Զելենսկին Ուկրաինայի վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությունները որակել է «2,500 կմ հեռավորության վրա վիրտուալ միջնորդություն»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռավորության վրա «վիրտուալ միջնորդություն» է որակել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու կոչը Կիևին։ Այս մասին գրում է golosameriki.com-ը:

Երեկոյան տեսաուղերձով ելույթի ժամանակ Զելենսկին թեև ուղղակիորեն չի դիմել պոնտիֆիկոսին, ուղղակիորեն չի նշել նրա հայտարարությունները, սակայն ընդգծել է, որ Պապի գաղափարները կապ չունեն Ուկրաինայի կրոնական առաջնորդների՝ երկրին օգնելու ջանքերի հետ։

«Հոգևորականներն աջակցում են բոլորիս, նրանք մեզ աջակցում են աղոթքով, խոսքով և գործով: Ահա թե ինչ է եկեղեցին՝ լինել ժողովրդի կողքին: Եվ ոչ թե երկուսուկես հազար կիլոմետր հեռավորության վրա, ինչ-որ տեղ այնտեղ վիրտուալ միջնորդությամբ է զբաղվում նրանց միջև, ովքեր ցանկանում են ապրել և նրանց, ովքեր ցանկանում են ոչնչացնել ձեզ», - ասաց Զելենսկին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հռոմի պապը հարցազրույցում ասել էր, որ Կիևը պետք է «քաջություն ունենա բարձրացնելու սպիտակ դրոշը»։

«Երբ տեսնում եք, որ դուք ձախողում եք, որ ամեն ինչ լավ չի ընթանում, դուք պետք է համարձակություն ունենաք բանակցելու համար», - ասել է Ֆրանցիսկոս պապը:

«Մեր դրոշը դեղին ու կապույտ է։ Սա այն դրոշն է, որի տակ մենք ապրում ենք, մեռնում և նվաճում։ Մենք երբեք այլ դրոշներ չենք բարձրացնի»,- Հռոմի պապի խոսքերին այսպես է արձագանքել Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։

Միևնույն ժամանակ նախարարը երախտագիտություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին «խաղաղության համար մշտական աղոթքների» համար՝ նշելով, որ Կիևը հուսով է, որ պոնտիֆիկոսը կայցելի Ուկրաինա։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները