«Այսպիսի վիճակում ևս մեկ թշնամի ձեռք բերելը բխում է ինչ-որ ուրիշ պետության, ոչ թե մեր շահերից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սառեցրել ենք անդամակցությունը ՀԱՊԿում», «Ռուսաստանի ներկայացուցիչները Հայաստանի լեգիտիմ իշխանությունը տապալելու մասին հայտարարություններ են հնչեցրել» և այլն: Այս մասին Նիկոլ Փաշինյանն օրերս ասաց France 24-ին տված իր հարցազրույցում: Մյուս կողմից՝ նա հայտարարեց, թե հավանական է համարում Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա: Սա տարակուսելի է փորձագետների համար՝ ինչո՞ւ շարունակել դեմարշը Ռուսաստանի դեմ, երբ կա պատերազմի վտանգ: Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը նշում է՝ այսպիսի վիճակում այսպիսի հայտարարություններ անելը կարող է միայն մեկ բացատրություն ունենալ:

«Որ ինչ-որ պատվեր է ստացվել արտաքին ուժերից, հավանական է՝ Թուրքիայից կամ Արևմուտքից, հակառուսական քարոզը շարունակելու համար: Սա որևէ օգուտ մեզ չի բերում: Եվս մեկ թշնամի ձեռք բերելով՝ մենք ոչնչի չենք հասնի: Պետք է անենք ճիշտ հակառակը՝ պետք է բոլորի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատենք և ստանանք այն ռեսուրսները, որոնք մեզ պետք են: Դրա փոխարեն, հերիք չէ, որ ունենք երկու ուժեղ թշնամի հենց մեր կողքին, հիմա Ռուսաստանի հետ էլ ենք ուզում թշնամություն անել: Դրանից հետո Ռուսաստանի համար որևէ դժվարություն չի լինի ուղղակի կես քայլ հետ քաշվելը, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են ռազմական գործողություններ սկսել մեր դեմ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Խաչիկյանը:

Արդյո՞ք նույն՝ հակառուսականության կոնցեպտի մեջ է տեղավորվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր այցը Հայաստան: «Սա մեկ անգամ ևս բացահայտ հակառուսական ժեստ է, որը չի բխում մեր ժողովրդի շահերից, բխում է միայն Արևմուտքի և Թուրքիայի շահերից: Նա մի պետության ներկայացուցիչն է, որը շնորհավորել է Ադրբեջանին իր հաղթանակի առթիվ, որը ֆոսֆորային զենք է ուղարկել մեր զինվորների դեմ, որը շատ սերտ հարաբերություններ ունի մեր թշնամիների հետ: Այս քայլը բացարձակ չի բխում մեր ժողովրդի կենսական շահերից, հակառակը՝ սա ուղղակի ինչ-որ արտաքին ուժերի հանձնարարությունն է»,-նշում է մեր զրուցակիցը:

Զուգահեռ նաև կարծիք է հնչում, որ չնայած այս ակնհայտ հակառուսականությանը, կարծես թե Հայաստանի իշխանություններն այս գիծն էլ մինչև վերջ չեն տանում: Նիկոլ Փաշինյանը նշում է, որ «ռուսական հեռուստաալիքները վեց տարի շարունակ համակարգված և հետևողական հակաքարոզչություն են անում Հայաստանի ընտրված իշխանության ու անձամբ իր դեմ», բայց ռուսական հեռուստաալիքները շարունակում են եթեր հեռարձակվել Հայաստանում: Պարբերաբար խոսվում է նաև Հայաստանում ռուսական ռազմաբազայի փակման և ռուսական սահմանապահ զորքերի դուրս բերման մասին: Քաղաքագիտության դոկտորն ընդգծում է՝ Հայաստանի իշխանություններն ուղղակի դանդաղ են դա անում:

«Եթե արագ անեն, միանգամից կլինի ժողովրդի դժգոհությունը, կլինեն ծանր տնտեսական հետևանքներ: Դրա համար դա անում են դանդաղ, ինչպես դանդաղ հանձնեցին Արցախը: Նրանք երբևիցե միանգամից չեն ասում, թե ինչ են անում, կամաց-կամաց, խաբելով տանում են դեպի իրենց նպատակը: Ռուսաստանը մեր վրա ազդեցության մեծ և հզոր լծակներ ունի, և նա սկսելու է դրանք օգտագործել: Իսկ մենք մի վիճակում ենք, երբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ունենք սպառնացող վտանգ: Այսպիսի վիճակում ևս մեկ թշնամի ձեռք բերելը բխում է ինչ-որ ուրիշ պետության, ոչ թե մեր շահերից»,-շեշտում է նա:

Բայց Հայաստանը կարծես նոր դաշնակից է ձեռք բերում՝ ի դեմս Ֆրանսիայի: Պաշտոնական այցեր, փոխգործակցության մասին հայտարարություններ: «Եթե ուշադիր կարդան, թե ինչ է գրում ֆրանսիական մամուլը, և ինչ է պարունակում հայ-ֆրանսիական հայտարարությունը, ապա կտեսնեն, որ այնտեղ դաշնակցության մասին խոսք չկա: Այնտեղ գրված է, որ Ֆրանսիան օգնություն կտրամադրի Հայաստանին, որպեսզի Հայաստանն ինքն իրեն պաշտպանի: Այսինքն՝ Ֆրանսիան Հայաստանը չի պաշտպանելու: Եթե սա համեմատենք ուրիշ պայմանագրերի հետ, օրինակ՝ Ֆրանսիայի և Հունաստանի պայմանագիրը, կամ Ֆրանսիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ լինելու պայմանագիրը, այնտեղ բացարձակ ուրիշ լեզու է օգտագործվում: Հայտարարության մեջ չկա որևէ պարտավորություն Հայաստանին պաշտպանելու, ուղղակի օգնություն է տրամադրում: Իսկ ի՞նչ օգնություն՝ դիպուկահարների համար հրացաններ, քանակը չի նշվում, թե որքան, մեկ ամիս տևող թրեյնինգ՝ 15 ֆրանսիացի սպա թրեյնինգ է անցկացնելու մեր զինված ուժերի համար, և մի երեք ռադար: Եթե սա համեմատենք այն օգնության հետ, որը տրամադրում է Ուկրաինային, դաշնակից լինելու մասով հարցի պատասխանը կգտնենք: Դա համեմատել անգամ չի կարելի»,-եզրափակում է Արթուր Խաչիկյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները «Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի Փոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ
Ամենաընթերցվածները