«Արևմուտքը Փաշինյանի ձևավորում է անդրկովկասյան Զելենսկի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Politnavigator.net-ն «Արևմուտքը Փաշինյանից ձևավորում է անդրկովկասյան Զելենսկի Հայաստանը նախապատրաստելով սուրբ զոհաբերությունների» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը շարունակում է իր շրջադարձը դեպի Արևմուտք՝ գնալով ավելի հեռանալով Ռուսաստանից և սրելով հակասությունները Ադրբեջանի հետ, ինչը կարող է նոր ռազմական հակամարտություն հրահրել Հարավային Կովկասում և նույնիսկ այնտեղ քաոսի գոտի ստեղծել։ Այդ տրամաբանության մեջ Հայաստանի վարչապետի հերթական քայլը փետրվարի 1-ին Հայաստանի Հանրային ռադիոյով արված նրա հայտարարությունն էր, թե Ռուսաստանն այլևս հանրապետության ռազմական գործընկերը չէ, ինչը փաստացի ռազմական ոլորտում դաշնակցային հարաբերությունների մոտալուտ խզման մասին փաստացի հայտարարություն էր։

«Մենք պետք է հասկանանք, թե ում հետ պետք է զարգացնենք ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը։ Նախկինում նման հարց չկար, Հայաստանի պաշտպանական հարաբերությունները 97 տոկոսով կապված էր Ռուսաստանի հետ։ Հիմա դա չի կարող լինել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»,ասել է Փաշինյանը։ Մեկ շաբաթ անց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարել է, որ Փարիզն ու Դելին են դարձել Երևանի գլխավոր գործընկերները ռազմական ոլորտում։ Միաժամանակ, չգիտես ինչու, նա խուսափել է բացեիբաց խոսել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների մասին, բայց միանշանակ ակնարկել է նրանց մասին. «Առաջին հերթին խոսքը Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, որոնք դարձել են մեր հիմնական գործընկերները։ Բայց կան այլ երկրներ, որոնց մասին հիմա չէի ցանկանա խոսել»։ Այս հայտարարությունները ևս մեկ անգամ հաստատվել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Ֆրանսիայի մայրաքաղաք կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ նոր ղեկավար Ստեֆան Սեժուրնեի հետ։ Գեյ նախարարը Միրզոյանին վստահեցրել է, որ Փարիզը կշարունակի ակտիվորեն աջակցել Երևանին բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ինքնիշխանության պաշտպանության գործում։

Այսինքն, Ֆրանսիան կշարունակի զենք մատակարարել հայկական բանակին ՆԱՏՕ-ի մոդելների տեխնիկայով զինելու համար, որի նպատակն է դաշինքի բանակների հետ հետագա ինտեգրումը։ Ճիշտ է, սա դեռ ավելի շատ քաղաքական շոու է, քան իրական գործ: Ի վերջո, ակնհայտ է, որ, հաշվի առնելով եվրոպական ռազմարդյունաբերական համալիրի ներկա վիճակը, զինամթերքի ու պահեստամասերի պակասը, հնացած զինատեսակների և հրետանային համակարգերի տեղափոխումը Երևան նմանվելու է մեռածին բլիթ տալուն։ Այս ֆոնին մտահոգություն է առաջացնում ևս մեկ հանգամանք, այն է՝ Պենտագոնի միջոցներով հանրապետության տարածքում տասներեքերորդ ամերիկյան ռազմական կենսաբանական լաբորատորիայի կառուցման նախագիծը։ Խնդիրն այն է, որ, դատելով տեղական «Փաստ» պարբերականի հրապարակումից, այդ օբյեկտը կգտնվի Գյումրիի ռուսական ռազմակայանի մոտ։ Փաստորեն, մեր աչքի առաջ Երևանը վերածվում է տարածաշրջանում հերթական «վարակի» ու անկայունության գործոնի, որպեսզի հարավից լարվածության նոր օջախ ստեղծվի այն իրավիճակում, երբ Ուկրաինայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ծրագրերը ձախողվում են։ Այժմ Վաշինգտոնին, Բրյուսելին և Լոնդոնին անհրաժեշտ է նոր սրացում, և, հետևաբար, Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագրի կնքման բանակցությունները կտրուկ դադարել են:

Երևանի ազատական արևմտամետ վերնախավը, իհարկե, ուրախ կլիներ արագորեն խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ, նույնիսկ զիջումների և Սահմանադրության, Անկախության հռչակագրի և Ղարաբաղի իրավունքի ճանաչման մասին հղումով այլ ակտերի ու փաստաթղթերի վերաշարադրման միջոցով։ Մանավանդ, որ ԼՂՀ-ն փաստացիորեն առանց դիմադրության հանձնվեց ադրբեջանական ուժերին, և հիմա էլ Փաշինյանի իշխանությունը նույնիսկ չի մտածում հայ փախստականների պաշտպանության և կարգավիճակի շուրջ բանակցություններ վարել։ Բայց մեխն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի կերպ չի համաձայնում նման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ում կամ ԱՄՆ-ում։ Ի վերջո, արևմտյան տիկնիկավարների սկզբնական պլանը եվրոպական տարածքում հանդիսավոր մթնոլորտում խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությունն էր, քանի որ այդ հաջողության բոլոր դափնիները կհասնեին բացառապես Եվրամիությանն ու ԱՄՆ-ին, և Անդրկովկասում կհաստատվեր արևմտյան լիակատար հեգեմոնիա։ Բայց Բաքուն հիմա պնդում է բոլոր բանակցությունները վարել և վերջնական համաձայնագիր կնքել բացառապես «3+3» ձևաչափի շրջանակներում, որին, բացի անդրկովկասյան երեք հանրապետություններից, որպես երաշխավոր կմասնակցեն նաև Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը՝ այդ գործընթացից իսպառ բացառելով եվրոպական ուժերին, որոնք նախկինում մշտապես միջամտում էին որպես «միջնորդներ»։

Ահա, թե ինչն է խառնել ամերիկացիների և եվրոպացիների խաղաքարտերը։ Միևնույն ժամանակ, հավաքական Արևմուտքը, բանավոր կերպով աջակցելով Երևանին և դատապարտելով Բաքվին եվրոպական ու միջազգային տարբեր ֆորումներում, նման կերպ էլ ավելի է հետ մղել Իլհամ Ալիևին և ադրբեջանական վերնախավին, որոնք ունեն իրենց տեսակետները, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» և «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն այս իրավիճակում հայտնվել է մուրճի ու զնդանի միջև, քանի որ հիանալի հասկանում է, որ կարող է խաղալ անդրկովկասյան Զելենսկու դերը։ Ավելին, բոլորը հասկանում են, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ուղղակի չեն կարողանա արդյունավետ աջակցություն ցուցաբերել նրան նոր ռազմական սրման դեպքում։ Դրանով են բացատրվում Հայաստանի վարչապետի տատանումները, որը նախ հայտարարում է Բաքվին հաճոյանալու համար նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, իսկ հետո Ալիևին մեղադրում է խաղաղապահ գործընթացը խաթարելու մեջ։ Նա փետրվարի 11-ին այդ մասին բացահայտորեն ասել է բրիտանական The Telegraph հրատարակությանը տված հարցազրույցում և դրանով իսկ ուժեղացրել Ալիևի հետ հանրային վեճը՝ հետագա բանակցությունները դարձնելով ավելի ու ավելի խնդրահարույց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները