Լարսը փա՞կ կլինի
Ռուսաստանի մաքսային ծառայությունը զգուշացնում է Վերին Լարսի երթևեկության հնարավոր դժվարությունների մասին.
«2023 թվականի նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ անցակետում Վրաստանի մուտքից կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ։
Երթևեկության հնարավոր դժվարության պատճառով խորհուրդ ենք տալիս դիտարկել ապրանքների փոխադրման այլընտրանքային երթուղիները»,- ասվում է ՌԴ ԴՄԾ մամուլ ծառայության հաղորդագրության մեջ։