Այս ի՞նչ ծրագիր է. հնարավոր պատասխանի առնվազն մեկ առարկայական տարբերակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս հրապարակման մտահղացումը ծագեց այն բանից, որ բավականին կիրթ և իրազեկ մի անձնավորություն, արձագանքելով մեր ընթացիկ իրավիճակին ու իրողություններին, սոցցանցերից մեկում սրտանց բացականչել էր. «Այ մարդ, սա ի՞նչ ծրագիր է, որ իրականացվում է...»: Սա, գիտե՞ք, իսկապես հետաքրքիր, բայց բանիմաց մարդու համար տարօրինակ հարցադրում է: Ինչո՞ւ տարօրինակ: Բանն այն է, որ արդեն մի քանի տարի առաջ որոշ բացահայտումներ եղել էին: Ու հրապարակումներ էլ էին եղել, որոնք թույլ են տալիս հանգել որոշակի եզրակացությունների: Մենք, իհարկե, չենք պնդում, որ այն, ինչ իրականացվում է Հայաստանում այսօր, կամ այն, ինչ իրականացվում է այսօրվա Հայաստանի ղեկավարության կողմից, դա հենց մեկին մեկ այդ ծրագիրն է: Առավել ևս, որ ծրագրերը մեկը չեն: Բայց...

Դեռևս 2019-20 թվականներին օտարերկրյա մամուլում սպրդեցին սկանդալային ու փաստարկված հրապարակումներ առ այն, որ Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբը դեռևս 2000 թվականին մշակել կամ լրամշակել է ավելի վաղ ունեցած ագրեսիվ ծրագրեր՝ Հունաստանի և Հայաստանի դեմ: Այնքան ագրեսիվ, որ ծրագրերը նախատեսում են ինչպես Հունաստանի մասնակի զավթում, այնպես էլ Հայաստանի՝ ամբողջական: Բացահայտումն այդ արվել էր, կարելի է ասել, պատահականորեն: Բանն այն է, որ մոտ 7-8 տարի առաջ Թուրքիայում, այսպես ասած, «հեղաշրջման գործի» շրջանակներում քննչական մարմինները պահանջել ու ստացել էին նաև թուրքական զինուժի ԳՇ գաղտնի հաղորդագրությունները, որոնք կցել էին «գործի» նյութերին: Հետագայում դրանց ուշադրություն էին դարձրել լրագրողները և... Կոնկրետ այդ նյութերում շատ մանրամասնություններ չէին բացահայտվում: Հիմնականում նշվում էին Հունաստանի, ապա՝ նաև Հայաստանի դեմ թուրքական գլխավոր շտաբի մշակած գործողությունների ծրագրերի անվանումները:

Կոնկրետ Հայաստանը զավթելու կամ կործանելու ծրագրի կոդային կամ ծածկագրված անվանում է՝ «Ալթայ»: Այդ ծրագրի մասին հայտնի դառնալուց հետո հայկական փորձագիտական, քաղաքագիտական և, որ ամենից վատն է, քաղաքական շրջանակները բավարար ուշադրություն դրան չդարձրեցին: Համենայն դեպս, քչերը դրան անդրադարձան: Իսկ ինչի՞ մասին է խոսքը, ինչե՞ր էր թուրքական զինուժի գլխավոր շտաբը դեռևս 2000-ականների սկզբներին ծրագրում Հայաստանի դեմ:

Ահավասիկ, «հիացեք», թե՝ ինչեր. Ըստ այդ ծրագրի, Հայաստանում պետք էր հրահրել ցնցումներ՝ սկսած 2000 թվականից, իսկ Թուրքիան պիտի «աշխատեր» Հայաստանի քաղաքական դաշտում երեք ուղղություններով.

• Միջնորդավորված քարոզ տանել, որ «ղարաբաղցիները հայեր չեն», և Հայաստանի ժողովուրդը տառապում է ղարաբաղցիների պատճառով՝ հայտնվելով շրջափակման մեջ, իսկ ղարաբաղյան պատերազմի հայ հերոսները շարքային հանցագործներ և թալանչիներ են:

• Միջնորդավորված այն քարոզը տանել, որ Հայաստանի բոլոր դժբախտությունները գալիս են Մոսկվայից: Որ պետք է հրաժարվել ռուսական ռազմաբազաներից և փորձել «լեզու գտնել» հարևանների հետ, որպեսզի շրջափակումը վերանա, և մարդիկ սկսեն լավ ապրել: Վերջնանպատակը՝ փչացնել հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ուղղություններով:

• Այս քարոզի հետ զուգահեռ, կազմաքանդելով հայ-ռուսական ռազմական միասնական համակարգը, պիտի ուժեղացվեին ադրբեջանական զինված ուժերը, որպեսզի վերջիններս կարողանային ինքնուրույն ռազմական գործողություններ իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի երկայնքով:

Ավելին, նախատեսվում էր, որ «x» պահին Զանգեզուրի ուղղությամբ պիտի հարվածներ տրվեին նաև Նախիջևանի կողմից, այդ թվում՝ նաև թուրքական ռազմաօդային ուժերի կողմից՝ քրդական ահաբեկիչներին հետապնդելու պատրվակով: Կրկնենք, սա նրանք մշակել են դեռևս 2000 թվականի ամռանը: Ավելի ճիշտ կլինի ասել, որ թշնամին սա լրամշակել ու վերջնական տեսքի է բերել այդ ժամանակ, քանզի կան հիմքեր կարծելու, որ նմանօրինակ մտադրություններ ու մշակված նախագծեր եղել են նաև դրանից առաջ: Բավական է թեթևակի հետահայաց դիտարկել մեր երկրի վերջին 20-25 տարվա անցուդարձը՝ համոզվելու համար, թե թուրքական գլխավոր շտաբի նշյալ ծրագիրն ինչպիսի հետևողականությամբ է իրականացվել, որքան մանրակրկիտ և բազմաճյուղ: Նման ծրագրի փաստական առկայությունը, կարծում ենք, պիտի որ այլ վարկածներ հուշեր մի շարք իրադարձությունների, այդ թվում՝ Պերմյակովի գործի՝ Գյումրիում մի ամբողջ ընտանիքի սառնասիրտ կոտորածի ենթարկելու քննությանը: Բայց դա էլ ժամանակին, ինչպես հայտնի է, չարվեց:

Ավելին, Արցախի ու արցախցիների մասով թուրքական ծրագիրը նույնպես իրականացվել է լիարժեք, նույնիսկ գերակատարվել: Հարկավ, չկա ոչ մի փաստական տվ յալ, թե Թուրքիայի ներկայիս իշխանությունը հիշյալ «հեղաշրջման գործի» բացահայտումից հետո արդյոք իր քաղաքական զինանոցում չի՞ ընդգրկել իրենց ԳՇ-ի արդեն մշակած «Ալթայ» կամ հակահունական ծրագրերը: Բայց, մեծ հաշվով, փաստացի իրականությունը միանգամայն հստակ հուշում է այդ հարցի պատասխանը: Կրկնում ենք. մենք չենք պնդում, որ հենց «Ալթայ» ծրագիրն է իրականացվում: Սակայն նշված ծրագրի մոտեցումների, նպատակադրումների ու կոնկրետ քայլերի, հայտարարությունների, առկա իրականության համընկնումները, կարծում ենք, գոնե ինչ-որ բան պիտի որ հուշեն: Համենայն դեպս, երբ բացականչելու ցանկություն առաջանա, թե՝ «վա՜յ, այս ի՞նչ ծրագիր են իրականացնում», կարող եք համարել, որ ունեք հնարավոր պատասխանի առնվազն մեկ առարկայական տարբերակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը ՀՀ պետական պարտքը 2024 թվականի 9 ամիսներին աճել է 5.5%-ով ՀՀ-ն Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 հատ հրետանային համակարգ գնելու վերաբերյալ. IDRW 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Ամենաընթերցվածները