Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լավ, ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանն առնվազն վերջին 10-11 օրվա ընթացքում: Ինչո՞վ է զբաղված նրա «թիմը»՝ անվանյալ ՔՊ: Ինչո՞վ են, առհասարակ, այս օրերին զբաղված նրանք, որ միասին կոչվում են օրվա իշխանություն: Իսկ նրանք ակնհայտորեն զբաղված են հասարակության վրա վա՛խ ծախելով: Եթե կուզեք՝ սաղացնելով: Գլխավոր վախավաճառը կամ «գործող անձը», հարկավ, Նիկոլ Վովայի Փաշինյանն է: Թիմակիցներն էլ՝ կարգով-շարքով, ինչպես ասվում է:

Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման ժամանակ, կարելի է ասել, հիմնականում «վախ ծախեց»: Մինչ այդ էլ, հիշեցնենք, գնացել էր թշնամուն հանձնելու համար նախատեսած տարածաշրջան՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջան, որտեղ ընտրովի «հանդիպման բերված» տեղացիների հետ հանդիպեց: Չնայած հանդիպման մասնակիցների իշխանական «քասթինգին», կան բազմաթիվ վկայություններ, որ հանդիպումը առավել քան Փաշինյանի «սրտով» կամ ցանկացածի նման չի անցել:

Թեպետ, նկատենք, որ Նոյեմբերյանի, Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի «հավաքական» ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ոչ թե պարզապես «վախ էր ծախել», այլ ամենաուղիղ կերպով սպառնացել ու ահաբեկել էր պատերազմով, շանտաժ էր արել, որ եթե հենց հիմա չհամաձայնեն «տարածքները տալուն», ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի, Թուրքիան կհարձակվի: Այսինքն, Փաշինյանը երկիրը չի կառավարում, նա հասարակության վրա պատերազմի վախ է ծախում: Ըստ որում, այնպես է խոսում պատերազմի մասին, այն տոնայնությամբ, որ նրա արտաբերած «պատերազմ» բառն ընկալվում է որպես «ջախջախիչ պարտություն»:

Նա այնքան է սևեռվել պատերազմի վախ ծախելու վրա, որ երևի այդքան էլ լավ չի պատկերացնում որ դրա հախուհաշիվն էլ է իրենից պահանջվում կամ պահանջվելու, օրինակ՝ հարցով, թե 2020-ի նոյեմբերից այս կողմ՝ ավելի քան 3 տարի երեք ամիս, որպես ՀՀ իշխանություն, այդ ինչո՞վ են զբաղված եղել՝ բանակն ու պաշտպանունակությունն ամրապնդելու փոխարեն, որ հիմա եկել ու, կրկնօրինակելով թշնամուն, Հայաստանի հասարակությանն սպառնում են պատերազմով: Այդպես կարելի է երկար թվարկել, բայց հիմնականը տվյալ դեպքում ոչ թե այդ է, այլ մանիպուլյացիան հիմնական «գործիք» դարձրած «վախածախության» օբյեկտը: Այսինքն, նա գնացել էր տասնամյակներով սահման-առաջնագծի բերանին ապրող, տուն պահող, երեխա մեծացնող, սահման պահող, մի խոսքով՝ փաստացի ամեն օր պատերազմական վիճակում ապրող մարդկանց մոտ ու նրանց ահաբեկում է պատերազմով:

Գնացել ու անթաքույց ասում էր, որ պիտի այդ մարդկանց տնազրկի, գյուղազրկի, հայրենազրկի: Ու հիմնականն այն է, որ նա մանրամասն հաշվարկել է, թե ում ինչով «վախեցնի»: Ճիշտ է, այստեղ կա «մեդալի» մյուս կողմը. պետության սահմանը բանակին հավասար, դեռ բանակի ձևավորվելուց էլ առաջ պահած, պաշտպանած մարդկանց պատերազմով չես վախեցնի: Վախեցող լինեին, վաղուց հայրենի գյուղը լքած կլինեին: Բայց հասկանալի է, որ ցանկացած մարդ, այն էլ՝ նման պայմաններում, անհանգստություններ ունի, գիտի, ծանոթ է պատերազմին, տեսնում է պատերազմի վտանգը, տեսնում է, որ պետության անունից ու ղեկավարի դիրքից ներկայացողն իրենց պաշտպանություն խոստանալու փոխարեն թշնամու օրինակով պատերազմով է վախեցնում: Ու, թերևս, նաև հենց դրա վրա է Փաշինյանի՝ «վախ ծախելու» հաշվարկը:

Զուգահեռաբար, պետք է նշել, որ մինչ Փաշինյանը «վախավաճառությամբ» է զբաղված, հանրային ընկալման դաշտում դիտարկվում են բավականին հետաքրքրական երևույթներ, որոնց ևս արժե ուշադրություն դարձնել: Այս օրերին, ի լրումն տարբեր լրատվական հարթակներում հանդես եկող մեկնաբանների, քաղաքագետների, քաղաքական գործիչների, ուշադրություն գրավեցին տնտեսագետներ Դավիթ Անանյանի և Նաիրի Սարգսյանի հարցազրույցները: Հիշեցնենք, որ Դավիթ Անանյանը տնտեսագետ է, ֆինանսիստ, եղել է ֆինանսների փոխնախարար, ՊԵԿ նախագահ, իսկ հիմա «Դի-Էս-Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրենն է: Ինչ վերաբերում է Նաիրի Սարգսյանին, ապա նա լավ ծանոթ է մեր ընթերցողներին, Աուդիտորների պալատի նախագահն է, ճանաչված տնտեսագետ՝ լավագույններից մեկը մեր երկրում:

Ընդ որում, երկու դեպքում էլ գործ ունենք զուտ տնտեսական վերլուծությունների հետ: Ինչն ուշադրություն գրավեց երկու տնտեսագետների՝ մեկը մյուսից անկախ հարցազրույցներում: Երկուսն էլ անդրադարձան ընթացիկ իրավիճակին, երկրին ուղղակիորեն սպառնացող վտանգներին, ներառյալ՝ Փաշինյանի կողմից հասարակության վրա «վախ ծախելուն», մեկնաբանեցին առկա իրողությունները, նախանշեցին իրավիճակից ելնելու իրենց պատկերացումները: Հատկանշական է, որ երկուսի դեպքում էլ իրավիճակի գնահատականները գրեթե համահունչ էին: Բայց էլ ավելի հետաքրքրական էր, որ գրեթե համահունչ էին նաև ստեղծված վիճակից ելնելու վերաբերյալ մոտեցումները: Այն է՝ մոբիլիզանել երկրի, հասարակության, ամբողջ ազգի բոլոր ռեսուրսները, և, եթե պատերազմն անխուսափելի է, համախմբված դիմակայել արհավիրքին: Ինքնին հասկանալի է՝ առանց այս իշխանությունների, որ միայն պարտվելու և հանձնվելու սցենարներ է առաջարկում:

Մեկ այլ հանգամանք. իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հրապարակավ նախանշում է, թե այնպիսի անելանելի վիճակում ենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի շարունակական պահանջներին տեղի տալուց, այդ պահանջները կատարելով՝ թուրքական վիլայեթի վերածվելուց, սեփական հայրենիքն ու ազգային ինքնությունը հիմնովին ուրանալուց բացի, այլ տարբերակ չունենք: Մինչդեռ վերը նշված հարցազրույցներում մարդիկ ոչ թե «սիրուն բառի» համար, այլ միանգամայն կոնկրետ նշում են, որ կարելի է կամ պետք է այս կամ այն քայլն անել, նշում են տարբեր քայլեր, տվյալ դեպքում՝ էական չէ, թե հատկապես ինչ ռացիոնալ քայլեր (հրապարակված հարցազրույցներ են, տեսանյութեր են, յուրաքանչյուրը կարող է դիտել, ինքնուրույն հետևություններ անել): Կարևորը տվյալ դեպքում այն է, որ բանիմաց մարդիկ առաջարկում են գործել, այլ ոչ թե վախից կարկամած՝ տրվել իրադարձությունների ընթացքին: Պետք է «քաղաքական դաշտն» ավելի ակտիվ շարժվի ու պարզորոշ ցույց տա, որ այո, Փաշինյանը «վախ է ծախում», բայց մենք նրա այդ «ապրանքի» գնորդը չենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները «Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի Փոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգում «Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» 3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է Ավստրալիային Վրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ «Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբ Կոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահին Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասին Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ Ուրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել է ԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ
Ամենաընթերցվածները