Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում նախագահը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակին Նիկոլ Փաշինյանի նախընտրելի թեմաներից մեկը վերաբերում էր սուպերվարչապետական համակարգի վերացմանը։ Ընդ որում, նա ընդգծում էր, որ ՀՀ նախագահի ինստիտուտին նոր լիազորություններ պետք է տրվեն։ Փաշինյանի դիտարկմամբ, նախագահի ինստիտուտից վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ, ինչն ուղղակի հարվածում է պետության հեղինակությանը: Բայց երբ արդեն Փաշինյանը տաքուկ տեղավորվեց վարչապետի աթոռին, ոչ միայն չհրաժարվեց սուպերվարչապետական համակարգից, այլև քայլեր ձեռնարկեց նախագահի ինստիտուտը ավելի թուլացնելու ու ենթակա դարձնելու համար։ Դրա արդյունքում ՀՀ նախագահն անգամ ստիպված էր ստորագրել իր լիազորությունների սահմանափակում ենթադրող օրենսդրական նախաձեռնության տակ։ Բայց նույնիսկ դա բավարար չէր իշխանություններին, քանի որ նախագահը կարող էր իշխող քաղաքական թիմի քայլերին որոշակիորեն հակակշռել։

Օրինակ՝ լինում էին դեպքեր, երբ խորհրդարանում ընդունված օրենքները նախագահն ուղարկում էր Սահմանադրական դատարան՝ որոշելու դրանց համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Այդ է պատճառը, որ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ իշխանությունները ձեռնամուխ եղան, որ ՀՀ նախագահի պաշտոնում նշանակվի մի այնպիսի գործիչ, որն իր գործունեությամբ աչքի չի ընկնի, հլու-հնազանդ կտանի այն գիծը, որը տանում է Նիկոլ Փաշինյանը։ Ու իշխող քաղաքական թիմի համար կարևոր էր, որ նախագահը ոչ մի դեպքում իրենց թանին թթու չասի նույնիսկ այդ դեպքերում, երբ իրենք բացահայտ հակասահմանադրական քայլերի են գնում, օրինակ՝ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում։ Հարկ է նկատել, որ ՀՀ Սահմանադրության մեջ հղում է տրված Հայաստանի անկախության հռչակագրին։ Սահմանադրության 1-ին իսկ հոդվածում նշվում է, որ «Հայ ժողովուրդն ընդունում է Սահմանադրությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»։

Իսկ անկախության հռչակագիրը, որը մինչև նոր Սահմանադրության ընդունումը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ, հղում էր կատարում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։ Իսկ 1989 թ. դեկտեմբերի 1-ին ընդունվել էր Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշում, այսինքն՝ Արցախը միանալու էր Հայաստանին։ Թեև հետագայում ընտրվեց Արցախի ինքնորոշման և անկախության միջազգային ճանաչմանը հասնելու ճանապարհը, սակայն պարզ է, որ միայն դրանից հետո կարելի էր իրագործել Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորվելու որոշումը։

Ուստի, ՀՀ նախագահի ինստիտուտի՝ անկախության վերջին մնացուկները վերացնելու համար Փաշինյանի գլխավորած քաղաքական թիմը նախագահի պաշտոնում նշանակեց իրենց կառավարության կազմում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար աշխատած Վահագն Խաչատուրյանին, որը դրանից առաջ հանդես էր գալիս որպես Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից։ Ու հիմա Վահագն Խաչատուրյանը հայտարարում է, թե «Արցախը Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991թ., Արցախի պետական ինստիտուտները գործում են, որ ի՞նչ անեն»։ 1991 թվականին Խաչատուրյանը աշխատել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, մի՞թե նա հիշում է այդ ժամանակ ընդունված որևէ որոշում, որ Հայաստանն Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։ Կամ եթե ընդունենք, որ ճանաչած լիներ, այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ Արցախի անկախության համար պայքարն ու մինչև 1994 թվականը տևած ազատամարտը։

Խաչատուրյանը 19961998 թվականներին եղել է ՀՀ նախագահի խորհրդական, մի՞թե չի հիշում, թե ինչու այն ժամանակ նախագահի պաշտոնն զբաղեցնող Լևոն Տեր-Պետրոսյանը Լիսաբոնյան գագաթաժողովում վետո կիրառեց՝ թույլ չտալով ադրբեջանամետ բանաձևի ընդունումը։ Թերևս Խաչատուրյանը գիտի, որ 1991 թվականին Հայաստանն Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել, այլ դա կատարվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում։ Ուղղակի նա իշխանություններին հաճոյանալու և նախագահի անդեմ կարգավիճակը վայելելու համար փորձում է մանիպուլացնել հասարակությանը՝ ջուր լցնելով իշխանությունների՝ բոլոր դժբախտություններում ու իրենց բացթողումներում նախկիններին մեղադրելու քաղաքականության ջրաղացին։

Մյուս կարևոր հարցն այն է, որ այդպիսով Խաչատուրյանը չի իրականացնում Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունները, քանի որ, ըստ ՀՀ գլխավոր օրենքի, նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը և իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Բայց Խաչատուրյանը մի կողմ է դնում համազգային շահերն ու Սահմանադրությունը և լեգիտիմացնում է ՀՀ իշխանությունների՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հակասահմանադրական ու հակապետական քայլերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները