Իշխանական «փուչիկները» հերթով պայթում են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ամենատարբեր թեմաների, այդ թվում՝ ներդրումների ու նոր նախագծերի հետ կապված ճոխ խոստումների պակաս չենք ունեցել։ Անգամ ունեցանք մի իրավիճակ, երբ Փաշինյանն ուղղակի հայտարարում էր, թե ներդրողները Հայաստանում ներդրում կատարելու համար... հերթ են կանգնել։ Իրականում իշխանափոխությունից հետո սկզբնական շրջանում Հայաստանում ինչ ներդրում էլ կատարվում էր, անցյալի իներցիայի հետևանք էր։ Այս ֆոնին իշխանությունները փորձեցին իրենց կողմից ևս «նախաձեռնողականություն» ցուցաբերել՝ ցույց տալու համար, թե իրենց նկատմամբ այնքան մեծ վստահություն կա, որ ընդունակ են խոշոր ներդրումներ ներգրավել։ Բայց եթե հանում ենք այդ նախաձեռնությունների քարոզչական ու փիառ նշանակությունը, ապա դրանց հիմքում ոչինչ չի մնում։

Օրինակ՝ 2021 թվականի դեկտեմբերին մեծ շուքով գրանցում ստացավ «Fly Arna» ավիաընկերությունը։ Նախատեսվում էր, որ նորաստեղծ ընկերությունն աշխատելու է «Air Arabia»-ի բյուջետային բիզնես մոդելով, այսինքն՝ լինելու է հայկական լոուքոսթեր ավիափոխադրող։ ՀՀ կառավարությունն էլ մինչ այդ՝ 2021 թվականի հոկտեմբերին կայացված որոշմամբ պետական բյուջեից Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին հատկացրեց 4 միլիարդ 733 միլիոն յոթ հարյուր քսան հազար ՀՀ դրամ (շուրջ 12 միլիոն դոլար)՝ «Ֆլայ Արնա» նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով։ Այդպիսով հարկատուներիս կողմից պետբյուջե վճարված միջոցների հաշվին ավիաընկերության բաժնետոմսերի 49 տոկոսի սեփականատեր դարձավ պետությունը՝ հանձին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի։ Սակայն ավիաընկերությունն այդպես էլ թռիչքներ չիրականացրեց, իսկ արդեն 2023 թվականին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե «Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի։ Ստացվում է, որ պետբյուջեի հսկայական միջոցները վատնվեցին ներդրումների անվան տակ։

Նույնպիսի իրավիճակ ունենք նաև Հայաստանում ավտոմեքենաների արտադրության թեմայի շուրջ։ Երբ Վահան Քերոբյանը տեսանյութ էր տարածել, թե Հայաստանում «Սեպուհ-1» ընկերությունը ավտոմեքենաներ է արտադրում, տպավորություն էր ստեղծվում, թե Հայաստանը կարող է մեքենաների արտադրության կենտրոն դառնալ։ Բայց պարզվում է, որ ավտոարտադրության գործարանի մասին խոսք լինել չի կարող, Հայաստանում ընդամենը 8 մեքենա է հավաքվել, ինչը չի խանգարում, որ Քերոբյանը հիմա էլ խոսի հոսքագծային արտադրության անցնելու և էլեկտրամոբիլների արտադրության մասին։ 2022 թվականին էլ նույն Քերոբյանը նույն համոզվածությամբ նշում էր Փոթի-Կովկաս լաստանավային երթուղու գործարկման մասին, որն իբր պետք է այլընտրանք լիներ Լարսի ճանապարհին։ Նույնիսկ ակնկալվում էր, որ լաստանավային հաղորդակցության գործարկումը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերություններին «Վերին Լարսի» անանցանելիության պարագայում սեզոնային բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն ավելի հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, արագացնել բեռների փոխադրումը։ Իսկ արդեն անցյալ տարի կառավարությունը որոշում ընդունեց Հայաստան ՌԴ-ից բեռնափոխադրումների միակ գործող ցամաքային ուղուն այլընտրանքային՝ լաստանավով և/կամ նավով տեղափոխման ծախսերի փոխհատուցման վերաբերյալ։ Եվ, չնայած պետական միջոցների ծախսմանը, լաստանավային փոխադրումներն այդպես էլ այլընտրանք չդարձան Լարսի երթուղուն։

Ավելին, այս տարվա սկզբին պարզվեց, որ Հայաստանը դադարեցրել է Փոթիով դեպի Կովկաս նավահանգիստ լաստանավային փոխադրումները՝ «այս երթուղու ոչ շահութաբեր լինելու պատճառով»: Ո՞վ է մեղավոր, ըստ Քերոբյանի, ճիշտ է՝ գործարարները: «Լաստանավը աշխատել է մի քանի ամիս, մեր գնահատմամբ, ինքը չի առաջացրել բավարար հետաքրքրություն արտահանողների ու ներմուծողների մոտ, ընկերությունները չեն օգտագործել այդ լաստանավն այնպես, որ մենք շարունակեինք շահագործել այդ ուղղությունը»,-ասել է նախարարը: Դե, հասկանալի է, այս ամենը պարզապես ձեռագիր է, փաշինյանական «փուչիկներ», որոնք պայթում են անընդհատ: Ինքը՝ Փաշինյանը, Հայաստանի ներդրումային գրավչությունն ընդգծելու համար 2018 թվականից սկսած տարբեր գործարաններ է «բացում», նաև այնպիսի հաստատություններ, որոնք արդեն իսկ մեկ անգամ բացվել էին։ Ավելին, այն գործարաններն ու արտադրամասերը, որոնց «բացմանը» գնում էր Փաշինյանը կամ մեծ փիառով հայտարարում դրանց մասին, կարճ ժամանակ հետո կա՛մ փակվում էին, կա՛մ ուղղակի պարզվում էր, որ դրանք ուղղակի ֆեյք էին։

Օրինակ՝ 2018 թվականին նա Վանաձորում մասնակցել էր կոմպոզիտային գազաբալոնների գործարանի բացմանը, իսկ հետո պարզվեց, որ գործարանն այդպես էլ արտադրանք չի թողարկել։ Փաշինյանը Վանաձորում մասնակցել էր նաև հայ-իրանական ավտոմեքենաների արտադրության գործարանների բացմանը, սակայն հետագայում ԱԺ-ում դրա վերաբերյալ իրեն ուղղված հարցից զարմանում էր, թե ինքը մասնակցե՞լ է նման գործարանի բացմանը։ Փաշինյանի պատասխանում հետաքրքիր էր այն շեշտադրումը, որ երբ ինքը գնում է ինչ-որ գործարանի բացման, դա չի նշանակում, որ գործարանի գործունեության պատասխանատվությունն ստանձնում է։ Ի սկզբանե մի շարք ներդրումային «նախագծերի» մասին լրատվամիջոցները և փորձագետները նշում էին, թե դրանք վստահություն չեն ներշնչում, փուչիկի պես պայթելու են և այլն։ Այդպես էլ տեղի է ունենում։ Արդյունքում, այս իշխանությունները չեն կարող նշել ներդրումային մի խոշոր նախագիծ, որն արդյունքներ է արձանագրել։ Թեպետ, 2018 թվականից սկսած նրանց չի հաջողվել անգամ եղած ենթակառուցվածքային նախագծերն իրենց ավարտին հասցնել, ուր մնաց թե կարողանան նոր նախաձեռնությունները կյանքի կոչեն։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտություն Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների «Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ Հակոբյան Պուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. Զելենսկի ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենաընթերցվածները