Ինչո՞ւ է ԲԴԽ-ն գնում դատական ողջ համակարգի հեղինակազրկման ճանապարհով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ Սահմանադրությունը նախանշում է, որ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Մասնավորապես, Սահմանադրության 7-րդ գլխի դրույթների համաձայն, արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ եռաստիճան դատական համակարգի միջոցով, և որպես այդ գործառույթի անարգել իրականացման երաշխավոր՝ հանդես է գալիս ԲԴԽ-ն: Բայց Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք դատական համակարգի անկախությունը լիովին դրվեց հարվածի տակ։ Սուպերվարչապետական համակարգի պայմաններում նա փորձում է հաղթահարել իշխանության թևերի փոխզսպումների մեխանիզմը և ջանք չի խնայում դատական համակարգը քաղաքականացնելու ուղղությամբ։

Ուստի, պատահական չեն այն դեպքերը, երբ այն դատավորները, որոնց որոշումները չեն բխում իշխանությունների շահերից, անմիջապես ճնշումների տակ են հայտնվում։ Ու այդ ճնշումներն իրականացվում են ամենատարբեր գործիքակազմով։ Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ այդ ճանապարհին կարևորագույն դերակատարություն է ստանձնել «անկախ» Բարձրագույն դատական խորհուրդը, որը շեղվել է իր առաքելությունից ու արդյունքում ոչ թե երաշխավորում է դատավորների ու դատարանների անկախությունը, այլ մահակի դերակատարություն է ստանձնել, որ դատարաններն ու դատավորները գործեն իշխանությունների քիմքին հաճելի կերպով։ Նշված խնդիրը լավագույն կերպով իրականացնելու նպատակով իշխանական թիմի կարկառուն ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը նշանակվեց ԲԴԽ նախագահ։ Ու այս ճանապարհին ԲԴԽ-ն սկսել է երևալ Հռոմի պապից ավելի կաթոլիկ կամ իշխանություններից ավելի իշխանական։

Օրինակ՝ վերջերս ԲԴԽ-ն պաշտոնապես պարզաբանում էր տարածել, որով հանրությանը ջանում էր բացատրել, թե ինչու է դատարանը որոշել կալանքի տակ պահել Արմեն Աշոտյանին: Ինչ խոսք, սա եզակի դեպք էր, քանի որ այդպիսի ջանասիրությամբ ԲԴԽ-ն չի անդրադառնում մյուս գործերին։ Հասկանալի է, որ Աշոտյանի գործը քաղաքական ենթատեքստ ունի, իշխանությունների համար շատ մեծ կարևորություն ունի նրան «փակի տակ» պահելը, դրա համար էլ ԲԴԽ-ն հատուկ հսկողություն է հաստատել, որ ոչինչ չշեղվի իշխանությունների գծած ճանապարհից, ու Աշոտյանը չհայտնվի ազատության մեջ։ Ավելին, ուշագրավ է, որ ԲԴԽ-ն այս հայտարարությունն արել էր այն պայմաններում, երբ դատավարության այլ մասնակիցներ, մասնավորաբար Աշոտյանի պաշտպանական թիմը, դատարանի որոշումը չէին ստացել: Պատահական չէին հարցադրումները, թե ով էր ում ուղարկել որոշումը՝ դատարանը՝ ԲԴԽ-ի՞ն, թե՞ ԲԴԽ-ն՝ դատարանին՝ սոսկ ստորագրելու համար: Բայց ԲԴԽ-ն սրանով չի բավարարվում և ավելի հեռուն է գնում։ Այս կառույցը վերջերս իր էջում տեսանյութ էր տարածել, որը վերաբերում էր «ամենահայտնի քրեական գործերին»։

Ըստ այդմ, տեսանյութում, շրջանցելով օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգերը, դատական կոնկրետ գործերի վերաբերյալ ինչ-որ անհասկանալի հետազոտությունների հիման վրա որոշ դատավորներ հռչակվում են մեղավոր, իսկ այլ դատավորներ` արդարացված: Ու հետաքրքրականն այն է, որ տեսանյութում իրականացված հետազոտությունն իրականացվել է ոչ թե ընդհանուր բոլոր գործերով, այլ միայն քաղաքական իշխանությանն ընդդիմադիր գործիչների վերաբերյալ գործերի հետ կապված։ Միաժամանակ դրանում դատափետվում են իշխանությունների համար ոչ հաճո որոշումներ կայացրած դատավորները, իսկ իշխ ա նու թյան պաշտ պ ա նու թ յ ա ն տ ա կ գտնվող դատավորները՝ գովեստի արժանանում։ Այդպիսով Կարեն Անդրեասյանի ղեկավարած հիմնարկը կոնկրետ գործերով զգուշացումներ է հղում ոչ ցանկալի դատավորներին։ Իսկ սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ միջամտություն կոնկրետ գործերով դատական վարույթներին ու դատավորների լիազորություններին:

Հետաքրքրական է, որ ԲԴԽ-ն նախաձեռնել է այս տեսանյութի տարածումն իր էջում, բայց միաժամանակ փորձել իր համար ալիբի ստեղծել, թե իբր դրա հեղինակը Դատական դեպարտամենտն է: Բայց եթե այն միայն Դատական դեպարտամենտի նախաձեռնությունն էր, ինչո՞ւ է իր էջում տեղադրելուց հետո ԲԴԽ-ն մի հատ էլ պարզաբանում տարածում այս տեսանյութի հետ կապված՝ հանդես գալով դրանում ամփոփված բոլոր դրվագների ամբողջական պաշտպանությամբ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել, որ տեսանյութում հնչող դիտարկումները կոնկրետ ուղենիշներ են սահմանում նաև այլ դատավորների համար, թե նմանատիպ քաղաքական գործերի դեպքում ինչպես պետք է առաջնորդվեն, որ տույժերի չենթարկվեն։ Փաստացի, ԲԴԽ-ն ոչ միայն շեղվել է իր բուն գործառույթից, այլև զբաղված է իրեն ու ողջ դատական համակարգը վերջնականապես հեղինակազրկելով ու, ինչպես շատ փաստաբաններ են ասում, դարձել է իշխանություններին ծառայություններ մատուցող գրասենյակ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները