Վտանգավոր «պրախադնոյ դվորի» ծրագիր․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի օրվա իշխանությունները «խաչմերուկի վիրուսով» են վարակվել: Ժողովրդական բառուբանով ասած՝ «խաչմերուկացավի են եկել»: Այն էլ, ինչպես հայտնի է, ոչ թե սոսկ խաչմերուկի, այլ՝ «խաղաղության խաչմերուկի» յուրօրինակ վարակ է դա: Հանուն ճշմարտության, պետք է նաև նկատել, որ առնվազն վերջին օրերին Փաշինյանն ու նրան մերձակա «բանախոսները» առանձնապես բան չեն խոսում ո՛չ խաղաղության, ո՛չ էլ խաչմերուկի մասին: Եթե մեկումեջ խոսում են, արդեն մի տեսակ՝ «ավտոպիլոտով», այսինքն՝ ինքնաբերաբար են դա անում: Համենայն դեպս, նրանց խոսքի ելևէջներում այլևս չի զգացվում նախկին էնտուզիազմը, մի տեսակ՝ էքսպրեսիա չկա: Եվ չնայած օրվա իշխանության ներկայացուցիչները շարունակաբար սիրում են կեղծել, բայց վերջին շրջանում «խաղաղության խաչմերուկի» հետ կապված նրանց ելույթները հարուցում են թատերական ռեժիսորների շրջանում տարածված հանրահայտ խոսքը՝ «չեմ հավատում...»: Համոզիչ չեն: Բայց դա՝ մի կողմ:

 
 

Հիմնականը. ո՞ւմ համար է լինելու այդ, այսպես կոչված, «խաչմերուկը»: Ո՞ւմ է ծառայելու: Ըստ մտահղացման, կամ ինչպես այն մատուցվում է Փաշինյանի գծագրած ու պրեզենտացիա արած քարտեզախառը պատկերում, Հայաստանը դառնալու է... խաչմերուկ, որը միմյանց է կապելու Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը: Պարզապես հանճարեղ է: Հիմա մի փոքր հանգամանորեն դիտարկենք մանրամասնությունները: Արևելքում Ադրբեջանի հանցավոր իշխանությունն է՝ Հայաստանն ամբողջապես զավթելու պետական գաղափարախոսության մակարդակի հասցված ծրագրերով, Արևմուտքում՝ Ադրբեջանի հանցավոր իշխանության հիմնական տիկնիկավար Թուրքիան է՝ Հայաստանի պետականության վերացման, Հայաստանը տնտեսապես, ֆինանսապես, բոլոր առումներով կլանելու, ծայրահեղ կախվածության մեջ դնելու և/կամ աստիճանաբար վերացնելու ծրագրերով:

 

Այդքանից հետո միգուցե արդեն չարժեր էլ շարունակել հետագա դիտարկումները, բայց շարունակենք: Հարավում Իրանն է, հյուսիսում՝ Վրաստանը: Նախքան Փաշինյանի ու նրա «հպարտիստների» թավշյա չարաբաստիկ հայտնությունը, Հայաստանն ունեցած համեստ կարողություններով կարողանում էր օգտակար լինել Իրանից դեպի Վրաստան, ապա և՝ Ռուսաստան, ինչպես նաև՝ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների համար, և, բնականաբար, իր տնտեսական դիվիդենտներն ուներ այդ շարժից: Սակայն խնդիրն այն է, որ Փաշինյանի ուրվագծած «խաչմերուկի» դեպքում այս՝ մեզ շատ ավելի ձեռնտու հոսքը կարող է ընդհանրապես չգործել կամ չի գործի: Բանն այն է, որ Փաշինյանի իշխանության ցուցադրական «արևմտամետությունը», էլ չասած արդեն բացահայտ թրքամետության մասին, ինքնին մեզանից վանում է, եթե արդեն լիովին չի վանել հարևան ու ավանդաբար բարեկամական տրամադրված Իրանը:

 

Ավելին, Իրանը, տարածաշրջանի մասշտաբով, լինելով բավականին ազդեցիկ տերություն, հանգիստ կարող է նաև այլ ուղիներ գտնել, թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ առումներով: Իրանին, մեծ հաշվով, ոչ այնքան Հայաստանով անցնող ուղին է հետաքրքիր, որքան այն, որ մի քանի տասնյակ կիլոմետր ձգվող հայ-իրանական սահմանի նեղլիկ շերտում չհայտնվեն նոր ուժեր ու «խաղացողներ»՝ ի դեմս Արևմուտքի, ՆԱՏՕ-ական ու թյուրքական ուժերի: Ի լրումն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, առանց որևէ մեկին հարցնելու, արդեն 2 տարի է, ինչ վերցրել ու ՀՀ սուվերեն տարածքից մի մեծ կտոր, որը ներառում է Գորիս-Կապան ավտոճանապարհը, նվիրել է Ալիևին: Փոխարենը, Հայաստանի պետական միջոցներից ահռելի միջոցներ են ծախսվում, այսպես կոչված, «այլընտրանքային ճանապարհ» կառուցելու և կահավորելու համար:

Բայց այդ ճանապարհը կարող է և չաշխատել, դեռ չենք խոսում դրա տեխնիկական պարամետրերի, կատարվող աշխատանքների որակի, դրա վրա եղանակային ու բարձրլեռնային պայմանների ազդեցությունների և այդ ամենի հնարավոր հետևանքների մասին: Ավելին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բավականին հետևողականորեն ու հաստատակամ փչացրել է ու շարունակում է փչացնել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները: Ու բառացիորեն օրերս բոլորս տեսանք, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ: Եթե կան չկռահողներ կամ իրենց չհասկացողի տեղ դնողներ, նշենք, որ խոսքը Լարսում արձանագրված վերջին կուտակումների մասին է: Իսկ ո՞վ է ասում, որ վաղը, մյուս օրը Փաշինյանը չի կարող հայ-ռուսական հարաբերությունները վատացնել այն աստիճան, որ նույն Ռուսաստանի համապատասխան ծառայություններն սկսեն «ձվի մեջ մազ գտնելու» մոտեցում դրսևորել ոչ միայն հայկական բեռնատարների ու բեռների, այլև, ընդհանրապես, Հայաստանով անցած ցանկացած բեռնատարի ու բեռի նկատմամբ (չմոռանանք, ի դեպ, Ղրիմի կամրջի պայթեցման հետ կապված պատմությունը):

Ու ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է այն, որ «խաչմերուկը» իրականում կարող է զուտ միջանցքի վերածվել՝ Արևմուտք-Արևելքի, այսինքն՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար: Ըստ որում, այն էլ նկատենք, որ նույն Թուրքիան ու Ադրբեջանը, միմյանց հետ կապվելու համար համապատասխան ուղիներ ունեն ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի տարածքներով: Այնպես որ, նրանց ոչ մի միջանցք էլ պետք չէ, մեծ հաշվով: Նրանց Հայաստանն է պետք, ավելի ճիշտ՝ Հայաստանի չլինելը: Հանրագումարում, երբ ավելի ու ավելի խորն ես դիտարկում «խաղաղության խաչմերուկ» ասվածը, ակնհայտ է դառնում, որ դա ընդամենը վտանգավոր «պրոխոդնոյ դվորի» վտանգավոր ծրագիր է՝ «պուպուշ» բառերով փաթեթավորած, ոչ ավելին: Այստեղ առանցքային հարցն այն է, թե ի՞նչ է ուզում Հայաստանը: Ոչ թե Հայաստանի իշխանությունը, որը չի սպասարկում մեր երկրի ու ժողովրդի շահերը, այլ հենց Հայաստանը, որպես դեռևս պետականակիր ժողովուրդ, որը դեռ ունի հասարակական ու քաղաքական ինստիտուտներ, ի՞նչ է ուզում լինել: Ուզում է լինե՞լ, թե՞ չլինել...

 

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները