Վարսիկ Գրիգորյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիր. ԱԱ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է սամբոյի աշխարհի առաջնությունը:
54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր ռումինացի մրցակցին, վերջինս հասել էր եզրափակիչ և նա շարունակեց պայքարը՝ սփոփիչում պարտության մատնելով ուկրաինացի Սնիժանա Պլիշին։
Մեր մարզիկը բրոնզե մեդալը վիճարկել է բուլղարացի Տանյա Ռադուլովայի հետ և հաղթել 4:0 հաշվով։