Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանին հիմա ընդդիմություն է պետք․ 100 անուն, ովքեր կնվիրվեն հայկական աշխարհի վերականգնմանը

Ինչո՞ւ Ադրբեջանը ջարդեց մեզ. այս հարցին դեռ չենք տվել իրական ազնիվ ու պարզ պատասխանը, այն է՝ որովհետև այս փուլում ավելի լուրջ պետություն էր։ Ալիևին հաջողվեց տարիների ընթացքում շատ ավելի լուրջ պետություն կառուցել. ոչ միայն փողով ու ոչ միայն բանակ։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Լուրջ պետություններն են լուրջ դաշնակիցներ ձեռք բերում, լուրջ նպատակներ դնում, լուրջ համակարգեր ստեղծում, լուրջ հաշվարկներ անում և հակառակորդին (տվյալ դեպքում՝ մեզ) լուրջ սխալի վրա բռնացնում ու ջարդում։

Երբ բոլոր անհավանական սխալներից ու տապալումներից հետո իշխանություն չի փոխվում, ընդդիմությունը շրջափակման ողջ ընթացքում և Արցախը հանձնելուց անմիջապես հետո շարունակում է իր հանդարտ աշխատանքը, հասկանում ես, որ ոչ մի բան պատահական չի լինում։

Մեր պետական լրջության ռեսուրսն այս փուլում սա է։

Շրջափակման ամիսներին, որը ողբերգության նախապատրաստման փուլն էր, քաղաքական ու քաղաքացիական Երևանը լուռ էր, բայց կար մի շերտ ու ցանկ՝ անհատների, ովքեր հասկանում էին զարգացումները և անում ամեն հնարավորը՝ իրենց սահմանափակ ռեսուրսների շրջանակներում։

Այսօր տարբեր աշխատասենյակներում ինտենսիվ քննարկում են՝ ինչպե՞ս պայքարել, ի՞նչ է լինելու, ի՞նչ անել և իհարկե՝ ինչպիսի՞ ընդդիմություն է մեզ պետք։

Արդյո՞ք մեզ պետք է ընդդիմություն կամ նոր հարթակ

Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանին հիմա ընդդիմություն է պետք։

Ունենք քանդված, ջարդված պետություն՝ անհասկանալի հեռանկարով, և ունենք հասարակություն, որտեղ համատարած շփոթություն է ու երկիրը լքելու որոշում կամ ցանկություն։

Այս պայմաններում ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ հարթակ, ի՞նչ «ԱԺ գործունեություն»։

Բոլոր սոցհարցումների արդյունքները նույնն են պնդում, պարզապես դրանք ընթերցողները չեն ուզում ընդունել իրականությունը։ Այս պայմաններում մեզ պետք է ոչ թե ընդդիմություն, այլ՝ լուրջ իշխանություն։

Դրան հասնելու համար պետք է հետպատերազմյան վերականգնման ծրագրով նոր լուրջ առաջնորդություն, լայն մասնակցային- մոտիվացված շարժում, որը կբերի նոր առողջ միավորի (կամ միավորների ստեղծմանը)։ Դա պետք է դնի նոր վերնախավի ձևավորման, նոր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ազգային նպատակների ու խաղի կանոնների ձևակերպման խնդիր։ Սա պետք է լինի նպատակը։ Չանենք սա՝ ողբերգություն է լինելու։ Մենք լավ չենք պատեկարցնում պետության և ժողովրդի կազմաքանդման խորությունը. ուղղակի պատմական անդունդ է։

Մեզ գոռալու հարթակ պետք չէ։ Մենք պետք է ձևավորենք պետության և հայկական աշխարհի հարթակ-առաջնորդություն, որը կդառնա նոր վերնախավերի սաղմը։

Կոմֆորմիստները ու նաև պարկեշտները թերահավատ են ու առարկում են հարցով՝ նման մեծ գործերի համար որտեղի՞ց վերցնենք մարդիկ, գործիչներ։ Շրջափակման 9 ամիսն ամենակարևոր լակմուսն էր, որ բաց նյարդի նման ցույց տվեց՝ ով, ով է. հենց միայն ես այսօր կարող եմ 100 անուն տալ մարդկանց, որոնք իրենց մեջ զգում են առաքելություն՝ կյանքի մնացած հատվածը նվիրելու Հայաստանի և հայկական աշխարհի վերականգնմանը։

Արդարությունը պահանջում է, որ այդ շարքը սկսվի «բանտային քույր քաղաքներից»՝ Ռուբեն Վարդանյան (Բաքու), Արմեն Աշոտյան (Երևան)։ Ժամանակն է սկսել ինքներս մեզ հարցնել՝ ինչի՞ մասին է մեր պետությունը, ինչպե՞ս ենք պատկերացնում այն, ի՞նչ ենք մենք ակնկալում ինքներս մեզնից։ Պետք է շարունակել անունների ցանկը, ուրիշներն էլ պետք է ուրիշ անուններ տան և պետք է գնալ առաջ։

Պետք են նոր, արմատական փոփոխություններ մեր կյանքում՝ նոր ասելիք, նոր ձևաչափեր, նոր միավորներ, նոր դաշինքներ։ Մարդկային կապիտալ, որ իր մեջ կզգա առաքելություն։ Հին թշնամանքը, «նախաարցախյան» պատկերացումները պիտի մի կողմ դնենք՝ կուսակցական քարացած փոխհարաբերություններից մինչև միջանձնային թշնամանք, և ընտրենք՝ ըստ մարդկային ու պրոֆեսիոնալ արժանիքների։ Հենց պոկվում ես կարծրատիպերից, պարզվում է, որ դա առանձնապես բարդ բան չէ, ցանկը սկսում է շատ արագ գծվել։ Ապագա իշխանությունը հենց Հայաստանի ապագան է, Հայաստանի (և Արցախի) վերականգնման երաշխիքը։

Շարունակելի»։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Մենք չենք լքել ո՛չ մարտադաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը․ Իրանի նախագահ Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ–ի Խիմիկ գյուղի նկատմամբ. ՌԴ ՊՆ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները «Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի Փոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ
Ամենաընթերցվածները