամ Մաղսուդլուին, Մանուել Պետրոսյանը ոչ ոքի խաղաց ուկրաինացի Անտոն Կորոբովի հետ։

Առաջինից չորրորդ տեղերը 6-ական միավորով բաժանում են ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն, հնդիկ Գուջրատի Վիդիտը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ ռումինացի Բոգդան-Դանիել Դեակը։

Նրանցից կեսական միավոր են հետ 5-13-րդ տեղերը զբաղեցնող շախմատիստները, որոնց թվում է նաեւ ամերիկահայ Սամուել Սեւյանը։ Նա 8-րդ տուրում պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուջային։

Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ոչ ոքի խաղաց ամերիկացի Հանս Նիմանի հետ եւ 5 միավորով բաժանում է 14-22-րդ տեղերը։

Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր։ Երկու լավագույնները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»
Ամենաընթերցվածները