Աշխարհաքաղաքական եռացող կաթսա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նորօրյա ժամանակներին գնալով ավելի բնորոշ են դառնում հակամարտությունների սրացումը և անկայունությունը։ Որպես կանոն, ցնցումների գլխավոր օջախը Մերձավոր Արևելքն է, որտեղ որ բախվում են հզոր պետությունների շահերը։ Պատահական չէ, որ Մերձավոր Արևելքում հակամարտություններ կան, որոնք տարիներով ու տասնամյակներով շարունակվում են։ Դրանցից մեկն էլ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն է, որն անցած տարված հոկտեմբերից կրկին թեժ փուլ է թևակոխել։ Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողությունները տարածաշրջանային պատերազմի բռնկման նախադրյալներ են ստեղծում, և դրանով է պայմանավորված, որ ԱՄՆ-ն իր ռազմածովային նավերը մոտեցրել է տարածաշրջանին՝ թույլ չտալու էսկալացիայի տարածումն Իսրայելից դուրս։

Ճիշտ է՝ Իրանն անմիջականորեն ներգրավված չէ կոնֆլիկտում, սակայն դրա փոխարեն ակտիվ են պրոիրանական պրոքսի ուժերը, օրինակ՝ «Հզբոլլահը» և Եմենի հութիները։ «Հզբոլլահը» Եմենից հրթիռակոծում է Իսրայելը, սակայն ամբողջությամբ ներգրավված չէ բախումների մեջ։ Իսկ Եմենի հութիները պատերազմ են հայտարարել Իսրայելին, բայց քանի որ տարածքային առումով հեռու են այդ երկրից, տարբեր զենքերով թիրախավորում ու հարվածում են Բաբ Էլ-Մանդեբի նեղուցով և Կարմիր ծովով անցնող նավերին, որոնք, ըստ իրենց ենթադրության, կարող են բեռներ տեղափոխել Իսրայել։ Հութիների գործողությունները լուրջ խնդիր են ստեղծել Կարմիր ծովի առևտրային ճանապարհով նավերի անցման համար, ինչն էլ կանխելու նպատակով ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիա է ստեղծվել։ Նավերի անվտանգությունն ապահովելու նպատակով կոալիցիոն ուժերը ռազմանավեր են տեղակայել Կարմիր ծովի հատվածում։ Ավելին՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան արդեն մի քանի անգամ հարվածներ են հասցրել Եմենում գտնվող հութիների մի շարք օբյեկտների։

Հութիներն էլ իրենց հերթին սպառնում են, որ պատասխանելու են այդ գործողություններին։ Եվ եթե հարվածների միջոցով Վաշինգտոնը չկարողանա լուծել Կարմիր ծովով նավերի անվտանգ անցման հարցը, ապա բացառված չէ նաև այն սցենարը, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ներխուժում նախաձեռնի Եմեն։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին մեծանում է նաև ահաբեկչության վտանգը։ Օրինակ՝ հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցան ահաբեկչական պայթյուններ, զոհվեցին տասնյակ մարդիկ։ Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա վերցրեց Իսլամական պետությունը։ Իսկ երբ արդեն օրերս Իրանը հարվածներ հասցրեց Իրաքում Մոսհադի հենակետերին ու Պակիստանի տարածքում բնավորված ահաբեկիչներին, որոշ վերլուծաբաններ այս գործողությունները կապեցին Իրանի կողմից ահաբեկչական սպառնալիքին հակազդելու հետ։ Այլ հարց է, որ Պակիստանն էլ իր հերթին հարվածներ հասցրեց Իրանի տարածքին՝ պնդելով, թե ինքն էլ վնասազերծում է բելուջ ահաբեկիչներին։

Արդյունքում Իրանի ու Պակիստանի հարաբերությունները սրվեցին։ Պակիստանը նույնիսկ հետ կանչեց Իրանում իր դեսպանին։ Չնայած շատ քիչ հավանական է, որ այս երկու երկրները ուղիղ ռազմական առճակատման մեջ մտնեն, այնուամենայնիվ, լարվածությունը որոշակի տարածաշրջանային դասավորություն է ստեղծում։ Բնական է, որ Հնդկաստանն այս հարցում աջակցում է Իրանին՝ ընդդեմ իր գլխավոր ախոյան Պակիստանի։ Չինաստանն էլ, քանի որ բարեկամական հարաբերություններ ունի Իրանի ու Պակիստանի հետ, միջնորդելու հնարավորություն է ստանում, ինչպես միջնորդեց Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորման դեպքում։ Թուրքիան ևս փորձում է ցույց տալ, թե ձգտում է միջնորդել, բայց պարզ է, որ Անկարան ավելի սերտորեն համագործակցում է Իսլամաբադի հետ։ Հենց դրանով է պայմանավորված նաև այն, որ Թուրքիան հատկապես մեծ ջանքեր է ներդնում ընդդեմ Հնդկաստանի Պակիստանին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Թուրքական իշխանությունները նաև մտադիր են անօդաչուներ վաճառել Հնդկական օվկիանոսում կարևոր դիրք զբաղեցնող Մալդիվների՝ հակահնդկական դիրքորոշում ունեցեղ իշխանություններին։

Զուգահեռ Թուրքիան փորձում է օգտվել Մերձավոր Արևելքում ստեղծված անկայուն իրավիճակից ու իրագործել իր զավթողական նկրտումները։ Պատահական չէ, որ հենց այս օրերին է թուրքական բանակը գործողություններ սկսել Իրաքի ու Սիրիայի հյուսիսում՝ քուրդ ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով։ Թուրք-ադրբեջանական տանդեմին ձեռնտու է, որ մերձավորարևել յան տարածաշրջանը քաոսի մեջ հայտնվի ու Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսվեն, որի դեպքում իրենք պանթուրքական ծրագրերն իրականություն դարձնելու հնարավորություն կստանան։ Պատահական չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն իրենց օրակարգից դուրս չեն բերել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման, այլև այնպիսի հայտարարություններ են անում, թե Հայաստանը պարտավոր է իրենց միջանցք տրամադրել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»
Ամենաընթերցվածները