Ժիրայր Սէֆիլյանը հրավիրվել է ԱԱԾ
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանն այսօր` առավոտյան ժամը 10:00-ին, հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության` նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութի վերաբերյալ (իբրև թե «ահաբեկչություն» է կանխվել):
Այս մասին հայտնում են Բևեռի մամուլի ծառայությունից։