Թուրքիայի Անթալիա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ հունվարի 23-ին երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավում:
Էպիկենտրոնը եղել է Անթալիա նահանգի Քումլուջայի շրջանում, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.1 մագնիտուդ:
Քումլուջայի ղեկավարի տեղակալը, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել է, որ ավերածությունների և զոհերի մասին հաղորդումներ դեռևս չեն ստացվել: