Ինչո՞ւ է Ալիևն ավելի ու ավելի սանձարձակ դառնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը երբեք կառուցողական տրամադրված չի եղել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Հիմա՝ առավել ևս: Բաքուն ինչքան շատ զիջումներ է ստանում, այնքան շատ է զիջումներ ցանկանում։ Ավելի ճիշտ՝ պահանջում Փաշինյանից: Ադրբեջանի ճնշման քաղաքականությունն արտահայտվում է պատերազմական հռետորաբանությամբ և սահմանային էսկալացիայով։ Եվ ահա, կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը վերջապես արձանագրել է, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ։ Նրա խոսքով, Ադրբեջանը վարում է «ամեն ինչ տվեք, թե չէ կվերցնենք պատերազմով» քաղաքականությունը։ Ադրբեջանի հետ կապված այս դիտարկման հարցում տարակուսանք լինել չի կարող, պետք է ընդունել, որ Փաշինյանն իր դիտարկումներում լիովին իրավացի է։

Ալիևը գնալով ավելի է լկտիանում, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը սադրանքներ է իրականացնում և դրանցում հայկական կողմին է մեղադրում։ Էլ չենք խոսում այն մասին, որ Ադրբեջանն անգամ հումանիտար խնդիրներում կառուցողական դիրքորոշում չի ցուցաբերում։ Բաքուն մինչև հիմա ոչ միայն չի հանձնել բոլոր գերիներին, այլև նրանց որպես սակարկությունների առարկա է օգտագործում հայկական կողմից ընթացիկ զիջումներ կորզելու նպատակով։ Սա նույնիսկ զարմանալի չէ. չէ՞ որ գործ ունենք ալիևյան հանցավոր բռնապետական վարչակազմի հետ, որի համար միջազգային իրավունքի նորմերի խախտումն ու պատերազմական հանցագործությունները սովորական երևույթ են։ Ու այս ամենն Ալիևը չի էլ թաքցնում՝ նշելով, որ ներկա փուլում միջազգային իրավունքը չի գործում և առաջին պլան է մղվել ուժի գործոնը։

Կրկնենք, այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը, բացարձակ ճշմարտություն է: Սակայն այստեղ այլ հարցեր են առաջ գալիս: Նախ՝ այդ ի՞նչ հրաշքով հանկարծ Փաշինյանը «հասկացավ», որ Ալիևը հետզհետե ավելի սանձարձակ է դառնում, որ առաջնորդվում է «ամեն ինչ տվեք, թե չէ կվերցնենք պատերազմով» քաղաքականությամբ, այսինքն՝ «հասկացավ» այն, ինչ արդեն երեք տարուց ավելի է, ինչ ընդդիմադիր գործիչները, վերլուծաբաններն ու փորձագետները զգուշացնում են, ասում, Ալիևն աստիճանաբար ավելի սանձարձակ է դառնալու, և ինչքան Փաշինյանը շատ զիջի, այնքան ավելի շատ պահանջներ է ներկայացնելու։ Այնինչ, մինչ Ադրբեջանը շարունակում էր իր ավանդական հարկադրման քաղաքականությունը, այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը զբաղված էր «խաղաղության խաչմերուկի» կամ «խաղաղության դարաշրջանի» մասին խոսելով:

Այ, այստեղ էլ առաջ է գալիս հաջորդ հարցը՝ իսկ ո՞վ է թույլ տվել, որ Ալիևն այդքան լկտիանա։ Այսպես կոչված՝ «միջազգային հանրության» գործոնն, իհարկե, շատ մեծ է: Այն, որ գազային բազմակի ստանդարտները վաղուց դարձել են Արևմուտքի, մասնավորաբար Եվրոպայի գործունեության կրեդոն, նորություն չէ: Դրա համար էլ նրանք հիմա քաղում են իրենց ցանածի պտուղները, քանի որ Ալիևը ոչ միայն իրեն անպատիժ է համարում, նաև հոխորտում է Արևմուտքի դեմ: Սակայն ալիևյան սանձարձակությանը ոչ պակաս նպաստել է հենց Նիկոլ Փաշինյանն իր՝ խաղաղություն մուրալու քաղաքականությամբ և անընդհատ զիջելու պատրաստակամությամբ, Ալիևին որևէ կերպ չհակադարձելու մոտեցմամբ: Թե ինչու և ինչպես եղավ, որ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշեց պատասխանել Ալիևին, այլ խոսակցության թեմա է: Սակայն ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք:

Նախ՝ իր մամուլի խոսնակի միջոցով, ապա նաև հենց ինքը հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին»: Սակայն այստեղ էլ գործ ունենք վերը ասվածի հետ: Իսկ ո՞վ է թույլ տվել, որ Ալիևը խառնվի Հայաստանի ներքին գործերին: Իհարկե, նույն Փաշինյանը: Ալիևը առաջին անգամ չէ խոսում Հայաստանի Սահմանադրության և այլ օրենքների փոփոխության անհրաժեշտության մասին: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս հունվարի 23-ի ասուլիսի ժամանակ խոստովանել էր, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Սահմանադրությունում: Եվ խնդրեմ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։

«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- նշել էր նա։ Ավելին, հիմա կան տեղեկություններ, որ իշխանությունները ինտենսիվ պատրաստվում են հանրաքվեի: Բնականաբար, այս ամենն ավելի է բացում Ալիևի ախորժակը, որը պատրաստ է անընդհատ նոր պահանջներ դնել Հայաստանի առջև, քանի դեռ իշխանության է Նիկոլ Փաշինյանը, որը պարտվել է Ալիևին, որը պարտության խորհրդանիշ է: Վերջապես, այս ամենի մեջ կա նաև մեկ այլ՝ ոչ պակաս ուշագրավ հանգամանք: Պատերազմից միայն երեք տարի հետո նման կտրուկ արձագանքն իր մեջ որոշակի մտահոգություն է պարունակում՝ հատկապես իրավիճակի սրման հեռանկարի հետ կապված։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW
Ամենաընթերցվածները