Փորձելով իրականացնել այդ «փոխանակումը»՝ Փաշինյանի ռեժիմը կընկնի՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Dzen.ru-ն «Խմեցին Պուտինի դեմ ու ցրվեցին. ի՞նչ էր մոռացել Փաշինյանը անմխիթար այրու ընկերակցությունում» վերնագրով հոդվածում գրում է, որ այս տարվա Մյունխենի անվտանգության հոբել յանական համաժողովը հարուստ չէր ամպագոռգոռ հայտարարություններով։ Հանրաճանաչ կատակերգուներից մեկի ներկայացման փոխարեն միջոցառմանը ամենաուշագրավը հենց նոր այրիացածի՝ Նավալնու կնոջ կատարումն էր: Այնուամենայնիվ, համաժողովին տեղի ունեցան իսկապես համաշխարհային նշանակության հանդիպումներ։ Դրանց թվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկար սպասված, բայց վիճահարույց հանդիպումը, որը շատ յուրօրինակ տպավորություններ թողեց, քանզի ինչ-որ բան խանգարեց արևմտյան երկրներին բարեխոսել Հայաստանի համար, իսկ ինչ-որ մեկը հաղթական հեռացավ Մյունխենից:

Կոպիտ ասած՝ Հայաստանն այս պահին Եվրոպայի համար անհարմար ակտիվ է։ Ամեն ինչ չէ, որ ընթացավ այն ծրագրով, որը Նիկոլ Փաշինյանը Մյունխենի ճանապարհին կազմել էր իր գլխում։ Եվրոպան, որը միգրանտների, ֆերմերների և արհմիությունների չդադարող ցույցերի ֆոնին թաղված է աջ և ձախ կուսակցությունների ներքին վեճերի մեջ, չի կարող արաբա-իսրայելական հակամարտությանը զուգահեռ մեկ այլ գիծ էլ տանել: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի հետ նրա հիմնական համատեղ նախագիծը, այն է՝ աջակցել Ուկրաինային, ավելի ճիշտ՝ զինել, լուրջ ճեղքվածք է տվել: Այդ ճեղքը գալիս է Զապորոժիեի շրջանի դաշտերից, որտեղ լայնորեն գովազդվող և թանկարժեք «հակահարձակումը» ճահճացել և խեղդվել է՝ նույնիսկ չսպասելով աշնանային ձնհալին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է հետաձգել Ուկրաինայի օգտին հերթական տրանշի հատկացումը, և Զելենսկու ահաբեկչական ռեժիմի ֆինանսավորումն ամբողջությամբ ընկել է առանց այն էլ հոգնած Եվրոպայի ուսերին։

Այսինքն, իրավիճակը լավագույնը չէ, որպեսզի ԵՄ զայրացած ու քնից զրկված բոսերը հիշեն փոքր ու ճնշված Հայաստանի մասին։ Եվ, այնուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը, գուցե նույնիսկ պատահաբար, իրեն զգալ տվեց։ Ոչ, նա «Պուտինի դեմ» չխմեց Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ու Յամալի գաղութի բանտարկյալի այրու ընկերակցությամբ։ Նա նույնիսկ ինքը ոչինչ չարեց։ Բայց... Հայաստանի դիրքերը տարածաշրջանում, օբյեկտիվորեն ասած, ավելի թույլ են, քան երբևէ: Մենք արդեն խոսել ենք Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած վերջին բախումների և այն մասին, թե դրանք ինչ կարող են նշանակել Հայաստանի տարածքային ամբողջականության համար։ Պարզ ասած, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շատ թափանցիկ ակնարկում է, որ Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունը» հեռու է ավարտված լինելուց։

Կովկասյան տարածաշրջանն ինքնին հանդիսանում է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շահերի ավանդական գոտին։ Փաշինյանի կամքով Հայաստանի համար Ռուսաստանի հետ ամեն ինչ չի ստացվում: Թուրքիայի և Ադրբեջանի գործընկերային հարաբերությունները վաղուց վերածվել են եղբայրական հարաբերությունների: Իրանը, թեև մշակութային և պատմական կապեր ունի Հայաստանի հետ և հանդիսանում է Հայաստանի վերջին պոտենցիալ պաշտպանը, այժմ բավական գլխացավեր ունի Պաղեստինի և իր արբանյակների՝ լիբանանյան «Հեզբոլլահի» և եմենական «Անսար Ալլահի» հետ կապված: Եվ այս պահին նախագահական հաջորդ ժամկետի համար ռեկորդային թվով ձայներով ընտրված Իլհամ Ալիևը շարունակում է բարդ միջազգային խաղ խաղալ։ Հիշեցնենք, որ եվրոպական երկրները դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ, որի արդյունքում 2020 թվականից սկսած Ալիևը կարողացավ յուրացնել ոչ միայն վիճելի, այլ նաև բուն հայկական որոշ տարածքները։

Սակայն Ադրբեջանը Արևմուտքի աչքում չդարձավ «սրիկա պետություն» և մի շարք երկրների հետ գործընկերությունը միայն ամրապնդում է։ Վերադառնանք Մյունխենի անվտանգության 60-րդ համաժողովին։ Միջոցառման ձևաչափն ինքնին շատ է տարբերվում, ասենք, ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչների կամ ղեկավարների համագումարներից։ Նախ՝ Մյունխենը տնտեսական համագումար է, որտեղ, բացի պետությունների ղեկավարներից ու նախարարներից, ներկա են լինում նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Եվ, հետևաբար, ամպագոռգոռ քաղաքական ելույթների փոխարեն նրանք սովորաբար նախընտրում են միմյանց հետ մանրամասն խոսել ու համաձայնության գալ։ «Ռուսաստանը վատն է, բայց Ուկրաինան լավը» թեմայով անցած տարվա զանգվածային ստենդափը այդ կանոնից ավելի շուտ բացառություն էր, իսկ այս անգամ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը բևեռվել էր «շատ հարմար» մահացած բանտարկյալի կնոջ վրա, հետևաբար, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների շփումը գրեթե աննկատ մնաց։

Հերթական անգամ արժե հարգանքի տուրք մատուցել Ալիևին, որը դարձել է Հարավային Կովկասի ապագայի մասին լուրերի գլխավոր մատակարարը։ Իր շփումը հայ գործընկերոջ հետ «օգտակար և կառուցողական» անվանելով՝ նա ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ համատեղ կոնֆերանսում հայտարարեց, որ ԵԱՀԿ մեխանիզմները պարզապես հնացած ու անտեղի են, և, ընդհանուր առմամբ, կայուն խաղաղություն այժմ հաստատված է։ Սա զարմանալի չէ, քանի որ Ալիևն է որոշում, թե որքան հանգիստ կլինի տարածաշրջանը։

Ալիևի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ եռակողմ հանդիպման ժամանակ շատ լարված և անորոշ երևացող Հայաստանի ղեկավարը թեև հայտնել է Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, բայց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում այլ կերպ է արտահայտվել. բառացիորեն բողոքել է Ալիևից նախորդ սահմանային բախումների համար, սակայն Բլինքենի համար, ինչպես և իր եվրոպացի գործընկերների, ավելի կարևոր է իրավիճակը Իսրայելում և Ուկրաինայում։ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է շփվել նաև բրիտանական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ, որը նախկինում եղել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը. սրանով ամեն ինչ ասված է։

Դե, իսկ հայերը կհիշեն «վաթսուներորդ Մյունխենը», իհարկե, Նիկոլ Վովաևիչի հովանավորներին սիրաշահելու հնարավոր փորձով, երբ նա հայտարարեց, որ «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում»: Բոլորը գիտեն, որ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը շուտով կդադարի լինել Ռուսաստանի սկզբունքային դաշնակիցը՝ ստանձնելով արևմտյան երկրների արբանյակի դերը։ Կամ էլ, ամենայն հավանականությամբ, փորձելով իրականացնել այդ «փոխանակումը»՝ Փաշինյանի ռեժիմը կընկնի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտություն Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների «Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ Հակոբյան Պուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. Զելենսկի ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենաընթերցվածները