Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ

Ավագ Ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում, գրում է Qahana.am-ը։

Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, և Տերն անեծքով պատժելով մարդուն՝ արտաքսեց դրախտից:

Վեցերորդ ժամանակաշրջանում Աստված Ս. Կույսի անարատ արգանդում դարձավ կատարյալ Մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, որպեսզի կատարի տնօրինական գործերը: Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթ. 26:47-27:56): Եվ ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կինը՝ Եվան, այդպես էլ Տիրոջ կողից եղավ Նրա հարսը՝ Եկեղեցին: Այսօր թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն:

Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Իսրայելի հարվածից Գազայում 8 մարդ է զոհվել 65-ամյա ուղևորը մնացել է ավտոբուսի դռների արանքում․ նրան տեղափոխել են հիվանդանոց ՌԴ-ում վագրը հոշոտել է անտառապահին Բազմաբևեռությո՞ւն, թե՞ անբևեռություն. ժամանակակից համաշխարհային միտումները՝ ինտելեկտուալ և ուժային պատերազմներ. «Փաստ» Փաշինյանի ընտրական նրբերանգները. «բորդյուր լիզելուց» մինչև «պադվալի առնետ». «Փաստ» «Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանը». «Փաստ» Ստերն ու մանիպուլյացիաները մերկացնե՞լ, թե՞ անտեսել. «Փաստ» Այսօրվա քպական իշխանությունները սպասարկում են Արևմուտքի հակառուսական շահերը, ինչն էլ հանգեցնում է թուրքադրբեջանական տանդեմի դիրքերի ամրապնդմանը Հարավային Կովկասում. «Փաստ» Ինչու՞ է շարունակաբար թեժանում «Դոմուսի» հրդեհի թեման. «Փաստ» Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները Ռուսաստանի հետ կապողների թիվն ավելացել է, ԵՄ-ի հետ հույս կապողներինը՝ նվազել. «Փաստ» Ուկրաինան ստիպված է լինելու տարածքային զիջումների գնալ․ Ռուբիո «Հոգեբանն ինձ ու կնոջս շատ օգնեց, որ դուրս գանք այդ վիճակից». Արմեն Մարությանը՝ դստեր ընտանիքի կորստի մասին «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչը նշել է, թե որ թիմին է համարում կատարյալ մրցակից Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 4 մեքենա Եղբայրական Ադրբեջանը համարում ենք հուսալի ռազմավարական դաշնակից. Տոկաև Վրաստանն աջակցում է Հրվ. Կովկասում խաղաղությանը և պատրաստ է շարունակել ներդրում ունենալ այս գործընթացում. նախագահ Կավելաշվիլին՝ Գաֆարովային ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման վերաբերյալ «Goal»-ը կրկին թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների վարկանիշը Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին Ուկրաինան անօդաչու սարքերով հարձակում է գործել Մոսկվայի վրա Երկրաշարժ է տեղի ունեցել Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում․ ինչ է հայտնի Գազալցակայանի պայթյունի հետևանքով 2 վիրավորներից մեկը մահացավ Տան տանիքում հայտնաբերվել է 13-ամյա տղայի դի Արևմտյան «ապահարզանն» ու աշխարհաքաղաքական «եռացող կաթսան». «Փաստ»
Ամենաընթերցվածները