Վրաստանի տասնյակ քաղաքացիներ, որոնք փորձել են Մեքսիկայով հատել ԱՄՆ սահմանը, հայտնվել են տեղի կարտելի գերության մեջ

Վրաստանի մինչև 30 քաղաքացի, որոնք փորձել են Մեքսիկայի տարածքով հասնել ԱՄՆ սահման, հայտնվել են տեղի կարտելներից մեկի գերության մեջ, հաղորդել են վրացական լրատվամիջոցները:

Ինչպես նշում է newsgeorgia.ge կայքը, հարազատները պատմել են, որ առևանգողները պահանջում են 90 հազար դոլար՝ պատանդներին ազատ արձակելու համար։

«Մթավարի» հեռուստաալիքը նշել է, որ առևանգվածներից մեկին թույլ են տվել կապվել հարազատների հետ՝ գումար խնդրելու համար։ Նա ասել է, որ իրեն նկուղում են պահում 120 այլ պատանդների հետ։ Ըստ ամենայնի, նրանց թվում կան նաև այլ երկրների քաղաքացիներ։

«Ինձ վրա ատրճանակ են պահել, իսկ մյուսը դանակի բռնակով հարվածել է... Նրանք բղավել են ինձ վրա և ծեծել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Անհայտ կորածների հարազատները դիմել են Վրաստանի ԱԳՆ օգնությանը։

Նախարարությունից հայտնել են, որ փորձում են լրացուցիչ տեղեկություններ ստանալ: Դեսպանատան միջոցով նրանք կապ են հաստատել Մեքսիկայի ներգաղթի ծառայության հետ։ Մինչ այժմ չի հաջողվել պարզել Վրաստանի քաղաքացիների գտնվելու վայրը։

«Փիրվելի»-ի աղբյուրները պնդում են, որ գումարի կեսը՝ 45 հազար դոլար, արդեն փոխանցվել է 15 հոգու համար։ Հիմա իբրև թե շարունակվում է մնացած գումարի շուրջ սակարկությունը։

Հեռուստաալիքի զրուցակիցը, որը ծանոթ է այդ հարցին, կարծում է, որ չպետք է հույս դնել տեղական իշխանությունների օգնության վրա։ Նրա խոսքով՝ Վրաստանի քաղաքացիներին կարտելին են փոխանցել հենց  Մեքսիկայի ներգաղթի ծառայության աշխատակիցները։

«Մենք կարող ենք ազատորեն ասել, որ երկու կողմերն էլ գործում են միասին։ Շատ դժվար է ասել, որ ոստիկանությունը կգա այնտեղ ու կազատի այս մարդկանց։ Դա այդպես չէ»,- ասել է «Փիրվելի»-ի անանուն զրուցակիցը։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները