Սպասվում են տեղումներ, որոշ շրջաններում՝ թաց ձյան տեսքով
Հանրապետության տարածքում փետրվարի 16-20-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 16-20-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, 16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։
Երևանում փետրվարի 16-ին սպասվում է, 17-20-ը հնարավոր է կարճատև անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ։