Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են
Նոյեմբերի 17-ին, ժամը՝ 23:00-ից մինչև նոյեմբերի 19-ը ժամը 18:00-ն, փակ է լինելու Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը»,- ասված է հաղորդագրության մեջ: