«Հավատում եմ, որ մի օր հանդիպելու ենք». կրտսեր սերժանտ Արմեն Առուստամյանն անմահացել է պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ վառ ու պայծառ երեխա էր, շատ շուտ սովորել է կարդալ, հինգ տարեկանից հաճախել է դպրոց: 2006-2014 թթ. գերազանց առաջադիմությամբ սովորել և ավարտել է Երևանի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 52 հիմնական դպրոցը։ Ամեն հարցում բոլորին օգնության էր հասնում: Չորրորդ դասարանում անհանգիստ սպասում էի, որ քննությունից դուրս գա: Դուրս եկավ, բայց չէր ուզում տուն գնալ, ասաց, որ օգնել է ընկերներին, ուզում է սպասենք, որ նրանք էլ դուրս գան, տեսնի՝ կարողացա՞ն գրել, թե՞ ոչ: Ընկերասեր էր շատ: Անասելի շատ էր սիրում կարդալ, 14-15 տարեկան կլիներ, երբ ասաց, որ իրեն դուր եկած գրքերը մի քանի անգամ վերընթերցել է: Իր շրջապատում էլ բոլորին մոտիվացնում էր, որ ընթերցեին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ելիզավետան՝ Արմենի մայրիկը:

2014-2017 թթ. սովորել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագիտացված՝ Մ. Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում։ 2017-2019 թթ. սովորել է ՃՇՀԱՀ-ի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի «Ինֆորմատիկա և համակարգչային գիտություն» բաժնում։ Փոխադրվելով 3-րդ կուրս՝ Արմենը զորակոչվել է պարտադիր զինծառայության: Զուգահեռաբար 2016-2019 թթ. հաճախել է ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Նոր-Նորք համայնքի «Հովհաննես Հինդիլ յան» մասնաճյուղ՝ որպես «Գայլիկներ» սկաուտական խմբի ղեկավար։ Մայրիկն ասում է՝ որդին շատ ուժեղ երեխա էր: «Այնպիսի բազուկներ ուներ, բարձրահասակ էր: Սկաուտական խմբի իր ղեկավարներից ասում էին՝ այն գերանը, որ ինքն էր բարձրացնում, 3-4 հոգով էին բարձրացնում: Ուժային վարժություններ կատարելն իրեն հաճույք էր պատճառում: Սպորտն իր կյանքում կարևոր տեղ ուներ, հաճախել է ֆուտբոլի, լողի, մոտ 2 տարի՝ հրաձգության, լավ նշանառու էր, զբաղվել է բազկամարտով, բավականին մեծ հաջողություններ էր գրանցել, մինչև զորակոչվելը մասնակցեց մի շարք մրցումների և հաղթեց»:

Արմենը շատ էր սիրում շախմատ խաղալ, մեծ հաջողություններ ուներ սիրողական մակարդակում։ Բազմիցս մասնակցել է «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթին, մրցանակներ շահել։ Ռուսական «Մեդվեժոնոկ» մրցույթին նույնպես մրցանակ է շահել։ Երկու տարի ուսանող լինելուց հետո Արմենը պարտադիր զինծառայության է մեկնել 2019 թ.-ի հուլիսի 11-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Լուսակերտի զորամասի ուսումնական հրետանային ստորաբաժանումում, ստացել է հետախուզական ջոկի հրամանատարի մասնագիտություն, Արմենին շնորհվել է կրտսեր սերժանտի կոչում: Այնուհետև ծառայությունը շարունակել է Արցախում՝ Մարտունի 2-ում: Տիկին Ելիզավետան ասում է՝ որդին սիրով է մեկնել ծառայության: «Ոգևորված էր, սովոր՝ ամեն ինչ գերազանց անելուն, նույն կերպ նաև ծառայել է: Պատերազմի ժամանակ վիրավորվել է, կապիտան Ժորա Պետրոսյանն իրեն ասել է՝ այլևս չես կարող շարունակել մարտը, պետք է իջնես դիրքերից ու գնաս հոսպիտալ, բայց Արմենը հրաժարվել է. «Ոչ, ամեն ինչ գերազանց է, պարոն հրամանատար»»:

Արմենը 44 օր մասնակցել է ռազմական գործողություններին, կրակել տարբեր զինատեսակներից: Նորոգել է անսարք ՊԿ գնդացիրը, դուրս բերել իր ջոկին շրջափակումից, վիրավոր վիճակում կրակի տակից դուրս բերել վիրավոր ընկերներին և անծանոթ կամավորներին՝ փրկելով նրանց կյանքը, իսկ հետո վերադարձել է դիրքեր։ Նոյեմբերի 9-ին Արմենը վիրավորվում է ականանետի պայթյունից, մի քանի ժամ անց ականանետի հերթական արկի պայթյունից նա զոհվում է: «Շատ մանրամասներ հետո են մեզ պատմել: Գիշերվանից չի հասցրել հանգստանալ: Արմենը բուսոլի մասնագետ էր (հրետանային դիտարկման մասնագիտական սարքեր՝ հեռաչափ և բուսոլ-խմբ.): Արմենը շատ լավ տեսողություն ուներ: Հրամանատարն ասում է, որ նրան մշտապես հորդորում էր ցերեկները քնել, որ գիշերները կարողանա հաշվարկներ կատարել: Այդ գիշերվանից հետո չի հասցրել հանգստանալ, տեսել է, որ մի քանի հոգի գնում են հացի հետևից, բայց չեն կարողանում բերել, ինքն է գնացել: Հրամանատարը պատմում է. «Նոյեմբերի 9-ի առավոտյան լավ չէր զգում իրեն Արմենը, ասացի, որ գնա հոսպիտալ, բայց չլսեց, հետո մի քիչ հեռու էի գնացել, երբ տղաները հաց էին ուտում, չեմ էլ հասկացել, թե ինչու է վեր կացել ու գնացել...»»:

Պատերազմի ողջ ընթացքում՝ մինչև նոյեմբերի 7-ը, Արմենը զանգահարել է ընտանիքի անդամներին: «Նոյեմբերի 8-ին շատ անհանգիստ էի: Միշտ անհամբեր սպասում էի իր զանգերին, իսկ Արմենն ինձ ասում էր՝ մա՛մ ջան, կոնկրետ ժամի մի սպասիր իմ զանգին, որովհետև կապերը խափանվում են, կապի հետ միշտ խնդիր կա, կարող է այնպես ստացվել, որ չզանգեմ էլ: Ես ավելի շատ սպասում էի, որ երեկոյան պետք է զանգի: Ապրում էինք իր զանգով, իր զանգից հետո մինչև իր մյուս զանգը: Ուղղակի ուզում էինք ձայնը լսել, այդ օրերին դա մեզ բավարար էր: Երբեք չի բողոքել ինչ-որ բանից: Ու միշտ հավատացել եմ, որ իր մոտ ամեն ինչ շատ լավ է: Ասում էր՝ մա՛մ, գիտե՞ս, մեղր եմ կերել, նուռ ենք քաղել, պոպոք, ամեն ինչ լավ է, ոչ մի բանի չհավատաս: Ամեն ինչ քողարկել են, մենք էլ միամտաբար հավատացել ենք կամ ցանկացել ենք հավատալ, որովհետև բոլոր ծնողներն էլ հավատացել են»:

Որդիները երկնքից թափվող կրակի, ռումբերի պայթյունների ու չդադարող կրակոցների պահերին անգամ ընտանիքներին հավաստիացրել են, որ ամեն բան կարգին է, իրենք լավ են: Արմենը շուտ է «վերադառնում» տուն: «Երբ դեպքը եղել է, իր հրամանատարը անուն-ազգանունը գրել է, դրել Արմենի կոշիկի մեջ: Ես այդ ընթացքում զանգահարում էի բոլոր այն համարներին, որոնցով ինքը զանգահարել էր, ոչ ոք չէր պատասխանում: Միայն վերջում մի տղա պատասխանեց, ասաց, որ հրամանատարի հետ է: «Մի անհանգստացեք իր համար, բոլորիս ինքն է գրկել, իջեցրել: Իր հետ չի կարող վատ բան պատահել»: Բայց մի քանի օր հետո զանգահարեցին ամուսնուս, գնաց Սևան, ինձ թույլ չտվեցին Արմենին տեսնել»: Արմենի ֆիզիկական բացակայության օրերին մայրիկին ապրելու ուժ է տալիս այն, որ պատմի որդու մասին, որ բոլորը ճանաչեն նրան, նրա գործած սխրանքը: «Բացի դա, հավատում եմ, որ հանդիպելու ենք: Փորձում ենք ամուր լինել հանուն կրտսեր որդուս, հիմա նա միայն մեզ ունի»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Արմեն Առուստամյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության» մեդալներով: Արմենը ՀՄԸՄ-ՀԱՍԿ (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն ) Սկաուտական կազմակերպության փոխխմբապետ էր։ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Կենտրոնական վարչության կողմից հետմահու ստանում է խմբապետի կոչում և պարգևատրվում է «Խիզախության» շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Վտանգավոր «ամբիցիոզ» նախագիծ՝ կասկածելի կենսունակությամբ. «Փաստ» Վերջում գլխավոր մեղավոր կկարգի ժողովրդին. «Փաստ» Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ» «Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ» Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ» Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ» Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ» Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ» Պաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է Եթե Թրամփը շարունակի 8 եվրոպական երկրի նկատմամբ 10% մաքսատուրքեր սահմանել՝ Գրենլանդիայի վաճառքը պարտադրելու համար, ԵՄ-ն կպատասխանի անզիջում, միասնական և համաչափ պատասխանով. ֆոն դեր Լեյեն Գորիսում սահնակով սահելիս անչափահաս տղաները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մшhացել է, բժիշկները պայքարում են մյուսի կյանքի համար
Ամենաընթերցվածները