Ի՞նչ են նախապատրաստում Հայաստանն ու Ադրբեջանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Kommersant.ru-ն «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության զրույց են նախապատրաստում» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այցելել է Բաքու, որտեղ հունվարի 22-ին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Շահին Մուստաֆաևի հետ։ Պետք է հիշել, որ պարոնայք Օվերչուկը և Մուստաֆաևը ռուս-ադրբեջանա-հայկական աշխատանքային խմբի մաս են կազմում, որը ստեղծվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունը ապաշրջափակելու համար։ Հայկական կողմից խմբի կազմում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ալեքսեյ Օվերչուկը նրա հետ զրուցել է Երևանում 2023 թվականի դեկտեմբերի 15-ին։ Մոսկվայի համար հաղորդակցությունների ապաշրջափակումը կարևոր հարց է, քանի որ կմեծացնի իր ներկայությունը Հարավային Կովկասում։

Բաքվի համար էլ դա չափազանց կարևոր է, քանի որ ենթադրում է «երկրի միացում», այն է՝ հայկական տարածքով հաղորդակցություն իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման մասին պայմանավորվածությունն ինքնին արձանագրվել է, հիշեցնենք, 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 9-րդ կետում, ընդ որում, տրանսպորտային հաղորդակցությունների հսկողությունը պետք է իրականացնի Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը։ Այդ վերջին մասն էլ դարձել է գայթակղության քար, քանի որ այն այլևս հարիր չէ Հայաստանին, որն առաջարկել է իր այլընտրանքը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»: Այդ նախագծում խոսվում է բոլոր տեսակի լոգիստիկ երթուղիների բացման մասին, սակայն շեշտը դրված է հաղորդակցությունների նկատմամբ երկրների ինքնիշխանության վրա։ Եվ, իհարկե, Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության կողմից որևէ վերահսկողության մասին խոսք չկա։ Մոսկվան համաձայն չէ դրա հետ։

«Ես համոզված եմ, որ նման հաղորդակցության վերսկսումն այլընտրանք չունի։ Դրա պարամետրերն ամրագրված են եռակողմ համաձայնագրով։ Երթուղին անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքով՝ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության հսկողության ներքո»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ Հայաստանի կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի, Երևանը հնարավորություն չունի փոխել այն, ինչ այսօր իրեն ձեռնտու չէ։ «9-րդ կետը չի բխում Հայաստանի շահերից, բայց նա ստորագրել է այն։ Կարելի էր ինչ-որ բան փոխել, բայց դրա համար այլ ձևաչափեր են պահանջվում, սակայն դրանք չեն աշխատում»,- նշել է փորձագետը kommersant.ru-ի հետ զրույցում։ Այլ ձևաչափեր ասելով՝ նա նկատի ունի արևմտյան հարթակները։ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները միմյանց հետ ակտիվորեն շփվել են 2023 թվականի առաջին կիսամյակում՝ հանդիպելով ԵՄ-ում և ԱՄՆ-ում։ Ինչ-որ պահի նույնիսկ սկսեց թվալ, թե խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել ինչ-որ տեղ Արևմուտքում՝ ի դժգոհություն Մոսկվայի։ Բայց տարեվերջին ամեն ինչ քանդվեց։ Իլհամ Ալիևը մեղադրեց Արևմուտքին Երևանի հետ խաղալու մեջ և կտրուկ սահմանափակեց Բաքվի մասնակցությունը արևմտյան միջնորդների հետ բանակցություններին։ «Այլևս չկա եվրոպական բանակցային հարթակը,- ասել է Սերգեյ Մելքոնյանը,- Ալիևը հրաժարվել է հանդիպել անգամ ամերիկյան տարածքում»։

Ըստ վերլուծաբանի, երկու ձևաչափ է շարունակում աշխատել՝ երկկողմանի՝ հայադրբեջանական, և մոսկովյան։ «Հայաստանը չի ցանկանում մասնակցել մոսկով յան ձևաչափին, Ադրբեջանը դաշնակից է գտել Մոսկվային, քանի որ 9-րդ կետում Ադրբեջանի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են»,- նշում է kommersant.ru-ի զրուցակիցը։ Դատելով Սերգեյ Լավրովի խոսքերից՝ դա մի կետ է, որի շուրջ Մոսկվան և Բաքուն հասկանում և աջակցում են միմյանց։ Հունվարի 18-ին ռուս նախարարն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի տարածքում։ «Ես չգիտեմ, թե Երևանը որքանով է պատրաստ դրան: Թեև համապատասխան ազդանշանները վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»,- նշել է Լավրովը։

Փորձագետները, սակայն, կարծում են, որ չի կարելի գերագնահատել համաձայնագրի դերը, որի վրա շարունակում են աշխատել Բաքուն և Երևանը։ «Բոլորն արդեն հասկանում են, որ «խաղաղության պայմանագիր» ասելով՝ ոչ ոք նկատի չունի համապարփակ փաստաթուղթ, որը կներառի բոլոր ասպեկտները։ Սահմանազատումն ու սահմանագծումը կարող են տասնամյակներ տևել: Ուստի, որոշվել է երկար հարցերը փակագծերից դուրս դնել։ Փաստաթուղթը կպարունակի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման ստանդարտ սկզբունքներ, որոնք ամրագրվում են ցանկացած փաստաթղթի նախաբանում»,- kommersant.ru-ին ասել է Քաղաքական վերլուծությունների կովկասյան կենտրոնի (Բաքու) տնօրեն Ահմեդ Ալիլին: Նույնը նշել է նաև Սերգեյ Մելքոնյանը: Նրա խոսքով, նրանք, ովքեր ծանոթ են կողմերի քննարկած փաստաթղթին, գիտեն, որ այնտեղ «խաղաղության պայմանագիր» արտահայտությունը չկա։

«Դա փաստաթուղթ է հարաբերությունների կարգավորման սկզբունքների վերաբերյալ։ Ալիևին համաձայնագիր պետք չէ, նա ամեն ինչ ստացել է առանց պայմանագրի (Ղարաբաղը)։ Նա կստանա նաև միջանցքը. ճանապարհ կստանա, հետո միջանցք կդարձնի»,- ասել է kommersant.ru-ի զրուցակիցը։ Այդ առումով պարոն Մելքոնյանը մատնանշել է զիջումների գնալու Երևանի պատրաստակամությունը և որպես օրինակ բերել Հայաստանի նոր Սահմանադրություն ընդունելու Նիկոլ Փաշինյանի մտադրությունը։ Այդ առիթով բոլոր փորձագետները համակարծիք են, որ Փաշինյանը ցանկանում է Սահմանադրությունում փոխել այն դրույթները, որոնք վերաբերում են Ղարաբաղին։ Փաստն այն է, որ գործող Սահմանադրությունը հղում է պարունակում Անկախության հռչակագրին, որտեղ, իր հերթին, խոսվում է Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի վերամիավորման մասին։ Սերգեյ Մելքոնյանը վստահ է, որ նոր Սահմանադրության գաղափարի հետևում կանգնած է Բաքվի պահանջը, որը պնդում է հրաժարվել ռևանշիզմից: «Սահմանադրության փոփոխության գաղափարը պետք է դիտարկել այդ պահանջի համատեքստում։ Քանի դեռ գոնե ինչ-որ կպչելու բան կա, Բաքուն սպառնալիք է տեսնում: Այլ պատկերացումներ չկան, թե ինչու պետք է փոխել Սահմանադրությունը»,- ամփոփել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները