Արտակարգ լուր՝ Թուրքիայից
Թուրքիայի Մալաթիա նահանգում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել` 4,7 մագնիտուդով: Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:49-ին 6,36 կմ խորության վրա։
Նշենք, որ հնարավոր տուժածների և փլուզումների մասին դեռևս հայտնի չէ: ԶԼՄ-ների հաղորդմամբ` Թուրքիայում երկրաշարժերից հետո մեծապես վնասված շենքերի փլուզման վտանգ կա:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի ժամանակով 17։46-ին Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։