Չհանձնվելով... հանձնելու «նուրբ արվեստը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ այսպես. Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքն իր համար «ռազմավարական որոշում է կայացրել, որ ինքը չի հանձնվելու»: Հայտարարության ենթատեքստը, եթե այն կարելի է ենթատեքստ համարել, չափազանց թափանցիկ է: Գործնականում Փաշինյանը հայտարարեց, որ երբե՛ք, ո՛չ մի պարագայում ինքնակա՛մ իշխանությունից չի հեռանալու: Ինչ ուզում եք՝ արեք, չի՛ հեռանալու, և վերջ: Թեկուզ՝ մինչև Հայաստանի Հանրապետության վերջը:

Ըստ որում, Փաշինյանը կուսակիցների հետ նույն հանդիպման ժամանակ արած այդ հայտարարության ընթացքում նաև նկատում է. «Պետք ա նայել էն տարբերակը, որ կարող ա երկրի շահից բխո՞ւմ ա, որ ես կամ մենք հանձնվենք, թողենք էս ճանապարհը: Էդ էլ ա պետք դիտարկել: Բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ՝ ոչ: Այ, դա կլինի իսկական դավաճանություն»: Դեռ մի կողմ թողնենք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ընդգծված արհամարհական վերաբերվել հայոց լեզվին, նաև այն, որ նա հատուկ, ինչպես ինքը կասեր՝ խանդաղատալի վերաբերմունք ունի «դավաճան» և «դավաճանություն» բառերի նկատմամբ: Առաջնայինը այն շերտերն են, որ առկա են Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության հետ կապված: Նախ՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է չհանձնվել կամ չհեռանալ իշխանությունից, որ ի՞նչ անի:

Տրամաբանորեն, պետք է ենթադրել՝ որոշել է չհեռանալ, որ շարունակի անել այն, ինչ անում է: Իսկ ի՞նչ է նա անում: Միակ բանը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ահա, արդեն տևական ժամանակ, այն է, որ խարխլում է Հայաստանի առանց այդ էլ թուլացրած պաշտպանական հնարավորությունները՝ թշնամական, ադրբեջանաթուրքական ակնհայտ դրսևորվող ագրեսիայի պայմաններում, քարոզում է Հայաստանի տարածքները հանձնել թշնամուն, ահաբեկում է ՀՀ քաղաքացիներին պատերազմով: Կարելի է ասել՝ պատերազմի սպառնալիքով փորձում է մարդկանց համոզել, որ համաձայնեն ցեղասպանական ոճրագործ թշնամուն հանձնել իրենց կենսատարածքը, պապենական հողերը, ամեն ինչ: Ստացվում է, որ Փաշինյանը որոշել է չհանձնվել, որպեսզի... շարունակի հանձնել:

Այսինքն՝ չի հանձնելու իշխանությունը, որպեսզի շարունակի թշնամուն հանձնել Հայաստանի տարածքները, գյուղերը և այդպես շարունակ: Ինչպես արեց Արցախի պարագայում: Ըստ էության, նրա այդ հայտարարությունը չհանձնվելով... հանձնելու «նուրբ արվեստի» փաթեթավորումն է: Երկրորդը, ինչ միանգամից ուշադրություն է գրավում, դավաճանության մասին նրա արտահայտությունն է: Բայց, մինչ այդ, նկատենք, որ նա ինքն է ասում, թե դիտարկել է նաև այն տարբերակը, որ իր հեռանալը («հանձնվելը») միգուցե երկրի շահից է բխում: Դժվար է ասել, թե Փաշինյանն այդ առումով ինչ ոլորուն վերլուծություններ է արել (եթե արել է), բայց իրողությունն ակնհայտ է. երկրի ու ժողովրդի շահից բխում էր, որ իր իսկ լեգիտիմացրած պատերազմում իր իսկ կրած պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը հեռանար ոչ միայն իշխանությունից, այլև քաղաքական ասպարեզից ընդհանրապես: Դա առնվազն թույլ կտար բանակցող փոխել, չհաշված մյուս հնարավորությունները: Բայց նա գերադասեց աթոռն ամեն գնով պահելու ճանապարհը և չհեռացավ ո՛չ 2020 թ. նոյեմբերի 10-ին, ո՛չ հետո:

Ավելին, վարչական ռեսուրսի չարաշահմամբ ու զանազան մանիպուլ յացիաներով «ինքնավերարտադրվեց» 2021-ին՝ էլ ավելի ամուր կառչելով վարչապետի աթոռից: Նա 2022-ի հոկտեմբերի 5-ին էլ «չհանձնվեց»՝ գերադասելով հաջորդ օրը Պրահայում Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի ու Եվրամիության քավորությամբ, փաստացի թշնամուն հանձնել Արցախը, ինչը «գետնի վրա» ձևակերպվեց 2023-ի սեպտեմբերին: Նա էլի «չհանձնվեց»: Այս ամբողջ ընթացքում «չհանձնվողը» թշնամուն հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխի կեսը, Սև լճի մեծ մասը, ընդհանուր առմամբ, իրենց իսկ հայտարարություններով՝ մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք:

Հիմա «չհանձնվողը» որոշել է թշնամուն նվիրել Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղերի կենսատարածքը: Հիմա դավաճանության հիշատակման մասին: Ըստ Փաշինյանի, իր կողմից իշխանությունը թողնելը նույնն է, թե դավաճանության դիմի: Այսինքն, նրա ընկալմամբ, դա դավաճանություն կլինի: Հարց է ծագում՝ դավաճանություն ո՞ւմ հանդեպ: Հաստատ՝ ոչ Հայաստանի ու հայության, որովհետև նրա պաշտոնավարումն ուղղակիորեն հակասում է, եթե չասենք՝ ոտնահարում է Հայաստանի ու հայության կենսական շահերը: Գուցե 2021-ին իրեն «ձայն տված» մարդկանց հանդե՞պ:

Հազիվ թե, որովհետև նրանք քվեարկել են (եթե քվեարկել են) մի Փաշինյանի օգտին, որը խոստանում էր Շուշիի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշում, խաղաղություն: Նրանք չեն քվեարկել Տավուշի օկուպացիա, Արցախի ուրացում, պատերազմ բերող Փաշինյանի օգտին: Հնարավոր է՝ իր պատկերացմամբ, դա դավաճանություն կլինի քպականների հանդեպ: Սա ամենահավանական տարբերակն է, հատկապես, որ նա դա ասել է հենց իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ: Բայց այս դեպքում էլ՝ հեռանալով՝ Փաշինյանը նրանց հասարակության մեջ վերադառնալու շանս կտա, իսկ իշխանությունից կառչած մնալով՝ ընդամենը կդարձնի գործակից, որոնք չունեն հետդարձի ճամփա:

Ի վերջո, Փաշինյանը հենց այնպես չի ասում՝ «ես կամ մենք հանձնվենք»: Նա իր կուսակիցներին պարզորոշ հասկացնում է, որ պատասխան պահանջելու են ոչ միայն իրենից, այլև կուսակիցներից: Առհասարակ, դա կոչվում է «կոլեկտիվ մեղք»: Նա դրա մասին խոսում է, որովհետև տեսնում է իր իշխանության թուլությունը, սպառվածությունը և նման մանիպուլ յացիաներով փորձում է համախմբել, «դուխ տալ» «յուրայիններին», որ արդեն, կարծես, այնքան էլ յուրային չեն: Ի դեպ, ինչպես հայտնի է, 2020-ի հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Պուտինը համոզել է Ալիևին՝ դադարեցնել մարտական գործողությունները (այդ ժամանակ թշնամին դեռ Շուշին չէր զավթել): Բայց Փաշինյանը մերժել է այդ ռեալ հնարավորությունը, հայտարարել է, որ շարունակելու են կռվել: Հետո նա հայտարարեց, թե այդպես է վարվել, որպեսզի հետո իրեն չասեն՝ «դավաճան»...

Այսինքն, որպեսզի իրեն չասեն «դավաճան», նա չի համաձայնել պատերազմի դադարեցմանը, հայությունը շարունակել է ծանր կորուստներ կրել: Բայց ընդամենը 2 տարի անց նա համաձայնում է հանձնել Արցախը (ուրանում է Արցախը), կառչած է մնում իշխանությունից՝ այն թողնելը համարելով դավաճանություն: Իսկ ընդհանրապես, ուղղակի նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունից հեռանալը համարում է «հանձնվել»: Այդպիսով նա անուղղակիորեն ընդունում է, որ իր ընկալմամբ իշխանություն ունենալ-չունենալը իր համար կենաց-մահու հարց է: Դե ինչ, Փաշինյանը կայացրել է իր ռազմավարական որոշումը: Մնում է, որ հանրությունն ու քաղաքական ուժերը կայացնեն իրենց որոշումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» «Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ Կարապետյան Նեյմարի հեթ-տրիկը 3.5 տարվա դադարից հետո․ բրազիլացին խոսել է իր ապագայի մասին Ավստրալիան և Նոր Զելանդիան միացել են Ուկրաինայի համար զենքի մատակարարման ծրագրին. Ռյուտե 10 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռուսաստանն, այս կամ այն կերպ, կազատագրի Դոնբասը և Նովոռոսիան. Պուտին Հայտնաբերվել է նոր եկեղեցի Կեչառիսի վանական համալիրի տարածքում Մոգերինին փոքրիկ մժեղ է մեծ նավերի համեմատ. Զախարովան՝ Եվրոպայի կոռուպցիոն uկանդալի մասին ԱԱԾ որոշ պաշտոններում ծառայության կարող են ընդունվել նաև 30-ից բարձր տարիքի անձինք Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ Տավուշի մարզի պարեկներն առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք են բացահայտել Պետական պարտքի ավելացումը եղել է պաշտպանության ոլորտի համար, Ղարաբաղի փախստականների ծախսի հետ կապված. Նիկոլ Փաշինյան Ռուսաստանը կդիտարկի Ուկրաինային ծովից կտրելու հարցը, եթե Կիևը շարունակի ծովահենությnւնը ռուսական նավերի դեմ. Պուտին ԵԱՀԿ-ին առնչվող լավատեսության պատճառներ չկան, սակայն կա դրա փլուզումից խուսափելու հնարավորություն. Լավրով Իտալիայում սկանդալ է բռնկվել Լուչիանո Պավարոտիի արձանի շուրջ կառուցված սառցադաշտի պատճառով Արդյունաբերության ոլորտի տատանվող հիմքերը. «Փաստ» Հանրային մթնոլորտը թունավորողները խոսում են... էթիկայից ու բարոյականությունից. «Փաստ» «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել». «Փաստ» Ձեր մեջ ուժ գտեք, սրբազաննե՛ր. «Փաստ» Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»
Ամենաընթերցվածները