Ալլա Պուգաչովան վերադարձել է մերձմոսկովյան Գրյազ գյուղի իր ամրոցը (տեսանյութ)
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգչուհի Ալլա Պուգաչովան վերադարձել է մերձմոսկովյան Գրյազ գյուղի իր ամրոցը։ SHOT-ի թղթակիցները ֆիքսել են նրա տուն հասնելու պահը:
Երեկ երեկոյան Պուգաչովան մեքենայով մուտք է գործել Ռուսաստանի տարածք Պսկովի շրջանի անցակետով։ Այնտեղ նա նստել է գնացքը և այսօր վաղ առավոտյան ժամանել Մոսկվա։
Ինչպես պարզել է SHOT-ը, այս ամբողջ ընթացքում ամրոցը պատրաստվել է նրա ժամանմանը։
Թե որքան ժամանակով է Պուգաչովան վերադարձել հայրենիք, և ինչ ծրագրեր ունի, հայտնի չէ։ ՌԴ-ում Օտարերկրյա գործակալ ճանաչված նրա ամուսին Մաքսիմ Գալկինը նրա հետ չի եղել։
Տեսանյութն այստեղ։