Ինչպե՞ս չհայտնվել «կոտրած տաշտակի» առջև. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատմությունից և, ընդհանրապես, անցյալի իրադարձություններից, եթե նույնիսկ դրանցից անցել են ընդամենը ամիսներ, դասեր քաղելու թեման միշտ մնում է ակտուալ։ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և եթե դասեր չենք քաղում, անընդհատ նմանատիպ իրադարձությունների ենք բախվում։ Դրա համար կարևոր է հասկանալ ակնհայտ օրինաչափությունները։ Ու այսօր տեղի ունեցող գործընթացները խորքային առումով դիտարկելու դեպքում կարող ենք զուգահեռներ տանել Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետ։

Երբ Ադրբեջանը «բնապահպանական» քողի ներքո ձեռնամուխ եղավ Արցախի շրջափակմանը, տարբեր երկրների մայրաքաղաքներից հայտարարություններ էին հնչում՝ Բաքվին կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Իսկ արդարադատության միջազգային դատարանը անցած տարվա փետրվարի 22-ին որոշեց Ադրբեջանին պարտավորեցնել ապահովել Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկությունը։ Որոշ ժամանակ անց Հաագայի դատարանը վերահաստատեց իր որոշումը։

Ավելին՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ էլ հայտարարում էին, թե Արցախի հայաթափումն իրենց համար կարմիր գիծ է։ Օրինակ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատման վերաբերյալ լսումների ժամանակ ընդգծում էր, թե Միացյալ Նահանգները չի հանդուրժի էթնիկ զտումներ կամ այլ վայրագություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։ Միջազգային այսպիսի մթնոլորտի ձևավորումը ՀՀ իշխանությունների կողմից ներկայացվում էր որպես մեծ դիվանագիտական հաղթանակ։ Թվում էր, թե Ադրբեջանը չի համարձակվի նոր ագրեսիա ձեռնարկել շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ։ Հանրության շրջանում էլ այնպիսի մտայնություն էր ձևավորվել, թե, ի վերջո, Ադրբեջանը ստիպված է լինելու տեղի տալ միջազգային ճնշմանը։

Բայց ժամանակը ցույց տվեց, որ միջազգային տարբեր շրջանակներից ընդամենը լոկ հայտարարություններ էին հնչում, որոնք չէին վերածվում համապատասխան գործողությունների։ Իսկ երբ Ադրբեջանը ագրեսիվ հարձակում գործեց ամիսներ շարունակ տոտալ շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա, Լաչինի միջանցքը բացելու մասին կոչեր հնչեցնող միջազգային հանրությունը նույնիսկ մատը մատին չտվեց Բաքվի գործողությունները կանխելու և թույլ չտալու ուղղությամբ։ Միջազգային դերակատարների անգործության արդյունքում Բաքուն մարսեց ագրեսիան, իսկ Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործություններին այդպես էլ համարժեք գնահատական չտրվեց։ Հիմա արդեն Ադրբեջանի նախագահը հրապարակային սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին և զինված ուժերին նախապատրաստում է Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի։

Փաստացի, ինչպես կանխատեսում են ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրյա փորձագետները, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական նոր ներխուժումն ընդամենը ժամանակի հարց է։ Ու այս պայմաններում մարդիկ կան՝ հիմնականում իշխանությունների կողմնակիցները, որ լուրջ դեմքով վերլուծություններ են կատարում, թե միջազգային հանրությունը թույլ չի տա՝ Ադրբեջանը խախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նման մոտեցումը հիմնավորվում է նրանով, թե մի շարք միջազգային դերակատարների կողմից պարբերաբար ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հայտարարություններ են հնչում։ Բունդեսթագից կոչ են անում ԵՄ-ին՝ ուշադրություն դարձնել Ալիևի՝ Հայաստանին ուղղված սպառնալիքներին, ԵՄ-ն իր հերթին Ադրբեջանին զգուշացնում է ծանր հետևանքների մասին Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտման դեպքում։ Իսկ Ֆրանսիայի Սենատում էլ քննարկվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության աջակցության բանաձևը։

Բայց ամիսներ առաջ էլ Եվրոպայից ցույց էին տալիս, որ Լաչինի միջանցքի բացման հարցում նույնպիսի վճռականությամբ են տրամադրված։ Իսկ 2020 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը։ Մի՞թե այդպիսով հնարավոր եղավ կանխել Արցախում ողբերգական իրադարձությունները։ Միջազգային հավաստիացումներն, իհարկե, կարևոր են, սակայն դրանք հալած յուղի տեղ ընդունելով ու «արխային» ընկնելով՝ այս անգամ ևս կարող ենք կանգնել կոտրած տաշտակի առաջ։ Եթե միջազգային հանրության կողմից իսկապես մտադրություն կա Հայաստանին աջակցելու, ապա հիմա պետք է Ադրբեջանի նկատմամբ արդեն կոնկրետ կոշտ քայլեր ձեռնարկվեին, պատժամիջոցներ սահմանվեին, սակայն այս ուղղությամբ գրեթե ոչինչ չի ձեռնարկվել։

Իսկ երբ միջազգային հանրությունը գործնականում ճնշում չի գործադրում Ադրբեջանի վրա, Ալիևը ոչ միայն մերժում է միջնորդների ներկայությունը, այլև բանակցությունների փոխարեն օրակարգ է բերում Հայաստանին նոր կապիտուլ յացիա ստորագրել տալու պարտադրանքը։ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն էլ հայտարարում են, որ եթե Ադրբեջանը չի համաձայնում 1970-ականների քարտեզին, ապա կարող են բանակցել, ասենք, 60-ականների քարտեզներով։ Իսկ Ադրբեջանն իրականում 1918 թվականի ինչ-որ «քարտեզ» է գտել ու դրանով է առաջնորդվում, որը հորինվել է Բաքվի կողմից՝ իր տարածքային հավակնությունները լեգիտիմացնելու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները