Ղազախստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղազախստանի ԱԻՆ սեյսմիկ կայանների ցանցը ժամը 11:14-ին գրանցել է 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Ինչպես հաղորդում է Sputnik Ղազախստանը, տեղեկությունը հայտնել է երկրի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 308 կմ դեպի արեւմուտք։
Ստորգետնյա ցնցումերի խորությունը՝ 25 կմ։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։