Արաբկիրի նախկին թաղապետը քաղաքականություն է վերադառնում․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում տասնյակ քաղաքական և հասարակական միավորներ հայտարարում են «Համահայկական ճակատ» շարժմանը միանալու մասին։ Երեկ նմանատիպ հայտարարություն տարածեց «Մենք գալիս ենք» հասարակական կազմակերպությունը։ «Փաստը» պարզեց, որ վերոնշյալ հասարակական կազմակերպության ղեկավարը Հովհաննես Շահինյանն է, որը եղել է Արաբկիր համայնքի ղեկավարը:
Հիշեցնենք, որ «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն է։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում