Իրենք դեռ այնքա՜ն «հարկեր» ունեն վճարելու.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում խոսել հարկերից, հարկերը պարտադիր վճարելուց, ինչ-որ երկարաշունչ, իր կարծիքով՝ խորահույզ ճառեր է արտասանում այդ թեմայով: Այնպես, որ կարելի է կարծել, թե ինքը խորությամբ հասկանում է «նյութը», որի մասին պոպուլիստաբար երկարախոսում է: Ուրեմն, Փաշինյանն ասում է՝ «հարկեր», ասում է՝ «հերոսը հարկատուն է», ասում է՝ բոլորը պարտադիր պիտի վճարեն հարկերը»... Սկսենք թվարկման վերջից: Իսկ ի՞նչ է, որևէ մեկը հակառա՞կն է պնդել, թե՝ «չէ՛, պետք չի հարկերը վճարել»: Կարծեք թե՝ ոչ: Չկա ու չի կարող նման բան լինել: Երկրորդը. իսկ ի՞նչ է, որևէ մեկը հարկերը չի՞ վճարում: Եթե կան այդպիսիք, ապա դրա համար համապատասխան մարմիններ գոյություն ունեն՝ իրենց համապատասխան ստորաբաժանումներով: Ու եթե այդ մարմինները չեն կարողանում իրենց գործը հավուր պատշաճի անել, ապա դա ոչ թե մեր՝ հարկատուներիս խնդիրն է, այլ՝ պետական կառավարման ապարատի և այդ ապարատի գլխին կանգնած անձնավորության գլխացավանքն է:

Երրորդը. այս՝ «հարկեր վճարելու», «հարկատու» լինելու թեմայի և խոսակցությունների շրջածիրում կան նրբերանգներ, որոնք քչերն են շոշափում, իսկ թեմայի սիրահար Փաշինյանն ընդհանրապես ու միտումնավոր շրջանցում է դրանք: Հիմնական նրբերանգներից մեկն այն է, որ ցանկացած բնակիչ, այսպես թե այնպես, հարկատու է: Նույնիսկ եթե դա ոչ մի տեղ չաշխատող բնակիչ է, միևնույնն է, անուղղակի կերպով նա ևս հարկատու է:

Ինչպե՞ս: Շատ պարզ. ցանկացած ապրանք, որ գնում է որևէ մեկը, ցանկացած ծառայություն, որից օգտվում է որևէ մեկը, ունի գին, ունի սակագին, որոնց մեջ արդեն պետական հարկերի մասն արտացոլված է: Ու ստացվում է, որ, օրինակ՝ գնելով 1 հաց, դուք արդեն անուղղակիորեն հարկ եք վճարում, քանի որ այդ հացի գնի մեջ արտացոլված են համապատասխան հարկերը: Նույնը՝ ծառայությունների վերաբերյալ՝ լինի վարսավիրանոց, թե մեկ այլ բան: Մեկ այլ նրբերանգ է այն, որ հարկ վճարում են տվյալ պետության տարածքում ապրող, աշխատող բոլոր բնակիչները՝ անկախ իրենց քաղաքացիությունից: Համենայն դեպս, այդպես պիտի լինի: Բայց հարկավճարումը ոչ մեկին, կներեք, հերոս չի դարձնում: Դա, կներեք, դեմագոգիա է:

Հարկը պետության կողմից սահմանված պարտադիր վճար է: Դա, այո, հարկադրանք է, պարտականություն է, այլապես անունը ոչ թե «հարկ» կլիներ, այլ, օրինակ՝ «պարգև» կամ «հանգանակություն»: Շատ ավելի կարևոր է, թե ինչ է լինում մեր վճարած հարկերի հետ, չարքաշ աշխատանքով հազարավորների գոյացրած պետական միջոցները ինչպե՞ս են տնօրինվում պետության, այս դեպքում՝ օրվա իշխանության կողմից: Ի՞նչ են անում մեր վճարած հարկերի հաշվին: Ու այս դեպքում չափազանց կարևոր է նաև, թե հատկապես ո՞վ է խոսում հարկերի, դրանք վճարելու մասին, Նիկոլ Փաշինյա՞նը: Դիտարկենք մի քանի ակնհայտ հանգամանք:

Ի՞նչ են անում Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած ՔՊ-ն ու կառավարությունը՝ մեր վճարած հարկերից գոյացած պետական միջոցները: Եթե կարճ ու կոնկրետ, ապա՝ մսխում են այդ միջոցները, քամուն են տալիս, ծախսում են անարդյունավետ, աննպատակ, անպատասխանատու կերպով: Ի՞նչ են անում մեր վճարած հարկերի հաշվին: Ասենք, չզլանանք. ա) անարդարացիորեն բարձր աշխատավարձեր են ստանում, բ) բացարձակապես չհիմնավորված պարգևավճարներ են ստանում, գ) մեկնում են արտասահմանյան ուղևորությունների, ըստ որում՝ իրենց հետ պետական օդանավով տանելով նաև իրենց ընտանիքի անդամներին, դ) պահում են անհիմն ուռճացված ոստիկանական ու պատժիչ մարմիններ, ե) գնում են հարմարավետ ու թանկարժեք «պադավատներ», զ) կազմակերպում են տոնական «լուսավորություններ», «հրավառություններ», «տաշի-տուշիներ», է) կատարում են կոռուպցիոն ռիսկեր պարունակող «մեկ անձից գնումներ», ը) չեղած համերգի համար գումար են վճարում ինչ-որ արտասահմանյան երգչիստի, թ) գնում են բազմամիլիոնանոց դղյակներ՝ Փարիզում ու Լոնդոնում, որպես դեսպանատուն (թե չէ, որ Փաշինյանի դեսպանը դղյակում չնստի, խանչալի քարը կընկնի, էլի) ու այսպես կարելի է շարունակել և դեռ էլի ասելու բան կլինի:

Ամենից կարևորը. մեր վճարած հարկերի հաշվին ապրողների իշխանությունը պարտավոր է իրականացնել երկրի, պետության ու բնակչության արդյունավետ պաշտպանություն, այսինքն՝ ապահովել պաշտպանվածությունն ու անվտանգությունը: Ոչ միայն չի՛ ապահովում, այլև հակառակը, իր գործունեությամբ է՛լ ավելի է վտանգում առանց այդ էլ խարխլած վիճակը: Ամենից կարևո՛րը. առհասարակ, այդ իշխանությունն է հարկատուների համար, այլ ոչ թե հարկատուներն են իշխանության համար: Մեծ հաշվով, հարկատուներն են իշխանության, իշխանավորների գործատուն: Հարց. մեզ՝ հարկատուներիս նման աշխատող(ներ) պե՞տք են:

Մեզ պե՞տք է «աշխատող», որը ոչ մի բանից ոչինչ չի հասկանում, որը միայն կարողանում է տակուգլուխ խոսել, որը շարունակ ստում է կամ «կռուտիտներ» անում, որը, ի լրումն ամենի, դեռ մի բան էլ կրկնակի, քառակի բարձր վարձատրություն է պահանջում ու ստանում: Ինչի՞ համար. Արցախը վարի տալո՞ւ, Հայաստանը Թուրքիայի երախը նետելո՞ւ, թե՞ եղած-չեղածը աղետի ու կործանման մատնելու համար: Նիկոլ Փաշինյանը, տեսեք-տեսեք, պահանջում է, որ մարդիկ վճարեն հարկերը: Իսկ ի՛նքը, իր քպական շրջապատը գոնե հասկանո՞ւմ են, թե դեռ ինչքան հարկեր իրե՛նք ունեն մեզ վճարելու: Դուք, ձեր իշխանությունը հայությանն ու հաջորդ սերունդներին Արցախ եք պարտք, հայությունից խլված հաղթանակներ եք պարտք: Ուղղակիորեն ձեր վրա է ավելի քան 5000 ազնիվ հայորդիների արյունը: Դուք մեր ազգին հազար ու հազար կործանված կյանք եք պարտք: Դուք դեռ այնքա՜ն «հարկեր» ունեք վճարելու, որ ձեր մի քանի տասնյակ սերունդներին էլ քիչ չի թվա: Եկել է Հայաստանին ու հայությանը ձեր «հարկերը» վճարելու ժամանակը:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտություն Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների «Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ Հակոբյան Պուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. Զելենսկի ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենաընթերցվածները