Տարածաշրջանային դասավորության մեխանիկան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր աշխարհակարգին անցնելու փուլում փոփոխվում են գլոբալ և տարածաշրջանային խաղացողների ազդեցության գոտիները։ Օրինակ՝ Ուկրաինան ընդհանրապես դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության գոտուց, իսկ Ռուսաստանն էլ դրան հակազդելու համար ձեռնարկեց ռազմական գործողություն, բայց իր վերահսկողության տակ է վերցրել ընդամենը արևել յան մի փոքր հատվածը և Ղրիմը։ Եվ այն, որ Ուկրաինան Ռուսաստանից հետ կվերցնի արևել յան տարածքները և Ղրիմը, մոտակա հեռանկարում անիրատեսական է թվում։ Անիրատեսական է նաև այն, որ Ռուսաստանը ամբողջ Ուկրաինան կարող է վերցնել իր վերահսկողության տակ։ Այսինքն, Ուկրաինայում ընթացող պատերազմի հետ կապված կտրուկ շրջադարձեր դեռևս տեսանելի չեն։ Սակայն դրա փոխարեն շրջադարձ է տեղի ունենում հարավային Կովկասում։

Պայմաններ են ստեղծվել, որ Ռուսաստանը դուրս գա այս տարածաշրջանից։ Ու դա կապված է ոչ միայն տարածաշրջանում իրենց դիրքերն ամրապնդելու այլ դերակատարների ակտիվ քայլերի, այլև հենց Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականության հետ։ Հարավային Կովկասում Ռուսաստանի ավանդական դաշնակիցը Հայաստանն է, որը անդամակցում է Ռուսաստանի գլխավորությամբ գործող ինտեգրացիոն միավորումներին, մասնավորապես ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին։ Բայց Հայաստանը և Արցախն ագրեսիայի ենթարկվեցին Ադրբեջանի կողմից, իսկ ռուսական կողմն իր դաշնակցին ոչ միայն չաջակցեց, ինչպես որ պետք է, այլև խորացրեց իր հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Ռուսաստանն ուղղակի համակերպվեց այն մտքի հետ, որ Ադրբեջանը կարող է Արցախում էթնիկ զտում իրականացնել այն դեպքում, երբ իր խաղաղապահ առաքելությունը Արցախ էր գործուղվել հայերի անվտանգությունն ապահովելու համար։ Սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը փորձում է հաշվի նստել Թուրքիայի գործոնի հետ, քանի որ Ադրբեջանն իր քայլերը ձեռնարկում է Թուրքիայի գործուն աջակցությամբ։ Բայց զարմանալին այն է, որ ռուսական մեդիա տիրույթում վերլուծաբաններ կան, որոնք նշում են, որ եթե Ռուսաստանը Հայաստանը կորցնի էլ, ապա իրենց հենարանը կդառնա Ադրբեջանը, ու եթե Հայաստանից էլ ռուսական ռազմաբազան դուրս գա, ապա իրենք ռազմաբազա կարող են ունենալ Ադրբեջանում։ Իրականում այս ամենն ընդամենը իլ յուզիա է, Թուրքիան հաստատվել է Ադրբեջանում և, օգտագործելով ադրբեջանցիների հետ էթնիկ կապը, երբեք թույլ չի տա, որ Ռուսաստանը փոխարինի իրեն։ Լրիվ հակառակը:

Շատ է խոսվում այն մասին, որ Արևմուտքը ձգտում է Ռուսաստանին դուրս թողնել Հարավային Կովկասից, բայց հարցն այն է, որ Արևմուտքը գտնվում է տարածաշրջանից դուրս։ Օրինակ՝ ուկրաինական հակամարտության դեպքում Արևմուտքը գործնականում ներկայություն ունի Արևել յան Եվրոպայում, դրա համար էլ օգտագործում է իր լծակները Ուկրաինային աջակցելու համար, սակայն նույնը չի կարելի ասել Հարավային Կովկասի մասին։ Օրինակ՝ 2008 թվականին տեսանք, թե ինչպես Վրաստանը միայնակ մնաց ռուսական ռազմական մեքենային դեմ հանդիման։ Ճիշտ է, Արևմուտքը փորձեց աջակցել Վրաստանին, բայց դա անհամեմատելի է Ուկրաինային տրամադրվող աջակցության հետ։ Այսինքն, առկա իրողությունները ցույց են տալիս, որ Արևմուտքի՝ Հարավային Կովկասում ներկայություն ունենալու հնարավորությունները դեռևս սահմանափակ են, ուղղակի Արևմուտքին պետք է, որ տարածաշրջանում ուժերի որոշակի բալանս ապահովվի, և որևէ կողմ շատ չհզորանա, օրինակ՝ Թուրքիան, Ռուսաստանը կամ Իրանը։

Պատահական չէ, որ Արևմուտքը փորձում է միջնորդել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում, մյուս կողմից էլ՝ թույլ չտալ, որ Թուրքիայի հրահրմամբ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ, ինչպես խոստովանում են թուրքական պաշտոնյաները, ամերիկյան կողմը պահանջել է, որ Անկարան դադարի աջակցել Ադրբեջանին։ Մյուս կողմից՝ Արևմուտքին պետք չէ նաև, որ Թուրքիան շատ հզորանա ու ձեռնամուխ լինի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը և պանթուրքական ծրագրերի իրականացմանը, քանի որ առանց այն էլ Անկարան չի շարժվում Արևմուտքի գծած ճանապարհով, իրեն արևմտյան քաղաքակրթությունից կոնկրետ տարանջատում է ու հարկ եղած դեպքում հակադրվում է Արևմուտքին։

Եթե ռուսական կողմին գրավում է այն հանգամանքը, թե իրենք կարող են վերահսկել «Զանգեզուրի միջանցքը», ապա այդ վերահսկողությունն ընդամենը ժամանակավոր է լինելու և արագացնելու է Ռուսաստանի հեռանալը Հարավային Կովկասից և Հայաստանից։ Իսկ Ռուսաստանը տարածաշրջանում կարող է իր դիրքերը պահպանել միայն մի դեպքում, եթե աջակցի Հայաստանին և թույլ չտա, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ագրեսիայի դիմի։ Եթե Հայաստանը Ռուսաստանի միջոցով ձեռքբերումներ ունենա կամ վերականգնի իր կորուստները, ապա դա իր հետ կբերի նաև ռուսական ազդեցության ուժեղացման։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Իրանը պլանավորում է «անվտանգության վճար» սահմանել Պարսից ծոցում նավերի համար․ CNN Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»
Ամենաընթերցվածները