«Չեմ տեսել տղայիս, հոգուս խորքում դեռ սպասում եմ իրեն, հավատս չի գալիս». տանկիստ Բորիս Եսայանն անմահացել է հոկտեմբերի 25-ին, հուղարկավորվել իր ծննդյան օրը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բորյաս շատ աշխատասեր էր: Դեռ փոքր տարիքից մեխանիզացիայի հետ սեր ուներ, քանդում ու հավաքում էր տարբեր իրեր: Փոքր տարիքից նաև մեքենա էր վարում»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմենուհին՝ Բորիսի մայրիկը: Նա որդուն փաղաքշորեն Բորյա է ասում, և անվան նման փոխակերպման մեջ այնքան սեր, ջերմություն ու անսպառ կարոտ կա: Մայրիկի խոսքով, Բորիսը դպրոցում լավ է սովորել: «Լավ էր սովորում, չեմ կարող հիմա առանձնացնել ու ասել, որ կոնկրետ ինչ-որ առարկաների հանդեպ յուրահատուկ սեր է ունեցել: Մեխանիզացիայի հանդեպ սերն իրեն տարավ Դիլիջանի քոլեջ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Դիլիջանում գործող քոլեջը, ընտրեց ավտոփականագործի մասնագիտացումը: Երկու տարի սովորեց, մեկ տարի էր մնում, զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Պետք է բանակից վերադառնար և քոլեջն ավարտեր»,-նշում է զրուցակիցս:

Բայց, ցավոք, 2020 թ.-ին կյանքի ընթացքը շատերին այլ ուղղությամբ տարավ: Բորիսը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ.-ի հունվարի 11-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ հետո տեղափոխվել է Իվանյանի (Խոջալու) տանկային զորամաս: Բորիսը տանկիստ էր: Երբ մայրիկին հարցնում եմ, թե որդին ինչպես էր տրամադրված պարտադիր զինծառայությանը, ասում է. «Բորիսիս ավագ եղբայրը մահացել էր ավտովթարի հետևանքով, 25 տարեկան էր: Դժբախտ պատահարից վեց ամիս անց Բորիսս զորակոչվեց զինծառայության: Տրամադրություն չուներ, բնականաբար, քեֆ չկազմակերպեց, ոչինչ չարեց, եթե մեկ ձևակերպմամբ՝ տխուր գնաց, եղբոր համար սիրտը կոտրված: Միայն ընկերներով էին հավաքվել, ինչ-որ տեղ գնացել ու վերջ: Ճանապարհեցինք բանակ: Ծառայում էր, գնացինք իր երդմնակալության արարողությանը: Շատ գոհ էր ծառայությունից, երբևէ չի տրտնջացել: Իր հրամանատարական կազմն էլ գոհ էր Բորիսի ծառայությունից: Տանկային զորամասում էլ իր սերն արտահայտվեց «քանդել-հավաքելու» մեջ»,ժպտում է մայրիկը, և զգում ես, որ նա մտովի տեղափոխվում է դեպի երջանիկ օրեր:

Բորիսի ընտանիքը զորամասից շնորհակալագիր է ստացել, որում հրամանատարական կազմը շնորհակալություն էր հայտնում նրանց որդու դաստիարակության, իր պարտականությունները հավուր պատշաճի կատարելու, եթե մեկ բառով՝ կարգապահ զինվոր լինելու համար: Ծառայության ընթացքում Բորիսը հասցրել է երկու անգամ արձակուրդ գալ, ընտանիքն էլ նրան է այցի գնացել: Ամեն ինչ իր հունով ընթանում էր, ամիսներ էին մնացել, որ Բորիսը զորացրվեր և տուն վերադառնար: «Լսում էի, որ շատ զինվորներ հագուստ կամ այլ պարագաներ էին ուզում, Բորիսը, հակառակը, կատակելով ասում էր՝ թե պետք է, ես ձեզ փող ուղարկեմ, քարտիս վրա այնքան գումար ունեմ հավաքած: Ենթադրում եմ, որ իրեն ուղարկված գումարը չէր ծախսում կամ օգտագործում էր ըստ անհրաժեշտության և հավաքում էր այն: Մեզ ոչ մի անգամ նեղություն չի տվել»: Բայց պատերազմն անցյալում թողեց անհոգ օրերը:

«Ամեն օր խոսում էինք, միայն ասում էր՝ մա՛մ, ավելորդ հարցեր չտաս, ամեն ինչ լավ է, մենք լավ ենք: Իրենց տեղից տեղ էին տեղափոխել, անգամ ասաց՝ չգիտենք, թե որտեղ ենք գտնվում: Զրույցները միշտ կարճ էին տևում, թույլ չէր տալիս իրեն ավելորդ հարցեր տալ: Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 23-ին, «մա՛մ, խրամատում ենք, չայ ենք խմում, չեմ կարող ասել, թե որտեղ ենք»: Ես էլ չգիտեմ՝ այդ օրն ինձ էր ուղղակի հանգստացնում, թե, իրոք, ժամանակ ունեին թեյ խմելու, կամ էլ ամեն ինչ այդքան հանգիստ էր: Բայց մի տեսակ հույս ունեին, որ պատերազմը մի քիչ մեղմացել է: Խոսեցինք մի քանի րոպե ու անջատեց: Հոկտեմբերի 25-ին լուրը լսեցինք: Այդ օրն իրենց 7-ից 9 հոգանոց խումբը խրամատից դուրս է եկել, վազել են, որ թաքնվեն, բայց ԱԹՍ-ն ֆիքսել է երեխեքին ու հարվածել»: Բարեբախտություն է, որ տղաների մեկ ուրիշ խումբ նկատել է հարվածը և կարողացել Բորիսին ու մյուսներին դուրս բերել հողաթմբի տակից:

«Եթե տեսնող չլիներ, հնարավոր է՝ իրենց չգտնեինք: Երբ ԱԹՍ-ն ֆիքսել է ու հարվածել տղաներին, իրենց զորամասի վերևում տղաներ են եղել, տեսել են, որ հողը թափվել է երեխեքի վրա, շտապել են օգնության, բայց հողի տակ նրանք շնչահեղձ են եղել»: Բորիսի հուղարկավորությունը եղել է հոկտեմբերի 29-ին՝ նրա ծննդյան օրը: «Չգիտեմ էլ, թե ինչպես կռվի այդ թեժ օրերին կարողացան երեխեքին դուրս բերել Արցախից: Իրեն փակ ենք հուղարկավորել, չեմ տեսել տղայիս: Չեմ տեսել, չեմ էլ հավատում, հոգուս խորքում դեռ սպասում եմ իրեն, հավատս չի գալիս: ԴՆԹ-ի անհրաժեշտություն չի եղել, մեր բարեկամներն իրեն տեսել են, ճանաչել, բայց քանի որ այրվածքների հետքեր են եղել դեմքին ու ոչ միայն, որոշեցին իրեն փակ հուղարկավորել»: Բորիսը հուղարկավորված է Դիլիջանի Շամախյան թաղամասի գերեզմանատանը: Սա ընտանիքի անդամների որոշումն է, չնայած նրանց առաջարկել են Բորիսին հուղարկավորել Դիլիջանի պանթեոնում: «Տղաները որոշեցին, որ նախ՝ ավագ եղբոր կողքին լինի, հետո էլ՝ մեզ մոտ, որովհետև հաճախ ենք մեր տղաներին այցի գնում»:

Երկու տարվա մեջ երկու որդի կորցրած մայրիկին դժվար է հարցեր տալը, դժվար է հարցնել, թե ինչն է ուժ տալիս կյանքը շարունակելու, բայց այդ հարցն էլ եմ հնչեցնում: «Միջնեկ տղաս ամուսնացած է, թոռնիկներ ունեմ: Մեծ տղաս էլ ամուսնացած էր, երկու երեխա ունի: Չորս թոռնիկ ունեմ, իրենցով եմ ապրում և, իհարկե, միջնեկ տղայովս: Նա շատ է նեղվում, երկու եղբայրներին է կորցրել: Ու այսպես բոլորով իրար թիկունք ենք դարձել»:

Հ. Գ. - Բորիս Եսայանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար․ CNN Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»
Ամենաընթերցվածները