Ուշ չէ՞ «քաղաքականությամբ չզբաղվելու» համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքականությունը հատկապես դրանով զբաղվողների համար պետք է լինի պատասխանատվության քառակուսի, եթե ոչ՝ խորանարդ աստիճան: Ու դրվածքն այդպիսին պետք է լինի հատկապես Հայաստանի նման երկրներում, որտեղ չկան ու դեռ երկար ժամանակ չեն լինի ու չեն ձևավորվի կառավարման կայուն մեխանիզմներ, միմյանց հակակշռող պետական իշխանության ինստիտուտներ, հանրային մեծ խմբերի շահերը կազմակերպված ներկայացնող միավորումներ (արհմիություններ կամ՝ ինչպես կանվանեք): Մինչդեռ, մեր իրականության մեջ քաղաքականությունը, հատկապես դրանով զբաղվողների ու, առավել ևս՝ պետական իշխանության որոշումային լծակների վրա «նստածների» պարագայում խորանարդ աստիճանի, եթե ոչ՝ «n+» աստիճան բարձրացված ԱՆպատասխանատվություն է ու, կներեք խոսակցական արտահայտության համար, բառադիություն է:

Ավերիչ հետևանքները չափազանց ակնհայտ են՝ դա չնկատել տալու համար: Հարցը կամ, ավելի ճիշտ՝ երևույթը, որ առաջարկում ենք միասին դիտարկել, բազմաշերտ է ու նաև՝ բազմերանգ: Նախ՝ եկեք արձանագրենք, որ մեր հասարակության մի զգալի մասը քաղաքականապես, հազար ներողություն, կիսագրագետ է: Սա՝ լավագույն դեպքում: Առանց վիրավորվելու և առավել ևս՝ որևէ մեկին վիրավորելու մղման ենք ասում: Զուտ որպես փաստի կամ իրողության արձանագրում: Ճիշտ է, եթե բանը հասնի անվանական հարցումներ անելուն, ապա կարող է պարզվել, որ այդ շատերի մեջ գրեթե յուրաքանչյուր երկրորդը, եթե ոչ՝ բոլորն անխտիր, իրեն համարում է քաղաքականության, քաղաքագիտության ամենամեծ գիտակ: Ոչինչ, որ մեծ մասը պատկերացում չունի այնպիսի տարրական բաների մասին, ինչպիսին է, օրինակ՝ իշխանությունների բաժանումը (օրենսդիր, գործադիր, դատական), հնարավոր է, չի կարողանում օրենքը տարբերել որոշումից:

Դեռ չենք խոսում այնպիսի «քարեդարյան» ընկալումների մասին, ինչպիսին օրենքի խախտման փաստի նման մեկնաբանությունն է՝ «տո, շատ էլ լավ են անում, բա խի առաջ լա՞վ էր...», երբ դիտարկվող խախտումը կատարվել է մեկնաբանողի համար կուռք ծառայողի կողմից: Եվ բացարձակապես նույն անձնավորության կողմից ծանրածոր հառաչանքը՝ «արա, դե արդարություն չկա, օրենք չկա, ո՛չ առաջ էր մի բան, ո՛չ հիմա է մի բան» տարբերակով, երբ իր երևակայած կուռքի իշխանավորները կամ մի մանր չինովնիկ տրորել է անձամբ իր ոտքը: Այսուհանդերձ, չշեղվենք: Ավելի քան 5 տարի առաջ մեկ էլ պարզվեց, որ Հայաստանի հասարակության մի որոշակի մասը, որն ինքնին մեծամասնություն չէր, բայց որն ակտիվորեն ելավ փողոցներ ու հրապարակներ, «զբաղվում է քաղաքականությամբ»: Այն էլ՝ հրապարակային: Նրանց մեծ մասն այդպես էլ չհասկացավ ու երբեք չի ընդունի, որ իրենց կամ իրենցից շատ-շատերին պարզապես վարպետորեն «ակտիվացրեցին» ու նետեցին փողոցներ և հրապարակներ՝ «հեղափոխություն անելու»:

Բայց նրանք համարեցին, որ` ա) իրենք զբաղվում են քաղաքականությամբ, որպեսզի քաղաքականությունը չզբաղվի իրենցով, բ) հավատացին, որ իրենք ինչ-որ բան են որոշում: Հետո պարզվեց, ոչ թե նրանք զբաղվեցին քաղաքականությամբ, այլ քաղաքականությունը զբաղվեց իրենցով, ու նաև պարզվեց, որ բազմահազարամյա պատմություն ու մշակույթ ունեցող ազգին քթից բռնած «ֆռռացրեցին», ոնց ցանկացան: Ու շարունակում են «ֆռռացնել»: Ու հիմա, երբ այդ ամենի ծանրագույն հետևանքներին բախվում ենք ամենօրյա ռեժիմով, հենց մի «թեմա է բացվում», նրանցից շատերը միանգամից մանթրայի նման վրա են բերում թե՝ «մենք (ես) քաղաքականությամբ չենք (չեմ) զբաղվում...»: Նույնիսկ այնպիսի պարագաներում, երբ իրենց իրականացրած քայլն արդեն իսկ քաղաքական է, օրինակ՝ սոցիալական ակցիան: Հասկանում ենք, որ առանձին դեպքերում «կուսակցականություն» հասկացությունը խառնում են դասական իմաստով «քաղաքականություն» հասկացության հետ:

Բայց խնդիրը նույնիսկ դա չէ: Ի վերջո, զբաղվո՞ւմ ես քաղաքականությամբ, թե չես զբաղվում, հետաքրքրվում ես, թե չես հետաքրքրվում, ամենասովորական պարկեշտությունն ու պատասխանատվության զգացումը պարտադրում են, որ գոնե ուղղես արդեն «զբաղվածիդ» հետևանքները: Առնվազն: Այստեղ հետաքրքրական մեկ այլ հանգամանք կա, որի մասին «Ալֆա նյուզի» «Պարզ ճշմարտություններ» հաղորդաշարում խոսեց քաղաքագիտության դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը: Անդրադառնալով «քաղաքականությամբ չզբաղվելու» երևույթին՝ նա մասնավորապես նկատեց, որ այդ մոտեցումը այն ժամանակ է ազնիվ ու հարգանքի արժանի, երբ մարդը գիտակցում է, որ իր կարողությունները չեն ներում դրանով զբաղվել:

«Այլ արատ կա: Երբ մարդիկ, մինչև ուղնուծուծը քաղաքականության մեջ մտած, խնդիրները փչացրած, բազմաթիվ վնասներ բերած, այդ թվում՝ իրենց չհաշվարկելու և նման այլ պատճառներով, հիմա ասում են՝ քաղաքականությամբ չեմ զբաղվում, դա հիշեցնում է այն դեպքը, երբ մարդը ասում է՝ տվեք, ես մեքենան վարեմ, տալիս են, քշում է, մեկին վրաերթի ենթարկում, հետո ասում՝ ես մեքենաների հետ գործ չեմ ուզում ունենալ: Բայց արդեն ուշ է: Արդեն ստիպված ես ինչ-որ մի ձև այդ քաղաքական արդյունքներն ամփոփել, ընդունել, որ քաղաքական գործիչ լինելը նեղ մասնագիտություն է, իսկ քաղաքականությունը մասնագիտական ոլորտ:

Ընդունել այդ պարզ ճշմարտությունը, և այդ ժամանակ գուցե ինչոր բաներ շարվեն իրենց տեղերում»,-ասում է Վիկտոր Սողոմոնյանը: Դժվար է ասել, թե մեր երկրում երբևէ ինչ-որ բաներ կշարվե՞ն իրենց տեղերում, թե՞ ոչ: Բայց մի բան պարզ է. որքան երկարի այս համընդհանուր ապատիկ թմբիրը, այնքան ահագնանալու և մոտենալու է ավելի մեծ աղետների մեջ ընկնելու սպառնալիքը: Որ պահին սկսենք հասկանալ, որ կարող ենք ու պարտավոր ենք փոխել իրավիճակն ու ներկայիս անկման ընթացքը, միգուցե դեռ շանս լինի՝ խուսափել կամ հաղթահարել այդ աղետները:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ Կարապետյան Նեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ» Ինչո՞ւ է «հիմա խոսում» պաշտպանության նախկին նախարարը. «Փաստ» Ինչո՞ւ «նետերն» ուղղվեցին հենց «կռիվը բաժանողի» վրա. «Փաստ» «Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ» Օրենքի վիճահարույց դրույթը՝ քաղաքական մահակ. «Փաստ» Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու. ճգնաժամի դեմ պայքարի փոխարեն՝ պայքար Կաթողիկոսի դեմ. «Փաստ» Խնդիր է, որ եվրոպացիները չեն ուզում լսել Ռուսաստանին Ուկրաինայի հարցի շուրջ. Պեսկով
Ամենաընթերցվածները