Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին անդրադարձել է նաև Հայաստանին՝ Հռոմի ստատուտին միանալը որակելով խիզախություն։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։
«Այստեղ ես կցանկանայի ավելացնել Հայաստանի խիզախությունը, որ որոշեց միանալ Հռոմի ստատուտին, շատ ուշագրավ մի ժեստ՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսներն իրենց բաժին ողբերգությունները բերեցին այս երկրին և այս ժողովրդին»,- նախագահի ելույթից մեջբերել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։