Արտակարգ դեպք՝ Երևանում. ուսումնարանի քիմիայի դասասենյակում հրդեհ է բռնկվել, աշակերտները տարհանվել են
Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցում գտնվող «Երևանի համար 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ուսումնական հաստատության 3-րդ հարկի քիմիայի դասասենյակում, ուսանողները տարհանվել են:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն այրվել է հատուկ նյութերի համար նախատեսված պահարանն ու մի քանի սեղան: