«Հայաստանը ԵՄ անդամ չի դառնալու, դա մանիպուլյացիոն տեխնոլոգիա է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեծ Բրիտանիան կպաշտպանի Հայաստանին «ՌԴ-ի պատասխան միջոցների սպառնալիքներից»: Մեծ Բրիտանիայի պաշտպանության պետնախարարը սա հայտարարել է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու հայտարարության կոնտեքստում: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը հիշեցնում է մեկ կարևոր հանգամանք՝ 2018 թ.-ին Հայաստանում իշխանության բերված ուժը, որն «օբյեկտ է, ոչ թե սուբյեկտ, այսինքն՝ խամաճիկային իշխանություն է», երեք խնդիր է լուծում:

«Արցախի հանձնում Ադրբեջանին, միջանցքի տրամադրում Արևմուտքին, որպեսզի նա կարողանա Թուրքիա-Նախիջևան միջանցքով և Ադրբեջանի միջոցով դուրս գա Կասպից ծով և Միջին Ասիա կամ Կենտրոնական Ասիա, և երրորդ՝ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների սառեցում: Առաջինն իրականացվեց, «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը հետաձգվեց, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետությունը կատեգորիկ արգելեց այդ միջանցքի տրամադրումը: Մնացել է երրորդ կետը՝ ռազմաքաղաքական հարաբերությունների սառեցումը Ռուսաստանի հետ: Վերջինը տարբեր երկրներ փորձում են օգտագործել իրենց շահերից ելնելով: Մասնավորաբար՝ Մեծ Բրիտանիան հասկանում է, որ այստեղ կարելի է Ռուսաստանի դեմ գործողություն իրականացնել՝ օգտագործելով Հայաստանի իշխանությունների խամաճիկային կարգավիճակը, դրա համար նշում է՝ «քանի որ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում, կարելի է նրան պաշտպանել Ռուսաստանի սպառնալիքներից, բայց եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա»: Սառեցումը բավարար չեն համարում, պահանջում են դուրս գալ ՀԱՊԿ-ից: Հայաստանը գործոն է տվյալ դեպքում Մեծ Բրիտանիայի ձեռքին Ռուսաստանի դեմ քայլ կատարելու համար: Այստեղ ոչ մի ուրիշ գործընթաց չկա»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Բադալյանը:

Ընդգծում է՝ ռուսական կողմն ինչպիսի սխալ քաղաքականություն իրականացնում էր, նույն կերպ էլ շարունակում է սխալ քաղաքականություն իրականացնել 2018 թ.-ից սկսած: «Իրենք վստահ էին, որ ով Հայաստանում գա իշխանության, լինելու է ռուսամետ, Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման կողմնակից, բայց սխալվեցին: Կարծում էին, որ 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո առնվազն 20-30 հազար հայ չի գնա Արցախից, սա թույլ կտար խաղաղապահներին մնալ այնտեղ, բայց բոլորը դուրս եկան Արցախից, և փաստացի Լեռնային Ղարաբաղի տարածքում այլևս հայ չկա: Խաղաղապահներն այնտեղ անելիք չունեն, Ռուսաստանը դա հասկանում է, իրենց սխալ քաղաքականության արդյունքում էլի իրենք տուժեցին:

Եթե հայերը չվերադառնան, խաղաղապահները հեռանալու են, դա նշանակում է, որ Հարավային Կովկասում իրենց ռազմական ներկայությունն արդեն կախված է լինելու Հայաստանի վարչապետից, այսինքն՝ ՌԴ նախագահը պետք է զանգի Հայաստանի վարչապետին և խնդրի, որ Հայաստանը ՌԴ բազայի համար ժամկետ երկարաձգի, խնդիրներ չստեղծի և այլն:Ռուսաստանի սխալ քաղաքականությունը հիմա էլ է շարունակվում: Իրենց թվում է, որ եթե գնացին, Ադրբեջանը կհարձակվի, Հայաստանում ինչ-որ խնդիրներ կլինեն, անընդհատ փորձագետներ են գալիս, պահանջում «Զանգեզուրի միջանցքը», չհասկանալով, որ այն ընդհանրապես իրենց չի տրվելու: Անընդհատ սպառնալիքի լեզվով են խոսում, Վերին Լարսն են փակում, քանի որ իրենց մոտ այդ փափուկ ուժը չկա, բայց սա հակառակ ռեակցիան է տալիս»,-հավելում է քաղտեխնոլոգը:

Անդրադառնում է տարբեր հարթակներում անցկացվող Հայաստան-Ադրբեջան բանակցություններին: «Ժամանակի ձգման գործընթացի հետ ենք առնչվում: Բացի Հայաստանից, բոլորն այս իրավիճակն օգտագործում են ինչ-որ օգուտ ունենալու համար: Հայաստանի խամաճիկային իշխանությունները մեր երկրի համար որևէ օգուտ չեն կարող քաղել այս գործընթացներից, նրանք օգտագործվում են իրենց ղեկավարների կողմից: Տարբեր երկրներ ժամանակ են ձգում հասկանալու՝ Ռուսաստանն Ուկրաինայում հաջողություններ ունի՞, թե՞ ոչ, և ի՞նչ ծավալի: Դրանից հետո արդեն պարզ կդառնա, թե ինչ է տեղի ունենալու»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս շրջանում ակտիվացել են նաև Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության մասին խոսակցությունները: «Հայաստանը ԵՄ անդամ չի դառնալու, դա մանիպուլ յացիոն տեխնոլոգիա է: Հայաստանի իշխանությունները փորձում են դուրս գալ ռուսական ինտեգրացիոն համակարգերից: Որպեսզի դատարկություն չլինի, ընդամենը մանիպուլ յացիոն տեխնոլոգիաներ են կիրառում՝ նշելով, որ դիմելու են ԵՄ-ին և դառնան ԵՄ անդամության թեկնածու: Բերեմ օրինակ՝ Վրաստանն անկախության հենց հաջորդ օրվանից քայլեր էր ձեռնարկում ԵՄ-ին անդամագրվելու համար, այդ ուղղությամբ աշխատանքներ էր տանում, որոշ ժամանակ՝ ինտենսիվ, որոշ ժամանակ՝ ոչ: Անհրաժեշտ եղավ մոտավորապես 24 տարի, որ նա լինի անդամության թեկնածու, դա արվեց ռուսուկրաինական պատերազմում Վրաստանին սիրաշահելու համար: Եթե չլիներ այս սիրաշահելու գործընթացը, Վրաստանն ընդհանրապես կարող էր Արևմուտքից մի կողմ քաշվել՝ դառնալով չեզոք երկիր: Դա Արևմուտքին ձեռք չի տալիս, նա չկարողացավ Վրաստանին օգտագործել Ռուսաստանի դեմ՝ Վրաստանի խելացի ղեկավարության շնորհիվ:

Բնականաբար, չցանկանալով Վրաստանին տեսնել առնվազն չեզոք կամ ոչ եվրոպական տարածքում՝ նրանք որպես «կաշառք» Վրաստանին տվեցին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ: Դա չի նշանակում, որ Վրաստանը լինելու է ԵՄ անդամ, կարող է մի 30 տարի էլ սպասել, դրանից հետո կա՛մ կդառնա ԵՄ անդամ, կա՛մ ոչ: Կա նաև Թուրքիայի օրինակը, որը 60-70-ական թվականներից ուզում է դառնալ ԵՄ անդամ, մինչև հիմա չի դարձել և չի էլ դառնալու: Չեմ կարծում, որ եթե Հայաստանը դիմեց, այդքան ժամանակ ունի, որ մի 50 տարի հետո ԵՄ անդամ դառնա կամ ոչ, հարց է նաև՝ իսկ այդ ժամանակ ԵՄ-ն կլինի՞, թե՞ ոչ: Մյուս տարի ԵՄ-ն կլինի՞, դա էլ է մեծ հարց: Եթե Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, կարող է ԵՄ-ի քայքայման գործընթաց տեղի ունենալ: Այնպես որ, սա ընդամենը մանիպուլյացիոն գործընթաց է, որին չի կարելի լուրջ վերաբերվել: Հայաստանը ԵՄին ոչինչ չի տալու:

2017 թ.-ի նոյեմբերին ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը (ՍԵՊԱ), իրավական դաշտը հնարավորություն են տալիս ԵՄ-ի հետ առևտրային հարաբերությունները զարգացնել այն աստիճան, որ ունես, եթե, իհարկե, ունես: ԵՄ ներկրվող ապրանքների ստանդարտները լրիվ ուրիշ են, դա նշանակում է, որ տնտեսության մեջ ահռելի փոփոխություն պետք է կատարես, իսկ դրա համար գումար չկա: Այս տեխնոլոգիան նպատակ ունի ցույց տալու, որ այստեղից դուրս ենք գալու, գնանք այնտեղ: Սա ուղղված է ոչ բարձր ինտելեկտ ունեցող ընտրազանգվածին, որին կարող է դուր գալ «ԵՄ անդամության թեկնածու», «վիզայի ազատականացում», առավել ևս՝ «ԵՄ անդամ» հեքիաթները: Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հարցը նույնպես մանիպուլ յացիոն տեխնոլոգիա է, որովհետև դա այնքան էլ հեշտ գործընթաց չէ: Երկիրը պետք է ցույց տա, որ ցանկանում է շարժվել արևմտյան ինտեգրացիոն համակարգերով: Հայաստանն այդպիսի բան ցույց չի տալիս, Հայաստանը հակառուսական քաղաքականություն է վարում, Հայաստանը չի վարում Արևմուտքին ինտեգրվելու քաղաքականություն, դրանք տարբեր բաներ են»,-ընդգծում է քաղտեխնոլոգը:

Ադրբեջանն այս ընթացքում «ձեռքերը ծալած չի նստում», պահանջում է Հայաստանից իրեն վերադարձնել «օկուպացված չորս գյուղերը»: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասում է, թե խաղաղության գործընթացում կողմերը երկու կարևոր՝ սահմանների որոշման և տրանսպորտային գծերի հարցերում անհամաձայնություններ ունեն, իսկ հայ հասարակությունը շարունակում է ապրել հնարավոր պատերազմի տագնապով: «Եթե չլինեին Իրանի շատ բարձր մակարդակով հայտարարությունները, որ Ադրբեջանի զորքերի կողմից Սյունիքի մարզի վրա կատարված ագրեսիան կամ «Զանգեզուրի միջանցքի» բացումը հակասում են ԻԻՀ-ի շահերին, և նա միջոցներ ձեռք կառնի, Ադրբեջանը վաղուց հարձակվել էր, ամբողջ Սյունիքն ու Վայոց ձորը վերցրել: Հաշվի առնելով այն, որ Հայաստանի չգոյությունը հակասում է Իրանի շահերին, դրա համար Ադրբեջանը չի հարձակվում Հայաստանի վրա:

Այսինքն՝ հանգիստ ապրում ենք, որովհետև Իրանին է դա պետք: Տավուշում գտնվող գյուղերի մասով Ադրբեջանը պնդումներ է անում, ստացավ, ստացավ, չէ, ուրեմն չէ: Ժամանակ է ձգում՝ սպասելով, թե Ռուսաստանն Ուկրաինայում ինչ հաջողություններ կունենա: Այս ընթացքում ասաց՝ Սահմանադրություն փոխեք, գյուղերը տվեք: Խաղում է, չի բացառվում, որ չի փորձի ուժով այդ գյուղերը վերցնել: Կարող է փորձի և իրեն հաջողվի, կարող է և ոչ: Դա կներվի, քանի որ այդ գյուղն Իրանի համար այնքան էլ կարևոր չէ, իր համար կարևոր է, որ «Զանգեզուրի միջանցք» չլինի: «Անկլավները» Խորհրդային Հայաստանի ղեկավարության հիմար քաղաքականության արդյունքում են անկլավներ դարձել: Իրականում որևէ իրավական հիմք չկա դրանք Ադրբեջանին հանձնելու, չկա որևիցե որոշում, որ դրանք Ադրբեջանին են պատկանում: Բայց Ադրբեջանը տեսնում է, որ կա Հայաստանի ղեկավարություն, որն ամեն ինչ տալիս է, այդ դեպքում ինչո՞ւ չփորձել վերցնել»,-եզրափակում է Արմեն Բադալյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» «Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ Կարապետյան Նեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ»
Ամենաընթերցվածները