Ինչպե՞ս են բաշխվել ու ծախսվել պետական միջոցները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թվականին նշվում էր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակը: Տարվա ընթացքում կազմակերպվեցին տարաբնույթ միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: ԿԳՄՍ նախարարությունը 556 մլն 436, 8 հազար դրամ հատկացրեց միջոցառումների անցկացման համար, իսկ այդ գումարը բաշխվել է հետևյալ կերպ՝ «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» (244 մլն 431 հազար դրամ), «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» (111 մլն), «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ (74 մլն դրամ), «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» (48 մլն 340,6 հազար դրամ), «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» (30 մլն), «Արամ Խաչատրյան տուն-թանգարան» (21 մլն 245,6 հազար դրամ), «Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ (10 մլն դրամ), «Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ (7 մլն 999, 2 հազար դրամ), «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» (4 մլն 820,4 հազար), «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» (4 մլն 600 հազար):

Ողջունելի է, որ նման մեծության հոբել յանը նշելու համար ներգրավվում են ՊՈԱԿ-ները և մյուս կազմակերպությունները՝ ստանալով պետական աջակցություն, բայց համաձայնեք՝ հարցեր է առաջացնում այն հանգամանքը, որ, օրինակ՝ մի ՊՈԱԿ-ը կարող է մյուսից հինգ անգամ ավելի ֆինանսավորում ստանալ, ընդ որում՝ այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչպե՞ս են ծախսվել ֆինանսական միջոցները՝ նաև արդյունքի ստացման տեսանկյունից: 2023 թ.-ին ստեղծվեց Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով: Տեղի ունեցավ մամուլի ասուլիս, խոսվեց անելիքների մասին, սակայն կատարված արդյունքների մասին նույն հանձնաժողովը հաշվետու ասուլիսով հանդես չեկավ, որի ընթացքում կներկայացներ, թե ի՞նչ արվեց, ինչպե՞ս և որտե՞ղ ներկայացվեցին հայ մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները: Թերևս ընթերցողն էլ կհամաձայնի, որ բավականին մեծ գումար է հատկացվել տարվա կտրվածքով միջոցառումների անցկացման համար, ինչը միանշանակ ողջունելի է:

Մշակույթը ներկայացնելու համար չպետք է խնայողություններ անել, սակայն կարևոր է՝ հատկացված ֆինանսական միջոցները ծառայե՞լ են իրենց նպատակին, այն է՝ որ աշխարհում ևս մեկ անգամ հնչեր Արամ Խաչատրյանի և նրա միջոցով Հայաստանի ու հայ ժողովրդի անունը: «Փաստը» գրավոր հարցումներով պարզել է, թե կազմակերպություններից մի քանիսն ինչպես են ծախսել պետությունից ստացված դրամական միջոցները և առաջիկայում այս թեմային վերաբերող ուշագրավ մանրամասներ կներկայացնի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները