Ո՞րն է դեպի խաղաղության պայմանագիր տանող կարճ ճանապարհը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ng.ru-ն «Կարճ ճանապարհ դեպի խաղաղության պայմանագիր Երևանի և Բաքվի միջև» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը նոր ձևեր է ստանում: Եթե 2023 թվականին դիտորդները մտածում էին, թե երբ կողմերը կստորագրեն խաղաղության պայմանագիր, ապա 2024 թվականի սկզբին նրանք ենթադրություններ են անում հակամարտության հնարավոր սրման մասին։ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ասել է, որ Երևանը միշտ պետք է ձգտի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի, քանի որ այլ ճանապարհ նշանակում է վերադարձ դեպի պատերազմ։ Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունները պետք է համաձայնեն այն ամենի հետ, ինչ իրենց առաջարկում է հարևան երկիրը, և այդ իսկ պատճառով բանակցությունները շարունակվում են արդեն երեք տարի։

Միաժամանակ Պապոյանը չի բացառել հակամարտության ռազմական սրումը։ Պատգամավորն ընդգծել է, որ այդ հարցով Երևանը երկխոսություն է վարում իր միջազգային գործընկերների հետ։ Ըստ նրա, արևմտյան գործընկերները (ըստ երևույթին, Ֆրանսիան և ԱՄՆ-ը) պատրաստ են աջակցել Երևանի դիրքորոշմանը խաղաղության պայմանագրի հարցում, իսկ Ռուսաստանից նման առաջարկներ չեն ստացվել։ Զուգահեռաբար, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Փիթեր Ստանոն ասել է, որ ԵՄ-ն հստակ ազդանշան է ուղարկել Ադրբեջանին առ այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է։ Նրա խոսքով, եթե դա տեղի ունենա, ապա «լուրջ հետևանքներ» կլինեն Բրյուսելի և Բաքվի հարաբերություններում։ Նմանատիպ դիրքորոշմամբ է հանդես գալիս նաև Թեհրանը:

ԱՄՆ իշխանությունները ևս հավաստիացնում են իրենց հայ գործընկերներին, որ իրենք «նպաստում են կայուն և արժանապատիվ խաղաղությանը» Երևանի և Բաքվի միջև։ Միաժամանակ, դեռ նոյեմբերին ամերիկացիները հայտարարեցին Բաքվին ցանկացած օգնություն կասեցնելու մասին, քանի դեռ չեն կարգավորվել նրա հարաբերությունները Երևանի հետ։ Դեռ 2023 թվականի ապրիլին է Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել Ադրբեջանի կողմից Հայաստանի մոտ 150 քկմ տարածք գրավելու մասին։ Բայց Ադրբեջանի իշխանություններն այդ տարածքն իրենցն են համարում։ Իլհամ Ալիևն էլ վերջերս լրագրողներին ասել է, որ չի ցանկանում Հայաստանի հետ սահմանը գծել խորհրդային վարչական սահմանով, քանի որ դա անարդար է համարում։ Իր հերթին Մոսկվան Հայաստանին և Ադրբեջանին համարում է իր ռազմավարական դաշնակիցները։ Բացի այդ, Ռուսաստանը զգուշացրել է Երևանին, որ «Արևմուտքին հաճոյանալու» նրա փորձերը կարող են հանգեցնել այնպիսի որոշումների պարտադրման, որոնք հակասում են հայկական ազգային շահերին: ng.ru-ի հետ զրուցած փորձագետները չեն բացառել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական սրացումը:

Ընդ որում, Հայաստանի դաշնակիցներից կամ գործընկերներից ոչ մեկը նրան ռազմական գերազանցություն չի ապահովի հակառակորդի նկատմամբ։ «Տարածաշրջանում լարվածությունը կարող է մեծանալ, եթե առաջիկա ամիսներին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր չստորագրվի», - ng. ru-ին ասել է Քաղաքական հետազոտությունների Atlas կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։ «Չնայած Հայաստանը Ադրբեջանի հետ նոր պատերազմ սկսելու ներուժ չունի, բայց երկու երկրների հակամարտությունը բացառված չէ։ Մյուս կողմից՝ եթե Հայաստանը գնի հարձակողական զենք և հրթիռներ, դա նույնպես կբերի առճակատման, որովհետև, ինչպես նախագահ Իլհամ Ալիևն է ասել, Ադրբեջանը դիտորդ չի լինի Հայաստանի կողմից հարձակողական զենք գնելու հարցում։ Բաքուն Երևանի կողմից միջին և մեծ հեռահարության հրթիռների տիրապետումը դիտարկում է որպես սպառնալիք իր համար»,- պարզաբանել է փորձագետը։

Նա ենթադրել է, որ եթե ռազմական գործողություններ սկսվեն, Հարավային Կովկասի հարևան երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, կփորձեն միջնորդ լինել Բաքվի և Երևանի միջև, որպեսզի հնարավորինս շուտ վերականգնվի խաղաղությունը և իրացվի Հարավային Կովկասի լոգիստիկ ներուժը։ «Ֆրանսիայի խորհրդարանը նոր բանաձև է պատրաստում (ընդունվել է-խմբ.)ընդդեմ Ադրբեջանի: Խոսքը պատժամիջոցների մասին է։ Նման փաստաթուղթ կարող է ընդունվել նաև ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ հայկական լոբբիի ազդեցությունն ուժեղ է։ Սակայն դա ոչ մի կերպ չի ազդի Ադրբեջանի վրա։ Ադրբեջանը կարող է անել դա առանց Վաշինգտոնի և Փարիզի հետ համագործակցության: Ֆրանսիան չի կարող ԵՄ-ի շրջանակներում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ որոշում կայացնել, քանի որ Ադրբեջանը ԵՄ-ում ունի գործընկերներ, իսկ եվրոպական մի շարք երկրներ ադրբեջանական նավթի և գազի կարիքն ունեն»,- վստահ է Շահինօղլուն։ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը կարծում է, որ հակամարտության սրման ամենամեծ ռիսկը կլինի գալիք գարնանը։

Նախ՝ եղանակը բարենպաստ կլինի լեռնային շրջաններում ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Երկրորդ՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը զբաղված են լինելու նախագահական ընտրություններով։ «Դրա այլընտրանքը կարող է լինել խաղաղության պայմանագրի ստորագրումը այն պայմաններով, որոնք վերջերս հայտարարեց Ալիևը, բայց դրանք իրականում նշանակում են Հայաստանի կապիտուլ յացիա»,- ասել է Խալաթյանը։ Նրա կարծիքով, Բաքուն կարող է պատերազմ սկսել միայն Անկարայի լիակատար աջակցությամբ։ «Միացյալ Նահանգները, ընդհակառակը, փորձում է խուսափել ուժեղ ճնշումներից Ադրբեջանի և Թուրքիայի վրա։ Վաշինգտոնը կարծում է, որ Երևանի կողմից «ցանկացած գնով» խաղաղության կնքումը կհանգեցնի Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի էլ ավելի թուլացմանը։

Օրինակ՝ հարց կառաջանա ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության և երկրում ռուսական ռազմակայանի և սահմանապահների առկայության մասին,նշել է փորձագետը,- Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելուց հրաժարվելը կարող է հզոր հարված լինել Ռուսաստանի՝ Հայաստանի վրա ազդեցության համար, սակայն Ուկրաինայի հակամարտության պատճառով նա սահմանափակ ռեսուրսներ ունի։ Եվ Բաքուն ու Անկարան վստահ են, որ Մոսկվան կոշտ քայլերի չի գնա»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Z սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ ԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է Գրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. Պեսկով Ռուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington Post Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը ԱՄՆ-ն քննարկում է Patriot համակարգերի տեղափոխումը Հարավային Կորեայից Մերձավոր Արևելք «Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա Եղոյան Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»
Ամենաընթերցվածները