Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ այս, մինչ այն՝ ընդամենը 2 ամսից կլրանա 6 տարին, ինչ Հայաստանում իշխանության ղեկին Փաշինյանն է: Դրանից առնվազն վերջին երեքուկես տարին, կարելի է ասել, արնածոր մղձավանջ է: Վատն այն է, որ այդ մղձավանջի վերջը չի էլ երևում: 6 տարին արդի աշխարհում ու պայմաններում ահռելի ժամանակահատված է:

Նույն Փաշինյանի և նրա նվազած երկրպագուների կողմից այդքան չսիրված «նախկինները», մարդավարի ասած՝ ՀՀ բոլոր նախորդ իշխանությունները, իրենց ոչ փոքր բոլոր թերություններով հանդերձ, ոչ թե 6, այլ շատ ավելի կարճ ժամանակահատվածում, ասենք՝ 3-4 տարվա մեջ, շատ ավելի շատ բաներ են հասցրել անել: Կարելի է պարզապես թվարկել. անկախ պետականության մեկնարկ, բանակի ձևավորում, հաղթանակ պատերազմում, վառել իքաէներգետիկ ճգնաժամի (թեկուզ՝ նաև սեփական անհեռատեսությամբ պայմանավորված) հաղթահարում, տնտեսության կայունացում, տնտեսական կտրուկ վերելք, բանակի և պաշտպանունակության բարձրացում, ՀՆԱ-ի ու կենսամակարդակի, ներդրումների շեշտակի աճ, հավասարակշռված արտաքին հարաբերությունների ձևավորում ու խորացում, երկրի անվտանգության ապահովման հավել յալ երաշխիքների ապահովում:

Հատուկ չենք առանձնացնում, թե որն է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի, որը՝ Ռոբերտ Քոչարյանի, որն էլ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում: Ինչ խոսք, կրկնենք, եղել են նաև բացթողումներ, թերացումներ, ինչո՞ւ ոչ՝ սխալներ: Բայց ամենից կարևո՛րը. բոլոր նախորդ իշխանությունները, այդ ամենով հանդերձ, ըստ կարելվույն ուժեղացրել են բանակը, բարձրացրել են երկրի պաշտպանունակությունը, ապահովել են պետության ու ժողովրդի անվտանգությունը, արտաքին թշնամիներից պաշտպանվածությունը: Բո-լո-րը: Ավելին, Հայաստանի նախորդ իշխանությունները թշնամուն տարածք չեն հանձնել, կատարել են Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորությունը, մեկը մյուսին իշխանությունը (եթե նույնիսկ հրաժարականով) փոխանցել են՝ ունենալով անվտանգ, պաշտպանված ու պաշտպանունակ Արցախ և Հայաստան:

Նիկոլ Փաշինյանը, 2018-ի եղելությունների հետևանքով գրավելով իշխանությունը, նախորդից «ժառանգություն» է ստացել ազատագրված ու կայացած, թեպետ՝ միջազգայնորեն չճանաչված Արցախ, ինչպեսև՝ հստակ անվտանգային ունակություններ, դաշնակցային կապեր ու հարաբերություններ, ապահովված անվտանգային համակարգ ու պաշտպանունակության բարձր աստիճան ունեցող, տարածաշրջանային առումով լուրջ դերակատարություն ունեցող Հայաստան: Անցել է 6 տարի: Ի՞նչ է հասցրել անել այդ 6 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ է նրանից հետո «ժառանգելու» ՀՀ հաջորդ իշխանությունը: Եթե հակիրճ՝ հաջորդը ժառանգելու է երկրի, պետական կառավարման համակարգի, բանակի ու հասարակության ավերակներ:

Այ թե ինչ է 6 տարվա մեջ արել Նիկոլ Փաշինյանը: Նա, իհարկե, իրեն բնորոշ ոճով կարող է շրջվել ու ասել, թե՝ դեռ մի բան էլ պիտի իրեն շնորհակալ ու երախտապարտ լինենք, որ գոնե այդ ավերակներն է թողել, բայց դա հետո կլինի, թերևս: Կենտրոնանանք ռեալության վրա: Անցնող 6 տարվա ընթացքում, ինչ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ղեկավարն է, նրա ու իր գլխավորած իշխանության ջանքերով.

1. փակուղի է մղվել և վերջնահաշվում տապալվել է Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացը, զրոյացվել է տասնամյակների ընթացքում ձևավորված կարգավորումային, բանակցային հենքը,

2. կազմաքանդվել և անընկալելի շփոթի է վերածվել Հայաստանի պետական կառավարման համակարգը, գրեթե զրոյացվել են գերատեսչություններ, որոնց անհրաժեշտությունն անհնար է վիճարկել (օրինակ՝ գյուղնախարարությունը, մշակույթի նախարարությունը),

3. գործնականում կազմաքանդվել են երկրի զինված ուժերը, առհասարակ՝ պետության «ուժային բլոկը», էլ չենք խոսում՝ «իրավապահ համակարգի» մասին, որը դրվել է գերազանցապես առանձին վերցրած 1 անձի և նրա քաղաքական խմբակի շահերի սպասարկման, նրանց իշխանությունը պահելու խնդրի տակ,

4. գործնականում կազմաքանդվել է երկրի անվտանգության ապահովման ձևավորված համակարգը,

5. կազմաքանդել է նաև դատական իշխանությունը, վերացվել և շարունակում են վերացվել անկախ դատական համակարգ ունենալու սաղմերն անգամ,

6. քաղաքական հետապնդումները, հալածանքները, կամայական ձերբակալությունները դարձել են առօրեական երևույթ,

7. փչացրել են հարաբերությունները Հայաստանի հնարավոր ու իրական դաշնակից, բարեկամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ, Հայաստանը արտաքին-քաղաքական սուբյեկտից վերածվել է օբյեկտի, «ձեռք բերել» անհուսալի գործընկերոջ համբավ:

7. երկրի տնտեսությունը ամուր նստել է «խաղամոլական» և «ռե-էքսպորտային» ասեղների վրա...

Ամենից ու ամենից կարևորը. Փաշինյանի իշխանությունը պատերազմ է բերել Արցախի ու Հայաստանի վրա, անպատասխանատու հայտարարություններով լեգիտիմացրել է ռազմական ագրեսիայի դիմելու թշնամական նկրտումները: Պատերազմով «բերել» են տարածքային ահռելի կորուստներ, ավելի քան 5-6 միլիարդ դոլարի զենք ու սպառազինություն թողել են թշնամուն: Ավելին, Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը հրապարակայնորեն ուրացել են Արցախը, այն ճանաչել են թշնամապատկան տարածք, գործնականում հանդես են եկել որպես Արցախի հայաթափման համահեղինակ:

Այժմ նույն իշխանությունն արդեն Հայաստանի մի շարք տարածքների ուրացման գործընթացի մեջ է ու վարում է նման բովանդակությամբ ագրեսիվ քարոզչություն, Հայաստանի հանրությանը ահաբեկում է պատերազմով: Ամեն պարագայում, որքան էլ որ դա անհարկի լավատեսական չթվա, վերը նշվածները վերականգնելի կորուստներ են: Դժվարին, տքնանք ու անասելի ջանքեր պահանջող, բայց՝ վերականգնելի: Անդառնալի է հազարավոր ու հազարավոր երիտասարդների՝ մեր զինվորների ու սպաների կորուստը, որ ոչ մի գնով ոչ մի իշխանություն ոչ մի կերպ չի կարող վերականգնել: Տեսնո՞ւմ եք, թե ընդամենը 6 տարվա մեջ որքան շա՜տ բան է հասցրել անել Նիկոլ Փաշինյանը, հասկանալի է՝ իր գլխավորած իշխանությամբ: Այո, շուտով կլրանա Փաշինյանի վարչապետության 6 տարին:

Օրացուցային առումով՝ մայիսի 8-ին: Բայց կտրուկ մոտենում է ոչ միայն այդ ամսաթիվը. դատելով առկա տրամադրություններից ու իրավիճակից, Փաշինյանի իշխանության համար մոտենում է նաև «կկվի կանչելու» պահը: Հիմա Փաշինյանի իշխանությունը Հայաստանին ու մեր հանրությանը դրել է Թումանյանի նկարագրած «հիմար կկվի» դերում: Եթե չեք հիշում, տան փոքրին հարցրեք, կասի. այն, որ աղվեսը սպառնալով սրած կացնով ծառը կտրելով՝ հերթով կկվի ձագերին տանում-ուտում է: Բայց հեգնանքասեր ճակատագիրը նույն հեղինակի նկարագրած մեկ այլ իրավիճակ է նախանշում կարծես՝ «կկվի կանչելը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտություն Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների «Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ Հակոբյան Պուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. Զելենսկի ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը Կանադան ապրում է շնորհիվ ԱՄՆ-ի, բայց նրանք անշնորհակալ են. ԱՄՆ նախագահ Ռուսաստանը 216 միլիարդ դոլար է վաստակել՝ ոսկու գների կտրուկ աճի շնորհիվ Զիդանի որդին որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը Քիմ Քարդաշյանը խոստովանել է. Սկանդալային Hermès «Փղի կաշվից» պայուսակը կեղծ էր Մեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասին Քիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Ամենաընթերցվածները