Դատարկ աղմուկի ու «վեճերի» մեջ... մանրացած. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շշմեցուցիչ է, բայց իրականություն. երևի մի երկու շաբաթ կլինի, որ «ֆեյսբուքահայությունը» ալեկոծվում է Ավետ Բարսեղյանի ու Սոֆի Դևոյանի որոշ արտահայտություններից կամ, եթե կուզեք, ձևակերպումներից: Աբսուրդ է, բայց փաստ: Մարդիկ վիճում են՝ խռպոտելու աստիճան, դատափետում «թեմա տվողին», ծավալվում, աղմկում: Դե, մնում էր նրանց ծանոթացնել մարկեսյան «գնդակահարության պատի» հետ (մեղմ ասած): Դառը իրականությունն այն է, որ հազարավոր մարդիկ պարզապես «հարմար թեմա» են գտել ինքնադրսևորվելու համար: Ի լրումն, «քննարկման», «ատելության դրսևորման» նոր ու, ամենից կարևորը, «անշառ» թիրախ էր հայտնվել, որին պետք է «գամել անարգանքի սյանը»:

Անշառ թիրախ, որովհետև, օրինակ՝ Ավետի հասցեին ինչ-ինչ արտահայտություններ անելու, «լայքելու» կամ «դիսլայքելու» համար ոչ ոք գործից չի ազատվելու, ոստիկանությունը ոչ մեկին չի հետապնդելու, ոչ մեկին քրեական պատասխանատվության չեն ենթարկելու: Դե, դա էլ հո Նիկոլ Փաշինյանը չէ... Բայց այդ «ալեկոծությունների» մյուս կողմն էլ կա: Կողքից նայողին կարող է թվալ, թե այս մարդիկ, այս հասարակությունը ուրիշ ոչ մի դարդուցավ չունի: Չէ, ամեն մարդ էլ, հանրային դաշտում ճանաչելի մարդիկ ներառյալ, կարող են թե՛ սխալվել, թե՛ անհաջող արտահայտություն անել: Ընդ որում, այդ «սխալվելն» ու «վիճելին» շատ հարաբերական ու սուբյեկտիվ են, մարդիկ իրենց կարծիքն են հայտնել: Բայց եթե նույնիսկ համարենք, որ սխալվել են: Ու՝ ի՞նչ:

Կներեք, Ավետ Բարսեղյանի կամ Սոֆի Դևոյանի արտահայտության հետանքով, ի՞նչ է, Արցախն ու Հայաստանը պատերազմական աղետի մե՞ջ են ընկել: Դրա՞ հետևանքով են ավելի քան 5000 երիտասարդներ զոհվել: Ի վերջո, այդ արտահայտությա՞ն հետևանքով է Հայաստանն աղետի տակ ընկել, թե՞ դրա հետևանքով է Արցախը շրջափակվել, ապա՝ հայաթափվել ու հանձնվել թշնամուն: Հա՞: Երբեմն տպավորություն է, որ այսպիսի աղմուկ բարձրացրածներից շատերը երևի թե Փաշինյանի բերած վերոնշյալ ողբերգություններից այդքան դժգոհություն, ալեկոծություն, այդքան հույզեր չեն արտահայտել:

Իսկ որ Ավետ Բարսեղյանը կամ Սոֆի Դևոյանը մի արտահայտություն են արել, այ, դա այնպիսի՜ մի բան է, որի կողքով ոչ մեկը չի կարող անտարբեր անցնել: Դա ի՞նչ է, ինքնադրսևորման միջո՞ց, իրականությունից փախչելու, ինքզինքը «անշառ թեմաներով» զբաղեցնելու մղո՞ւմ, թե՞ կայացած, հաջողակ մարդկանց ատելու հերթական դրսևորում: Սեփական հողը ոտքներիս տակից փախչում է, մենք նստած ինչե՜ր ենք քննարկում: Շշմեցուցիչ է, բայցև հատկապես այն կոնտեքստում, թե ինչին է հետևում ու հավատում մեր հասարակությունը նույն այդ սոցցանցերում, երևի նաև՝ օրինաչափ: Ցավոք...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները